Epic Games |
---|
 |
 |
Տեսակ | տեսախաղեր մշակող, համակարգչային խաղերի հրատարակիչ և բիզնես ձեռնարկություն |
---|
Հիմնադրված է | հունվարի 15,1991 |
---|
Հիմնադիր | Tim Sweeney?[1] և Mark Rein?[2][3] |
---|
Վայր | Cary |
---|
Երկիր | ԱՄՆ[4][5] |
---|
Տնօրեն | Tim Sweeney? |
---|
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
---|
Աշխատողների թիվ | 4000 մարդ (2023) |
---|
Դուստր ընկերություններ | People Can Fly, Psyonix, Բենդքեմփ[6], Capturing Reality?, Tonic Games?[7], Harmonix Music Systems?, Sketchfab? և Mediatonic? |
---|
Սեփականատեր | Tencent[8], Սոնի[9], Tim Sweeney?[10] և Ուոլթ Դիսնեյ ընկերություն[11][12] |
---|
Կայք | epicgames.com(անգլ.) և epicgames.com/site/en-US/home |
---|
Մասնակից է | Լինուքս հիմնադրամ[13] |
---|
Epic Games Վիքիպահեստում |
Epic Games (նաև հայտնի է ինչպեսEpic), ընկերությունԱՄՆ-ից, որը զբաղվում էհամակարգչային խաղերի մշակմամբ։ Գլխավոր գրասենյակը տեղակայված էՀյուսիսային Կարոլինա նահանգում գտնվողԿէռի քաղաքում։ Ընկերությունը հայտնի էGears of War ևUnreal Tournament խաղաշարքերի մշակմամբ, ինչպես նաև Unreal Engine խաղային շարժիչի ստեղծմամբ։ Ընկերությունը ստուդիաներ ունիՇանհայում,Կորեայում ևՏոկիոյում։ Epic Games-ը ունի հզոր խաղաքարտեր՝ ծրագրավորողներՏիմ Սուինին, Էրիկ դե Նյով և Սթիվ Փոլջը։
Epic Games-ը հիմնադրվել է Potomac Computer Systems անունով Թիմ Սուինի կողմից Ռոքվիլե քաղաքում, հենց այդ տարի էլ թողարկվել է առաջին խաղը՝ ZZT-ն։ Հետո ընկերությունը փոխեց իր անվանումը Epic MegaGames-ի և թողարկել է մի շարք shareware-խաղեր՝Epic Pinball, Brix, Jill of the Jungle, Jazz Jackrabbit և One Must Fall 2097։ Այդ ժամանակ, Epic հրապարակում էր նաև այլ մշակողների կողմից ստեղծված խաղեր այնպիսին, օրինակ՝Safari Software, XLand (Robbo, Heartlight и Electro Man) և Renaissance (Zone 66)։1997 թվականին Safari Software ընկերությունը գնվեց Epic-ի կողմից, և նրանց որոշ խաղեր վաճառվեցին արդեն Epic Classics բրենդի ներքո։1993 թվականին Epic հրատարակեց պլատֆորմեր Xargon-ը։
1998 թվականին Epic MegaGames-ը թողարկեց Unreal առաջին դեմքից եռաչափ հրաձգությունը, որը ավելի ուշ դարձավ ողջ խաղաշարք։ Դրա հետ միասին ընկերությունը այլ ծրագրավորղներներին էր վաճառքում Unreal Engine-ի լիցենզիան։1999 թվականին ընկերությունը փոխեց անվանումը Epic Games և տեղափոխվեց Հյուսիսիային Կարոլինա։2006 թվականին ընկերությունը Xbox 360-ի և անհատական համակարգիչների համար թողարկեց Gears of War խաղը, իսկ2007 թվականի աշնանը ավարտեց աշխատանքը Unreal Tournament 3-ի վրա։2007 թվականիօգոստոսի 20-ին Epic ձեռք բերց լեհական People Can Fly ստուդիաի բաժնետոմսերի մեծ մասը[14]։
2008 թվականիմայիսի 20-ին Epic Games-ը ձեռք բերեց Chair Entertainment-ը[15]։2009 թվականի ամռանը Epic-ը թողարկեց իր կողմից ծրագրված Shadow Complex-ը Xbox Live Arcade-ի համար։ 2008 թվականինոյեմբերի 7-ին Epic Games-ը թողարկեց Gears of War 2-ը, որ Gears of War-ի սքիվելն է։
Ընկերությանչինական մասնաճյուղ՝ Epic Games China-ը բացվել է Շանհայում[16]։ Դրա շնորհիվ Epic Games-ը ձեռք բերեց Titan Studios[17]։ Մեկ այլ ստուդիա՝ Epic Games Korea-ն բացվել էՀարավային ԿորեաիՍեուլե քաղաքում[18]։ Բացի դա Մայք Քեպսը հայտարարեց, որ ևս մեկ ստուդիա կստեղծվի Տոկիոյում։ Այն կզբաղվի խաղային շարժիչի տեխնիկական ապահովմամբ և գալիք խաղերի մշակմամբ։
2012 թվականի սեպտեմբերին Unreal, Unreal Tournament և Gears of War խաղերի մշակման պատասխանատու Կլիֆֆ Բլեզինսկին լքեց Epic Games-ը։ Ըստ Կլիֆֆի, նա ընդմիջման կարիք ունի քանի-որ նա խաղերի մշակմամբ զբացվում էր արդեն 20 տարի[19]։
2015 թվականի հունիսին Epic Games Poland-ը մայր ընկերության կողմից ստացավ անկախություն, վերադարձրեց իր հին անունը և գնեց Bulletstorm խաղաշարքի իրավունքը։
2018 թվականիդեկտեմբերի 6-ին Epic Games-ը ներկայացրեց իր թվային խանութը՝ Epic Games Store։
2019 թվականիմայիսի 1-ին ընկերությունը գնեց Psyonix ստուդիան[20]։
- 1991 - ZZT
- 1992 - Brix
- 1992 - Jill Saves The Prince
- 1992 - Jill Goes Underground
- 1992 - Jill of the Jungle
- 1992 - Overkill: The Last-Planet Mega Blast
- 1992 - Kiloblaster
- 1993 - Dare to Dream
- 1993 - Jill of the Jungle: The Complete Trilogy
- 1993 - Xargon
- 1994 - Jazz Jackrabbit: Holiday Hare 1994
- 1994 - Jazz Jackrabbit
- 1995 - Jazz Jackrabbit: Holiday Hare 1995
- 1996 - Seek and Destroy
- 1998 - Unreal
- 1999 - Unreal Tournament
- 2002 - Unreal Tournament 2003
- 2004 - Unreal Tournament 2004
- 2006 - Gears of War
- 2007 - Unreal Tournament 3
- 2008 - Gears of War 2
- 2009 - Shadow Complex
- 2010 - Infinity Blade
- 2010 - Infinity Blade II
- 2011 - Bulletstorm
- 2011 - Gears of War 3
- 2013 - Gears of War: Judgment
- 2013 - Infinity Blade III
- 2015 - Shadow Complex Remastered
- 2017 - Robo Recall
- 2017 - Fortnite Battle Royale
- Battle Breakers
- Fortnite: Save the World
- Spyjinx
- Unreal Tournament
- Spellbreak
- Fortnite
- 1993 - Electro Man (xLAND)
- 1993 - Ken's Labyrinth (Կեն Սիլվերման)
- 1993 - Ancients 1: Death Watch (Farr-Ware Software)
- 1994 - Heartlight (Յանուշ Պելեց)
- 1994 - Highway Hunter (Omega Integral Systems)
- 1994 - One Must Fall: 2097 (Diversions Entertainment)
- 1995 - Tyrian (Eclipse Productions)
- Bulletstorm 2
- Gears of War: Exile
- Infinity Blade: Dungeons
- Paragon
- Unreal Tournament 4