Gigabyte Technology | |
|---|---|
| Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
| Հիմնադրված է | 1986[1] |
| Վայր | 新店區,Նոր Նայպեյ,Թայվան |
| Երկիր | |
| Արդյունաբերություն | Էլեկտրոնիկայի արդյունաբերություն |
| Հասույթ | 1,7 մլրդ $ |
| Աշխատողների թիվ | 7100 մարդ (2012) |
| Դուստր ընկերություններ | AORUS? |
| Կայք | gigabyte.com(անգլ.) և tw.giga-byte.com |

Gigabyte Technology Co., Ltd, Թայվանյան ընկերություն, որը արտադրում է համակարգային սալիկներ, տեսաքարտեր և այլ համակարգչային տեխնիկա։ Հիմնադրվել է 1986 թվականին։
Gigabyte հոլդինգի կազմակերպական կառուցվածքը ներկայացված է հետևյալ ընկերություններով։
Ընկերությունն արտադրում է համակարգային սալիկներ, գրաֆիկական 3D-արացուցիչներ, կորպուսներ սնուցման բլոկներ, նոթբուքեր և համակարգիչներ, թվային տան լուծումներ, սերվերներ, կապի սարքեր, շարժական և դյուրակիր սարքերը։
2008-ին Gigabyte ընկերությունը դարձավ համակարգային սալիկնենի խոշորագույն արտադրողներից մեկը՝ այլ Թայվանյան Elitegroup (ECS), Asus, Micro-Star International, Foxconn ընկերությունների կողքին։
Gigabyte ընկերության մասնաբաժինը Ռուսաստանի համակարգային սալիկների շուկայում կազմում է 33% (2012-ի հունիսի դրությամբ)
Ընկերությունն ունի 5 ֆաբրիկաներ Թայվանի և Չինաստանի տարածքում.
Nan-Ping արտադրական ֆաբրիկան (երրորդը թողարկվող արտադրանքի ծավալով) մասնագիտանում է համակարգային սալիկների, գրաֆիկական 3D-արագացուցիչների, ինչպես նաև սերվերների, սեղանադիր համակարգիչների, դյուրակիր համակարգիչների և բջջային հեռախոսների արտադրության մեջ։
Nan-Ping ֆաբրիկայի արտադրական հրապարակներում տեղադրված են բաղադրիչների մակերեսային տեղադրման ինը SMT-գծեր, տասը մոնտաժման DIP գծեր, ինը գծեր, որոնց վրա իրականացվում է բազմակողմանի արտադրանքի փորձարկման համար, և ութ գծեր պատրաստի արտադրանքի փաթեթավորման համար։ Ֆաբրիկայի մակերեսը կազմում է 45 հազար մ2, աշխատակիցների թիվը շուրջ հազար ութ հարյուր մարդ։
Բոլոր թողարկվող Gigabyte համակարգային սալիկների Ընդհանուր ծավալի 70-75 տոկոսը նախատեսված է Intel պրոցեսորների համար, մյուսները AMD ընկերության պրոցեսորների համար[2]։
| Սաընկերության մասինանավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ուղղելով և լրացնելով այն։ |