France Football,ֆրանսիական ամենշաբաթյաշաբաթաթերթ (թողարկվում է ամեն երեքշաբթի և ուրբաթ) ողջ աշխարհի ֆուտբոլային նորությունների վերաբերյալ, հրատարակվում է1946 թվականից սկսած։ Եվրոգավաթների վիճակագրական տվյալները և եվրոպական առաջնություններըֆոտոլրագրության միջոցով լուսաբանող ամենահեղինակավոր սպորտային հրատարակչություններից մեկն է Եվրոպայում[2]։
France Football ամսագիրը «ծնունդ է առել» «Football» ամսագրից, որը թողարկվել է 1927-1944 թվականներին, ինչպես նաև ժամանակավոր եղել էՖրանսիայի ֆուտբոլի Ֆեդերացիայի տպագիր մարմինը[3]։ Առաջին համարը լույս է տեսել 1946 թվականի հունվարի 8-ին, իսկ 1977 թվականի փետրվարից արդեն թողարկվում էր գունավոր կազմով և ամրակցված էջերով տարբերակը։ Ներսի էջերը շարունակում էին տպագրվել սև-սպիտակ տպագրությամբ, սակայն վերջին 10 տարվա ընթացքում էջերի մեծամասնությունը սկսեցին տպագրվել գունավոր նկարազարդմամբ։ 1998 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիայի՝ աշխարհի առաջնության գավաթին տիրանալուց 2 օր հետո ամսագիրը իր վաճառքի ծավալով ռեկորդ սահմանեց (520000 վաճառված օրինակ)։
2008 թվականի նոյեմբերի 3-իցFrancefootball.fr վեբ կայքում թողարկվում է ամսագրի տեղեկագիրը։
«Ոսկե գնդակ» մրցանակի կազմակերպիչը հանդիսանում էFrance Football-ի գլխավոր խմբագիրԳաբրիել Անոն, վերջինս1956 թվականին խնդրել էր իր կոլեգաներին քվեարկել Եվրոպայի լավագույն խաղացողի օգտին (առաջին մրցանակակիրը դարձավ«Բլեքփուլի» ֆուտբոլիստՍթենլի Մեթյուզը[4])։1959 թվականիցFrance Football -ը սկսեց քվեարկություն անցկացնել՝ որոշելու Ֆրանսիայի տարվա ֆոուտբոլիստին[5], իսկ 1970 թվականից՝ Ֆրանսիայի տարվա մարզչին (այս պարգևի վերջին մրցանակակիրը դարձավԼորան Բլանը)։1968-1990 թվականներին պարգևատրվեց նաև Տարվա եվրոպական թիմըֆր.՝ Challenge Européen de Football[6]։
Աֆրիկական ոսկե գնդակ մրցանակը շնորհվում էր1970-1994 թվականների յուրաքանչյուր տարվա վերջնամասում։ Այս մրցանակը ներկա ժամանակում շնորհվում էԱֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի կողմից[7]։
2020 թվականին ավանդական Ոսկե գնդակ մրցանակի շնորհման փոխարեն ամսագիրը կազմակերպեց քվեարկություն համաշխարհային առաջատար ԶԼՄ-ների 117 լրագրողների միջև՝ «երազանքի թիմը» պարզելու նպատակով։
«Երազանքի թիմը» այն խորհրդանշական հավաքականն է, որը իր մեջ ներառում է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներին[8]։ Անցած տարվա դեկտեմբերինFrance Football-ը ներկայացրեց միանգամից 3 «երազանքի թիմ»[9][10][11][12][12][13][14]։
↑Erik Garin, José Luis Pierrend (2015 թ․ հունվարի 8).«France – Footballer of the Year». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.