Giorgio Armani S.p.A,իտալական նորաձևության առևտրային կազմակերպություն և նորաձևության տուն է, որը հիմնադրել էՋորջիո Արմանին։ Կազմակերպությունը արտադրում է հագուստ, կոշիկ, զարդեր, աքսեսուարներ, կոսմետիկա, տան պարագաներ և այլն։ Այս բոլոր արտադրությունները արտադրվում են կազմակերպության տարբեր ապրանքանիշերի անվան տակ[1]։ Իրենց հեղինակության և նորաձեւության արդյունաբերության բարձր աստիճանի համար Giorgio Armani–ն ասոցացվում է բարձր նորաձևության հետ։2005 թվականի վերջին կազմակերպության վաճառքների հասույթը կազմել էր շուրջ 1.69 միլիարդ դոլար։ Giorgio Armani-ն ամենաարագ զարգացող նորաձևության բրենդն է[2]։
Giorgio Armani-ն պլանավորում է համագործակցելEmaar Properties–ի հետ՝ ստեղծելով հյուրանոցներ և հանգստի տուն–առողջարաններ այնպիսի մեծ քաղաքներում, ինչպիսիք են՝Նյու Յորքը,Փարիզը,Միլանը,Լոնդոնը,Հոնկոնգը,Շանհայը,Սեուլը ևԴուբայը։ Կազմակերպությունը արդեն ունի մի շարք սրճարաններ ամբողջ աշխարհում, ներառյալ բարեր և գիշերային ակումբներ։
Giorgio Armani-ն բարձրակարգ բրենդ է, որը մասնագիտացված է տղամարդկանց և կանանց հագուստի, աքսեսուարների, ակնոցների, կոսմետիկայի և օծանելիքների արտադրության մեջ։ Ապրանքները հասանելի են միայն պաշտոնական բուտիկներում և հատուկ ընտրված բարձրակարգ հանրախանութներում։ Լոգոն կազմված է կոր «G» և «A» տառերից, որոնք միասին ձևավորում են շրջան։
Բրենդը վաճառում է պատրաստի հագուստներ և անցուղային հավաքածուներ։
Emporio Armani–ն կենտրոնանում է ժամանակակից հատկանիշների վրա։ Բացի այդ Emporio Armani–ն Giorgio Armani-ի միակ բրենդն է, որի դիզայնով հիմնականում զբաղվում է հենց Ջորջիո Արմանին և այն միշտ մասնակցում և ուշադրության կենտրոնում է լինումՄիլանի նորաձևության շոուին ամեն տարի։ Կարելի է գնումներ կատարել նրա բուտիկներից և պաշտոնական կայքից[3]։
Dj Ruru–ն չորս անգամ մասնակցել է Emporio Armani–ի աշուն/ամառ 2008 ներքնազգեստի և գարուն/ձմեռ 2009-2010 նորաձևության շոուներին[4]։ Իսկ2009 թվականի շոուներին երկու անգամ մասնակցել ենԴևիդ ևՎիկտորիա Բեքհեմները[5]։ Բոլոր շոուներն էլ նկարահանվել էինMert and Marcus–ի կողմից[4]։
Armani Collezioni–ի խանութըIndooroopilly առևտրի կենտրոնում
Armani Collezioni (նախկինումGiorgio Armani Le Collezioni), բրենդը ունի միջին շահույթ։ Հիմնական տարբերությունը Emporio Armani–ի և Armani Collezioni–ի մեջև այն է, որ առաջինը կենտրոնացած է մոդայիկ և երիտասարդ մարդկանց համար, իսկ երկրորդը ունի բիզնես ոճ և նախատեսված է ավելի բարձր տարիքի մարդկանց համար։ Armani Collezioni–ի լոգոն կազմված է սև գրվածքներով՝ վերևում մեծ տառերով «Armani» և ներքևում ավելի փոքր «Collezioni»՝ սպիտակ հարթակի վրա։ Բրենդը արտադրում է ստեղծված և չափված հագուստ, որտեղ ամեն մի դետալը կարելի է ընտրել։ Armani Collezioni–ի խանութները հիմնականումՓարիզում ևՄիլանում են, սակայն նաև ունեն բուտիկներBarneys New York, Holt Renfrew, Bloomingdale's, David Jones, Harvey Nichols, Harrods, Neiman Marcus, Nordstrom և Saks Fifth Avenue հանրախանութներում։ Ինչպես Emporio Armani–ն, այնպես էլ Armani Collezioni–ն հանդես եկավ սպորտի բնագավառում՝ զբաղվելով նույն գործով, և կոչվեց «Armani Collezioni Active»։
Armani Jeans–ը ստեղծվել է1981 թվականին։ Վաճառում է հիմնականում հանրախանութներում, սակայն ունի նաև առանձին խանութներ, ինչպես նաև ունի սրճարանՄիլանում, կոչված «Armani Jeans Cafe»։ Որոշ Armani Jeans–ի ապրանքներ վաճառվում են նաև Emporio Armani–ի խանութներում։
Armani Jeans–ի հագուստը նման չէ Ջորջիո Արմանիի «ձեռագրին», այն տարբերվում է իր գույների բազմազանությամբ։
Բրազիլացի մոդելՄիդֆիլդեր Կական ստորագրել է, որպեսզի ներկայացնի բրենդի հագուստը։
Armani Exchange–ը ստեղծվել է1991 թվականինԱՄՆ–ում։ Այն արտադրում է մոդայիկ և կենցաղային հագուստ։ Այն հայտնի է իր պրովոկացիոն գովազդային տեսահոլովակներով։ Ոգեշնչվաճ լինելով պարային երաժշտությամբ և փողոցային կենսակերպով, Giorgio Armani-ի այս բրենդը համարվում է ամենամատչելին։
Որպեսզի արագացվեր ձևավորվող ընկերության ճյուղը,Ջորջիո Արմանին դարձավPresidio Holdings կազմակերպության բաժնետերերից մեկը՝Como Holdings ընկերության կողքին, որի սեփականատերըՍինգապուրի օլիգարխՕնգ Բենգ Սենգն էր (սկսած1994 թվականից), ով օգնեց Armani Exchange-ի արտադրությանն ու տեղաբաշխմանըԱՄՆ,Կանադա,Կենտրոնական ևՀարավային Ամերիկա ևԱսիայի որոշ երկրներ։
Սկզբում Armani Exchange-ը ուներ բաժնեմասերի 25%, իսկ մնացած 75%-ըComo Holdings-ն էր։Ջորջիո Արմանին չէր կարող անել ոչ մի բան բրենդի հետ, բայց տալով բրենդին իր անունը։ Սակայն2008 թվականինԱրմանին գնեց բաժնեմասերի ևս 25% և դարձավ լիարժեք սեփականատեր։
Բրենդը ունի շուրջ 270 խանութներ ավելի քան 31 քաղաքներում։ Գնումներ կարելի է կատարել նաև բրենդի պաշտոնական կայքէջում[8]։ Առաջին Armani Exchange խանութը բացվեցՄանհեթենում1991 թվականի սեպտեմբերին։
Armani Junior-ը արտադրում է մանկական հագուստ։ Ունի ավելի քան 15 բուտիկներ ամբողջ աշխարհում, ներառյանNeiman Marcus ևSaks Fifth Avenue բարձրակարգ հանրախանութներում։2014 թվականի մայիսինՈւոլիս Քուվենժանեն դարձավ բրենդի դեմքը, որը դարձրեց նրան առաջին հայտնի երեխան, ով գովազդել է Armani Junior-ը[9]։
Armani/Casa-ն արտադրում է պարագաներ տան համար՝ կահույք, սպասք, լամպեր և այլն։ Առկա է շուրջ 40 բուտիկներում, ներառյալNeiman Marcus բարձրակարգ հանրախանութներում։
Armani Cosmetics-ը վաճառում է մաշկի խնամքի և դիմահարդարման պարագաներ, օծանելիքներ և օդեկոլոններ։ Armani Cosmetics-ը համագործակցում է L'Oréal ընկերության հետ։ Բրենդը առկա է բազում հանրախանութներում և առանձին բուտիկներում ամբողջ աշխարհում։
Giorgio Armani-ն ունի բազում այլ բրենդներ։ Ունի մոտ 14 Emporio Armani և Armani Jeans սրճարաններ, բարեր, ռեստորաններ, ինչպես նաև հրուշակեղենի խանութ՝ կոչված «Armani Dolci»: Կա «Armani Libri» կոչված գրքերի խանութ, «Armani Fiori»` ծաղիկների խանութ։ Giorgio Armani-ին և Herrera Global ընկերությունը համագործակցում են և ունեն հյուրանոցների ցանցեր, կոչված «Armani Hotel Collection»: