Ֆորտնայթ, համակարգչային խաղ, որը մշակվել էEpic Games-ի ևEpic Games Poland-ի կողմից։ Թողարկվել է2017 թվականին, իսկ2018 թվականին ակնկալվում է ամբողջական տարբերակի թողարկումը։ Խաղը հիմնված է օրվա ընթացքում ռեսուրսներ հավաքելու և գիշերը գոյատևելու սկզբունքի վրա:նաև 2018 թվականին տեղի ունեցավ Fortnite խաղի աշխարհի առաջնությունը վորում կար երկու հոգանոց և մեկ։Մեկ հոգանոցում առաջին տեղի դեպքում մրցանակն էր 3,000,000$, իսկ երկու հոգանոցում առաջին տեղի դեպքում նույնպես 3,000,000 $:
Սա «Epic»-ի առաջին խաղն է, որը ստեղծվել է սեփական «Unreal Engine 4» խաղային շարժիչով։ «Fortnite»֊ն գոյատևման համար համագործակցված ավազակախումբ է, որի հիմնական նպատակը բացահայտումները, ռեսուրսների հավաքումը, ամրացված շենքեր կառուցելը և հրեշերի դեմ պայքարելն է։
Խաղացողները հավաքելու են այնպիսի իրեր, որոնցով կարող են կառուցել տներ և գիշերները պաշտպանվել զոմբիներից։ Խաղի մեջ շինարարությունը կլինի հիմնական մեխանիկան։ Խաղացողները կարող են կառուցել իրենց տան յուրաքանչյուր պատը 3x3 ցանցով, նաև կարող են կառուցել աստիճաններ, տանիք և պատուհաններ։ Խաղի տեղանքը և քարտեզները պատահականորեն են ստեղծվել, և խաղացողներին տրվում է զանազան տարբեր զենքեր, ինչպիսիք ենհրացանը կամ դիպուկահար հրացանը։ Խաղացողները կարող են նաև ոչնչացնել շրջակա միջավայրի օբյեկտները և դեկորացիաները և ռեսուրսներ ձեռք բերել[14]:խաղում կան տարբեր զենքեր և դրանք բաժանված են գույների ամենավատը մոխրագույնն է հետո կանաչը կապույտը մանուշակագույն իսկ ամենալավը ոսկեգույնն այսինքն օրինակ ավտոմատը ունի այդ բոլոր տեսակները
Խաղի հայեցակարգը ներկայացվել է «Game Jam»֊ի ժամանակ, որի ընթացքում մշակողները պետք է փոքր խաղ պատրաստեն սահմանափակ ժամակում։ Խաղի ալֆա տարբերակը թողարկվեց և հասանելի էր 2011 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 19-ը[18][19][20]: