Google Glass՝Գուգլ ընկերության կողմից մշակվողԱնդրոիդ օպերացիոն համակարգով սարք։ Սարքում օգտագործվում է թափանցիկ դիսփլեյ, որն ամրացվում է գլխի վրա (անգլ. HMD — head-mounted display) և գտնվում է աջ աչքից մի քիչ վերև, այն նաև ունի տեսախցիկ, որը ընդունակ է մեծ որակով վիդեո տեսագրել։ Սարքի փորձարկումները սկսել են2012 թվականի ապրիլին, իսկՆյու Յորք Թայմսը նորամուծության մասին հայտարարել էր2012 թվականի փետրվարի վերջին։ $1500 արժեքով Explorer Edition մոդելի գարնիտուրի նախատիպերը2013 թվականի փետրվարին Glass Foundry միջոցառման ժամանակ փոխանցված են եղել ծրագրային ապահովման մշակողներին։2014 թվականի մայիսի 15-ին տվյալ գարնիտուրը նույն գնով հասանելի է դարձել հասարակությանը։
2015 թվականի հունվարի 15-ին Google-ը հայտարարել է տվյալ իրավիճակով Glass-ի արտադրության դադարեցման մասին, դրա հետ նշելով, որ սարքը վերջացրել էGoogle Labs-ի իր էքպերեմենտալ ժամանակաշրջանը։ Սարքի մշակումը և արտադրությունը փոխադրվում է այլ ստորաբաժանում[1]։
Տվյալ զարգացման ժամանակաշրջանում Glass-ը ոչ սմարթֆոն է, ոչ էլ ակնոցներ։ Ի սկզբանե Glass-ը մշակվում էրGoogle X լաբորատորիայում, իսկ նախագծի մենեջերը մինչ այժմ Բաբակ Պարվիզն է, որը նաև հետևում է քարտեզագրական տարածքի հետևման համակարգի ինտեգրացիային։
Glass-ի հետ փոխազդումը կատարվում է ձայնային հրահանգների (բազային հրամանը «Ok, Glass»-ն է, որից հետո խնդրվում է կատարել որևէ ֆունկցիա, բացի այդ գարնիտուրի օգնությամբ կարելի է տեքստեր թելադրել), դիսփլեյի հետևում գտնվող թաչպադի օգնությամբ ճանաչվող ժեստերի և ոսկրային հաղորդունակության համակարգի օգնությամբ ձայնի փոխանցմամբ։ Սարքի համակարգըGoogle-ի կողմից ներկայացվել է2013 թվականի փետրվարին հրապարակված տեսահոլովակում, իսկ արդեն մարտինSXSW Interactive ցուցահանդեսի ժամանակ ընկերությունը ներկայացրել է Glass-ի համար օտար մշակողների հավելվածներ։ Մշակողը ակնոցներ է պատրաստում տեսողությունը ուղղող ակնոցներ կրողների համար, որը կունենա անհրաժեշտ լինզաների և շրջանակների ընտրման մոդուլային կոնստրուկցիայով։
Google Glass-ը պետք է կատարի միաժամանակ երեք առանձին ֆունկցիա՝ լրացուցիչ իրականություն, բջջային կապ և համացանց, տեսաօրագիր։ Ակնոցների առաջին տարբերակը լիովին իրականացնում է տեսաօրագիրը և միայն մաս-մաս մյուս ֆունկցիաները։ Հաջորդ տարբերակներում հնարարվոր է երեք ֆունկցիաների ավելի լիակատար իրականացում։
2013 թվականին անց կացված Google I/O 2013 կոնֆերենսի ժամանակ հայտնի է դարձել, որ Glass-ի համար նոր հավելվածներ են ստեղծվել, այդ թվում նաևFacebook-ի,Twitter-ի ևTumblr-ի հետ աշխատելու համար[4]։
Google օգտատերերի համար զատիկի ձու է թողել։ Եթե օգտագերը մտնի Settings -> Device info -> View licenses -> և 9 անգամ կպնի թրեքպադին -> Meet Team, ապա կտեսնի Google Glass-ի մշակողների թիմի 360-աստիճանային պանորամային պատկեր, պատկերի մեջ տեղում գտնվում է Google-ի հիմնադիրներից մեկը՝ Սերգեյ Բրինը։ Պանորաման շարժվում է Glass-ի օգտատերի գլխի թեքման հետ[8]։
Google-ը հայտարարել է Google Glass 2.0 բարելավված տարբերակի թողարկման մասին։ Տվյալ պահին հայտնի է ակնոցներում ներդրված մոնո-ականջակալի ավելացման մասին։ Նախորդ տարբերակի օգտագերերը անվճար կկարողանան իրենց ակնոցները փոխարինել երկրորդ տարբերակի հետ, նաև ամեն առաջին տարբերակի օգտատերերը կկարողանան ընկերներին երեք հատ փոխարինման առաջարկ ուղարկել[9]։