HMAS AE1 | ||
![]() | ||
HMAS AE1-ը դուրս է գալիս Պորտսմուտից, 1914 թվական | ||
Նավի պատմությունը | ||
Դրոշի պետություն | ![]() | |
Ջրարկված | Մայիսի 22, 1913 թվական | |
ժամանակակից կարգավիճակ | 1914 թվականի սեպտեմբերի 14-ին անհետ կորել է | |
Հիմնական բնութագրեր | ||
Նավի տիպ | Դիզել-էլեկտրական ՍՆ | |
Վերջրյա արագություն | 15հանգույց (28 կմ/ժ) | |
Ստորջրյա արագություն | 10 հանգույց (19 կմ/ժ) | |
Սուզման աշխատանքային խորություն | մոտ 60 մ | |
անձնակազմ | 35 | |
Արժեք | 105 700ֆունտ | |
Չափսեր | ||
Առավելագույն երկարություն (ըստԿՋԳ-ի) | 55 մ | |
Կորպուսի առավելագույն լայնություն | 6,86 մ | |
Միջին թաղվածք (ըստԿՋԳ-ի) | 3,81 մ | |
Ուժամեքենա | ||
Դիզել-էլեկտրական, երկվալնային, 2 դիզել, 1750ձ․ ու․, 2 էլեկտրական թիավար, 550 ձ․ ու․ | ||
Սպառազինություն | ||
Տորպեդա- ականային սպառազինություն | 4 × 457 | |
![]() |
HMAS AE1, դիզել-էլեկտրական E տիպիսուզանավ։ Թագավորական Ավստրալիայի ռազմածովային ուժերի կազմում առաջին սուզանավը։ Հասցնելով 3 ամիս ծառայել, նավն իր 35 հոգանոց անձնակազմով 1914 թվականի սեպտեմբերի 14-ին անհետացել է Արևելյան Նոր Բրիտանիայի (Նոր Գվինեա) տարածքում։
Հիմքը գցվել է 1911 թվականի նոյեմբերի 14-ին Բարրոու-ին-Ֆրնեսում գտնվող անգլիականVickers Armstrong նավաշինական գործարանի կողմից։ Առաջին անգամ ջրարջկվել է 1913 թվականի մայիսի 22-ին, իսկ 1914 թվականի փետրվարի 28-ին միացվել է Թագավորական Ավստրալիայի ռազմածովային ուժերին[1]։ Շուտով միանմանHMAS AE2Անգլիայից դուրս է գալիսՍիդնեյ։ Երկու նավերն էլ ղեկավարում էին Մեծ Բրիտանյիայի ռազմածովային թագավորական ուժերի հրամանատարները, իսկ անձնակազմերն ընտրվել էին ինչպես բրիտանացի, այնպես էլ ավստրալիացի ծովագնացներից[2]։ Նավերը Սիդնեյ հասան 1914 թվականի մայիսի 24-ին։
Առաջին համաշխարհային պատերազմի սկսելուց հետոAE1-ը, որը ղեկավարում էր բրիտանացի լեյտենանտ-կոմանդեր Թոմաս Բիզանտը, միացավ Ավստրալիական ռազմածովային արշավագնացության ուժերի կազմին, որոնք ուղարկված էին Գերմանական Նոր Գվինեան գրավելու։ ՄիանմանAE2-ի հետ նավը մասնակցեց գերմանական տարածքների պաշարմանը, այդ թվում նաև 1914 թվականի սեպտեմբերի 13-ին Ռաբաուլի հանձնմանը։
1914 թվականի սեպտեմբերի 14-ին, ժամը 7:00-ին նավը դուրս եկավ Բլանշ-Բեյից (Ռաբաուլ), որպեսզիHMAS Parramatta-ի հետ մեկտեղ հսկեր Գազելի հրվանդանի մոտ գտնվող տարածքը։ Ժամը 20:00-ից հետոAE1-ը չվերադարձավ հսկումից հետո։ Դրան գտնելու համար դուրս եկան մի քանի նավեր, սակայն ծովում կորած նավի ոչ մի հետք չկար։ Նավի և ևս երկու հրամանատարներն ու 32 ծովագնացներ անհայտ կորան։AE1-ի անհետանալը Ավստրալիայի համար դարձավ Առաջին համաշխարհային պատերազմում կրած իր առաջին մեծ կորուստը[2].։
2003 թվականի նոյեմբերին «Արևմտյան Ավստրալիայի ծովային թանգարանը»Australian Broadcasting Corporation-ի հետ համատեղ իրագործեցին սուզանավի անօգուտ որոնումներ[3]։ Որոնումները կատարվեցին Դյուկ-օֆ-Յորկ կղզու տարածքում։
2007 թվականի փետրվարին Ավստրալիայի ռազմածովային ուժերը սուզանավը գտնելու ևս մեկ փորձ կատարեցին։ Գտնելու ուղարկեցինBenalla ևShepparton հիդրոգրաֆիկ նավերին։ Որոնման տարածքը ընտրվել էր, հիմնվելով վերջին 30 տարվա ընթացքում հավաքված վկայությունների։ Մարտի 1-ինBenalla-ն սոնարի միջոցով օվկիանոսի հատակին գտավ մի առարկա, որն իր տեսքով հիշեցնում էր սուզանավի[4]։ Ավելի ուշ եկավYarra տրալերը պարզեց, որ գտնված առարկան ժայռի կտոր է[5]։