| Տեսակ | ծրագրային ապահովում և Ֆիտնես թրեքեր |
|---|---|
| Նախագծումը՝ | Գուգլ |
| Լույս տեսավ՝ | հոկտեմբերի 28,2014 |
| Պլատֆորմ | Wear OS |
| Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
| Կայք | google.com/fit/ |
Google Fit, պլատֆորմ, որը նախատեսված օգտատիրոջ առողջության վիճակին հետևելու համար։ Մշակվել էGoogle ընկերության կողմիցAndroid,Wear OS ևiOSօպերացիոն համակարգերի համար։ Սա API-ի միակ հավաքածուն է, որը հավաքագրում է տվյալների մի քանի հավելվածներից մի սարքի մեջ[1]։ Google Fit օգտագործում է օգտատիրոջ ակտիվության թրեքերները կամ բջջային սարքերը ֆիզիկական վարժությունների գրանցման համար, համեմատում դրանք ֆինտես նպատակների հետ, որպեսզի ապահովի տեղեկություն օգտատիրոջ ֆիզիկական վիճակի մասին։
Google Fit-ը ներկայացվել է2014 թվականիհուլիսի 25-ինGoogle I/O-ի ժամանակ։ Ծրագրավորողների համար նախատեսված տարբերակը թողարկվեց2014 թվականիօգոստոսի 7-ին։ Իսկ հանրությանը Google Fit-ը հասանելի դարձավ նույն թվականիհոկտեմբերի 28-ին։
2018 թվականի օգոստոսին Google հայտարարեց փոփոխությունների մասին Android Fit տարբերակում, որը ավելացրել էր ֆիզիկական ակտիվության նպատակներ հիմնվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդների վրա[2]։ Թարմացումները նախատեսված էին, Google Fit-ում այլ գործունեությունների ցուցադրման համար, օրինակ՝ քայլքի համար, օգտատիրոջը մարզվելու մասին հիշեցնելու համար[3]։
2019 թվականի ապրիլին Google ընկերությունը ներկայացրեց Google Fit-ի տարբերակը նախատեսված iOS օպերացիոն համակարգի համար։ Google Fit-ը iOS տարբերակի համար օգտոգործում էրApple Health,Nike Run Club, Headspace կամ այլ միացված սարք, ինչպիսին են օրինակ՝Apple Watch կամWaer OS օպերացիոն համակարգով աշխատող խելացի ժամացույցներ, որոնք միացված է սարքին[4][5]։