
Google Pixel,Google ընկերության կողմից թողարկվող էլեկտրոնիկայի շարքը, որը իր մեջ ներառում է՝սմարթֆոններ,պլանշետներ,դյուրակիր համակարգիչներ և աքսեսուարներ։ Տարբերվում են նրանով, որ սարքավորումների դիզայնով և մշակմամբ զբաղվում է հենց ընկերությունը[1][2]։
2018 թվականինԱՄՆ-ում ևԱրևմտյան Եվրոպայում առկա սմարթֆոնների քանակի 2% կազմում էր Google Pixel-ը[3]։
Pixel և Pixel XL, Pixel շարքի առաջին սմարթֆոններն են[4]։ Հավաքվում ենHTC ընկերության կողմից[5], ներկայացվել են2016 թվականիհոկտեմբերի 4-ինՍան Ֆրանցիսկոյում հատուկ ցուցադրման ժամանակ[6]։
2017 թվականի հոկտեմբերի տվյալներովԱմերիկայում սմարթֆոնների շուկայում այս սմարթֆոնի բաժինը կազմում էր 0,7%[1][7]։
Pixel 2-ը ցուցադրվեց2017 թվականի հոկտեմբերին երկու չափերով[8][9]։ Էկրանի տիպը՝ OLED, 5 կամ 6 դյույմ։ Էկրանը պատված է Corning Gorilla Glass 5։ Գլխավոր պրոցեսսորը՝ Qualcomm Snapdragon 835։ Սմարթֆոնները օժտված են 64 կամ 128 ԳԲ ներքին և 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ։ Օպերացիոն համակարգըAndroid 8.0, ունակ թարմանալ մինչև Android 11։
2017 թվականին Pixel և Pixel 2 սմարթֆոնների թիվը հասավ 3,9 միլլիոնի[10]։
Pixel 3 սմարթֆոնը ներկայացվել է2018 թվականի հոկտեմբերին երկու տարբերակով[11][12]։ Նրանում տեղադրված է Android 9.0 Pie օպերացիոն համակարգ։ Էկրանի տիպը OLED 5,5 կամ 6,3 դյույմ։ Պրոցեսսորը թարմացվել է մինչև Qualcomm Snapdragon 845-ի։ Սմարթֆոնը օժտված է 64 կամ 128 ԳԲ ներքին և 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ։
Pixel 3a-ն ներկայացվեց2019 թվականիմայիսի 7-ին երկու չափերով[13]։ Սմարթֆոները համարվում են Pixel 3-ի կրտսեր մոդելները, բայց նույն տեսախցիկներով։ Սմարթֆոնում տեղադրված է Android 9.0 օպերացիոն համակարգ, 5,6 կամ 6,0 դյույմ AMOLED էկրան։ Մարկոցի ծավալը կազմում է 3000 ՄՀժ։ Սմարթֆոնը աշխատում է Qualcomm Snapdragon 670-ով, 64ԳԲ ներքին և 4 ԳԲ օպերատիվ հիշողութուն։
Pixel 4-ը ներկայացվեց2019 թվականիհոկտեմբերի 15-ին երկու չափերով[14]։ Սմարթֆոնը աշխատում է Android 10 օպերացիոն համակարգով։ Էկրանի անկյունագիծը կազմում է 5,7 դյույմ (Pixel 4) և 6,3 դյույմ (Pixel 4 XL)։ Երկու սմարթֆոններն էլ ունեն 90 Հց էկրանի թարմացման հաճախականություն։ Սմարթֆոնները օժտված է Snapdragon 855 պրոցեսորով, 6 ԳԲ օպերատիվ և 64 կամ 128 ԳԲ ներքին հիշողությամբ։
Pixel 4a-ն ներկայացվեց2020 թվականիօգոստոսի 3-ին, Pixel 4a 5G 2020 թվականի սեպտեմբերին։ Pixel 4a-ի էկրանի անկյունագիծը կազմում է 5,81 դյույմ, իսկ Pixel 4a 5G-ինը 6,2 դյույմ։
Երկու սմարթֆոններում էլ օգտագործվում է OLED էկրան (60 Հց)։ Pixel 4a-ում տեղադրված է Qualcomm Snapdragon 730G պրոցեսսոր, 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներքին հիշողություն։ Իսկ Pixel 4a 5G-ում Qualcomm Snapdragon 765G, 6 օպերատիվ և 128 ԳԲ ներքին հիշողություն։ Pixel 4a-ի մարտկոցի ծավալը կազմում է 3140 ՄԱժ, իսկ Pixel 4a 5G-նը 3800 ՄԱժ, բայց 2 սմարթֆոներն էլ ապահովում են 18 Վտ արագ լիցքավորում։
Pixel 4a-ի գինը կազմում է 350 եվրո (349 դոլար), իսկ Pixel 4a 5G 499 եվրո (449 դոլար)։
Chromebook Pixel-ը դարձավ այս շարքի և Google ընկերության կողմից ստեղծված առաջին նոթբուքը։ Այն ցուցադրվեց2013 թվականիփետրվարի 21-ին ընկերության բլոգում։
Նոթբուքը օժտված է SD միակցիչով, Mini-DisplayPort-ով, ականջակալների կամ բարձրախոսների համար նախատեսված, 2 USB միակցիչներով։ Որոշ սարքավորումներ ունեն նաև ստեղնաշարի լուսավորման հնարավորություն, թաչփադ, ստերիո բարձրախոսներ և երկու խոսափող։
Chromebook Pixel (2015), Pixel շարքի երկրորդ նոթբուքն է։ Նույնպես ցուցադրվել է ընկերության բլոգում,2015 թվականիմարտի 11-ին։
Pixelbook-ը Pixel շարքի երրորդ նոթբուքն է։ Ներկայացվել է2017 թվականիհոկտեմբերի 4-ին։