Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

GBoard

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
GBoard
Изображение логотипа
ՏեսակԷկրանային ստեղնաշար
ՀեղինակGoogle
Նախագծումը՝Գուգլ
ՕՀWear OS, iOS և Անդրոիդ[1]
Առկա էանգլերեն
Լույս տեսավ՝2016 թվականի մայիսի 12-ին (iOS),2016 թվականի դեկտեմբերի 12-ին (Android)
ՊլատֆորմiOS,Android
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
 Gboard Վիքիպահեստում

GBoard,Android-ի ևiOS-ի ղեկավարման տակ գտնվող սարքերի համարGoogle-ի կողմից ստեղծված էկրանային ստեղնաշար։ Ի սկզբանե այն թողարկվել էiOS-ի համար, իսկ հետո՝Android-ի։

GBoard-ը ներառում է չընդհատվող ներմուծում,Google-ի որոնում, որն ներառում է պատասխանների հանձնում և նախագուշակում,էմոջիների ուGIF-պատկերների հեշտ որոնում և փոխանակում, մութ ետնաշերտի ընտրության կամ որպես ետնաշերտ սեփական պատկերի տեղադրման հնարավորություն, ձայնային թելադրանք։ iOS-ում թողարկման պահին ստեղնաշարը «գիտեր» միայն անգլերեն[2], իսկ մնացած լեզուները ավելացվել են հետագա թարմացումներում։ ԻսկAndroid-ի տարբերակի թողարկման պահին աջակցվում էր ավելի քան 100 լեզու[⇨]:

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

GBoard-ըiOS-ում թողարկվել է2016 թվականի մայիսին[2], իսկ հետո՝ նույն թվականի դեկտեմբերին, այն, արդեն ստեղծված Google Keyboard հավելվածի համար մեծ թարմացման տեսքով, թողարկվել էAndroid-ի համար[3][4][5]։

Առավելություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Թողարկման պահին GBoard-ը ներառել էGoogle Search, շարունակական ներմուծում,GIF-պատկերների և էմոջիների հեշտ որոնում և փոխանակում, մտավոր ներմուծման շարժիչ, որը կանխագուշակում է՝ ինչ է գրվելու այնուհետև և շատ լեզուների աջակցում[2][3]։ iOS-ում թողարկման պահին ստեղնաշարը «գիտեր» միայն անգլերեն[2], իսկ արդենAndroid-տարբերակի թողարկման ժամանակ աջակցվում էր ավելի քան 100 լեզու[3]։

2016 թվականի օգոստոսյան թարմացման մեջiOS-ի հավելվածում ավելացվել ենֆրանսերեն,գերմաներեն,իտալերեն,պորտուգալերեն ևիսպաներեն լեզուները, ինչպես նաև ավելացվել է ֆունկցիա, որը թույլ է տալիս գրածի իմաստին մոտ էմոջի տեղադրել։ Ավելացվել է մութ ետնաշերտի ընտրության և որպես ետնաշերտ սեփական պատկերը օգտագործելու հնարավորություն[6]։

2017 թվականի փետրվարյան թարմացման մեջiOS-ի հավելվածում ավելացվել էխորվաթերեն,չեխերեն,դանիերեն,հոլանդերեն,ֆիններեն,հունարեն,լեհերեն,ռումիներեն,շվեդերեն,կատալոներեն,հունգարերեն,մալայերեն,ռուսերեն,իսպաներեն ևթուրքերեն լեզուների, ինչպես նաև ձայնային ներմուծման աջակցում[7][8]։

Ապրիլյան թարմացման մեջGoogle-ը աջակցվող հնդկերեն բարբառների թիվը 11-ից դարձրել է 22[9][10]։

Հունիսյան թարմացման մեջAndroid-ի համար ավելացվել է նկարված էմոջիների ճանաչման և հետագա արտահայտությունների կանխագուշակման հնարավորություն[11][12]։

Ընկալում

[խմբագրել |խմբագրել կոդը]

The Wall Street Journal-ից Նեյտան Օլիվարեզ-Ջայլսը գնահատել է ստեղնաշարը, մասնավորապես ինտեգրված Google Search-ը։ Սակայն նա նշել է, որ տվյալ պահին այն չի աջակցում կողմնակի հավելվածների հետ ինտեգրումը։ Դա նշանակում է, որ «գնել«Կապիտան Ամերիկա» ֆիլմի տոմսեր»-ի նման հարցումները իրան վերահասցեավորել են դեպի վեբ-դիտարկեչ, այլ ոչ թե հեռախոսում տեղադրված կինոթատրոնի հավելված։ Նաև նա գովել է մտավոր ներմուծման շարժիչը։ Նաը նա իմացել է նրա մասին, որ GBoard-ը «խելացի կերպով զուգադրում է էմոջիները բառերի հետ»։ Նաև նա նշել է ստեղների չափսի փոփոխության և մեկ ձեռքով կառավարման հնարավորության բացակայությունը, սակայն տվյալ պահին այդ երկու ֆունկցիաները առկա են GBoard-ում։ «Եթե դուք ուզում եք զանազանակերպել ստեղնաշարը, ապա GBoard-ը ձեր համար չէ»՝ այդպես է գրել նա[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. Gboard : le clavier Google débarque sur Android (ֆր.) — 2016.
  2. 2,02,12,22,3Sarah Perez.«Google launches Gboard, an iOS keyboard that lets you search without a browser | TechCrunch». Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  3. 3,03,13,2«Gboard, now available for Android». Google. 2016 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  4. «[Update: Official] Google Keyboard is now Gboard with v6.0 update—includes integrated search, dedicated number row, multiple active languages, and more [APK Download]». Android Police. 2016 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  5. Adi Robertson (2016 թ․ դեկտեմբերի 12).«Google's great iOS keyboard is now on Android». The Verge. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  6. «Olá Gboard: new languages, personal keyboards and more». Google. 2016 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.(չաշխատող հղում)
  7. «Gboard for iPhone gets an upgrade». Google. 2017 թ․ փետրվարի 23. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.(չաշխատող հղում)
  8. James Vincent (2017 թ․ փետրվարի 23).«Google upgrades its iPhone keyboard with voice dictation and 15 new languages». The Verge. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  9. «Google dramatically improves support for Indian languages across Translate, Gboard and more».Android Central. 2017 թ․ ապրիլի 25. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  10. «Google improves support for Indian languages in Google Translate, Gboard, and more».Android Authority (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ ապրիլի 25. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  11. Nick Statt (2017 թ․ հունիսի 12).«Gboard for Android now recognizes hand-drawn emoji and anticipates your next phrase». The Verge. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  12. «Google's Gboard smart keyboard gets new bells and whistles».CNET (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  13. Olivarez-Giles, Nathan (2016 թ․ մայիսի 12).«Review: GBoard Adds Google's Search Box to iPhone Keyboards».Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). 0099-9660. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]


բջջային հեռախոսներիՍաբջջային հեռախոսների մասինանավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ուղղելով և լրացնելով այն։


Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=GBoard&oldid=9207719» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp