Ծնվել և մեծացել էԼոս Անջելեսում, դեռահասության տարիներին Ամալան սկսել է երգեր գրել և թողարկելSoundCloud-ում։ Նա 17 տարեկան հասակում ստորագրել է համատեղ ռեկորդային գործարքRCA Records-ի և Kemosabe Records-ի հետ, հետագայում` 2014 թվականին թողարկել է իր առաջին մինի ալբոմը՝ «Purrr!»[16]։ Նա 2018 թվականին թողարկել է իր առաջին դեբյուտային ալբոմը՝ «Amala», որին հաջորդել են «Tia Tamera» և «Juicy» սինգլները։ Նրա երկրորդստուդիական ալբոմը՝«Hot Pink» (2019), ընդգրկվել էBillboard 200-ի առաջին տասնյակում, իսկ տվյալ ալբոմի«Say So» երգի ռեմիքսը՝ ձայնագրվածՆիքի Մինաժի հետ, կարողացել է գլխավորել չարթի առաջին հորիզոնականը։
Ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 21-ին,ԱՄՆ-իԿալիֆոռնիա նահանգում գտնվող Տարզանա քաղաքում։ Իրական անուն ազգանունն է Ամալարանթնա Զանդիլ Դլամինի[17]։ Ամալարաթնան (Ամալա) ծագում է արտիստական ընտանիքից։ Նրա հայրը՝ Դումիսանի Դլամինին,հարավաֆրիկյան դերասան է, կոմպոզիտոր և կինոպրոդյուսեր, որը հայտնի է «Սարաֆինա» ֆիլմով[18]։ Ամալան նշել է, որ իր հայրը միշտ գտնվել է ընտանիքից հեռու, այդ իսկ պատճառով նա երբեք չի հանդիպել նրան։ Նա The Fader թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ ինքը ոչ մի կերպ նեղացած չէ հորից և չի վշտանում, բայց հոր պահվածքը նրա համար մի փոքր տարօրինակ է թվում, քանի որ վերջինս մեկնաբանություններ է գրում դստերինստագրամյան նկարների տակ և նշում է, թե որքան է հպարտանում նրանով։ Սակայն նրա հայրը ժխտելով այս ամենն ասել է, որ նա շատ լավ հարաբերությունների մեջ է եղել իր դստեր հետ։ Նրահրեական արմատներ ունեցող ամերիկացի մայրը՝ Դեբորա Էլիզաբետ Սոյերը (Deborah Elizabeth Sawyer), նկարչուհի է, տատիկը նույնպես եղել է նկարչուհի։ Ամալարաթնան սովորել էդաշնամուր նվագել, մանկության և պատանեկության տարիներին զվաղվել է պարով։ Նշել է, որ նա ոգեշնչվել է այնպիսի կատարողների երաժշտությամբ, ինչպիսիք ենՆիքի Մինաժը, Էրիկա Բադուն,Ֆարել Վիլյամսը, Jamiroquai-ն, PartyNextDoor-ը ևԴրեյքը[19][20][21]։
16 տարեկան հասակում նա թողել է ուսումն ու սկսել է զբաղվել երաժշտական կարիերայով։ Սկզբում նա յություբից տարբեր տեսակի բիթեր էր ներբեռնում և փորձում էր դրանց հիման վրա երգեր գրել։ Ամալան սկսել է ինքնուրույն տիրապետել GarageBand ծրագրին։ Նա նշում է, որ դպրոցը լքելուց հետո նրա կյանքում ուղղակի խառնաշփոթ է տիրել։ Սկզբնական շրջանում նա իր երգերը ներբեռնել էSoundCloud-ում, այնուհետև միանգամից ջնջում այնտեղից, սակայն նա դադարել է ջնջել իր երգերը, երբ 2012 թվականին՝ իր «So High» երգը հավաքել է 12 դիտում, այդ ժամանակ նա ուրախությունից սկսել է արտասվել։ Այս ամենից հետո նա ընտրել է իր բեմական անունը՝Doja Cat, ի պատիվ իր սիրելիմարիխուանայի տեսակներից մեկի և կատուների հանդեպ իր մեծ սիրո։
17 տարեկանում նա պայմանագիր է կնքելRCA Records-ի հետ, 2014 թվականին հաստատելով իր և Dr. Luke-ի, Kmosabe Records-ի հետ լեյբլի համագործակցությունը։ Բանակցություններն ընթացել են 2013 թվականի վերջերին և ավարտվել են 2014 թվականի սկզբերին։ Նա հրաժարվել է Kemosabe-ի միջոցով մեկնաբանել իր կապը՝ Luke-ի հետ։ Ավելի ուշ նույն թվականին նա հրապարակել է իր առաջին մին ալբոմը՝ «Purrr!», որը The Fader-ի կողմից նկարագրվում էր որպես «տիեզերական, արևելյան ազդեցությամբ R&B»: «So High»-ը ևս մեկ անգամ ներբեռնվել է՝ մինչ մինի ալբոմի հրապարակումը, որը նույնիսկ ցուցադրվել է Empire հաղորդման առաջին եթերաշրջանի երրորդ սերիայում։ Այս ամենի հետ մեկտեղ նա շարունակել է իր երգերը տեղադրել SoundCloud-ում, քանի որ արդեն սկսել է հավաքել բավականաչափ ուշադրություն։ 2015 թվականի կեսերին OG Maco-ն իրթվիթթերյան էջում հայտարարել է, որ Դոջան պայմանագիր է կնքել իր լեյբլի՝ OGG-ի հետ։ Հաջորդելով այս նորություններին, երկու արտիստները 2016 թվականի վերջին Maco-ի միքսթեյփի՝ «Children of The Range» համար համատեղ ձայնագրեցին «Monster» երգը։ Նա նաև սկսել է համագործակցել այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են՝ Kemosabe, Skoolie Escobar, Pregnant Boy, frumhere:
2018 թվականի փետրվարի 1-ին Դոջան հրապարակել է իր գովազդային սինգլը՝ «Roll With Us», որն ընդգրկվել էSpotify-ի Global Viral 50-ում։ 2018 թվականի մարտի 9-ին նա թողարկել է իր «Go To Town» գլխավոր սինգլը, որը համացանցում հայտնվել է տեսահոլովակի հետ միասին։ Այնուհետև 2018 թվականի մարտի 23-ին նա թողարկել է իր ալբոմի երկրորդ սինգլը՝ «Candy», որը 2019 թվականի վերջերին վիրուսային հայտնիության է հասելTikTok սոցիալական ծրագրում՝ պարային տեսանյութերի երաժշտություն դառնալով։ Այս ամենի հետևանքով, երգը հայտնվել է այնպիսի երկրների չարթերում, ինչպիսիք են՝Ավստրալիան,Կանադան ևԱՄՆ-ը, որտեղ էլ երգը կարողացել է հայտնվելBillboard Hot 100-ի 86-րդ հորիզոնականում՝ դառնալով երգչուհու առաջին սինգլը, որը կարողացել է հասնել այդպիսի ցուցանիշի։ 2018 թվականի մարտի 30-ին թողարկվել է Դոջայի առաջին ալբոմը՝ «Amala», որն ընդգրկել է 3 սինգլ։
2018 թվականի օգոստոսի 10-ին Դոջան յություբում հրապարակել է ամբողջովին ինքնուրույն պատրաստած իր հայտնի Mooo! երաժշտական տեսահոլովակը։ Սինգլի մեջ Ամալան երգում է իր երևակայական կով լինելու մասին[22]։ Տեսանյութը սկսել է շատ արագ տարածվել և սիրվել շատերի կողմից, որոշ արտիստնետ խրախուսել են Ամալայի կատարած աշխատանքը[23]։ Երբ տեսահոլովակը սկսել է վիրուսային կերպով տարածվել և հայտնիություն ձեռք բերել, Դոջան 2018 թվականի օգոստոսի 31-ին թողարկել է տվյալ երգի մշակված սինգլը[24]։ 2019 թվականի փետրվար ամսին նա համագործակցելով Rico Nasty-ի հետ թողարկել է նոր երգ և տեսահոլովակ` «Tia Tamera» վերնագրով։ Տվյալ երգը հիմք է հանդիսացել «Amala» ալբոմի թարմացմանը և վերաթողարկմանը[25]։ Այս անգամ ալբոմում եղել են երեք երգ՝ «Mooo!», «TiaTamera» և «Juicy», տվյալ երգը հանդիսանում է Դոջայի առաջին սինգլը, որի պրոդյուսերը հանդիսանում է նրա լեյբլի տնօրենը՝ Dr. Luke-ը։ Նրա ելույթը՝ ColorsXStudios յութուբյան ալիքում հավաքել է ավելի քան 21 միլլիոն դիտում[26]։ 2019 թվականի օգոստոսին թողարկվել է «Juicy» երգի ռեմիքս տարբերակը, ձայնագրված՝ Tyga-ի հետ[27]։ Ռեմիքսի թողարկումից հետո, այն կարողացել է հայտնվելBillboard Hot 100-ի 83-րդ հորիզոնականում, դառնալով Ամալայի առաջին երգը, որը կարողացել է գրավել նման ցուցանիշ, այն հետագայում հայտնվել է 41-րդ հորիզոնականում[28]։ Իսկ օգոստոսին նրա ալբոմը դեբյուտ է արելBillboard 200-ում[29]։
2019 թվականի հոկտեմբերի 3-ին Ամալան թողարկել է «Bottom Bitch» երգը, որը դարձել է նրա երկրորդ ալբոմի գլխավոր հիթը[30]։ 2019 թվականի հոկտեմբերի 24-ին նա թողարկել է «Rules» սինգլը, դրանով սկիզբ դնելով իր երկրորդ ալբոմին՝«Hot Pink»[31]: «Hot Pink»-ը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 7-ին՝ ընդհանուր առմամբ ստանալով դրական արձագանքներ։ Այն նույնիսկ կարողացել է հայտնվելBillboard 200-ի 9-րդ հորիզոնականում[32]։ Նույն ժամանակ նաև նրա առաջին ալբոմը՝ «Amala»-ն, հայտնվել է նույն չարթի 138-րդ հորիզոնականում[33]։ 2019 թվականի դեկտեմբերի 15-ին, Doja-ն թողարկել է նոր սինգլ՝«Boss Bitch», որը հանդիսանում է«Գիշատիչ թռչուններ» ֆիլմիսաունդթրեքերից մեկը[34]։ Սինգլը հայտնվել է 28 երկրների չարթերում, այդ թվում՝ ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա և Մեծ Բրիտանիա։
2020 թվականի հունվարի 28-ին ռադիոյով թողարկվել է«Say So» երգը՝ դառնալով «Hot Pink» ալբոմի չորրորդ սինգլը[35]։ Երգն ի սկզբանե թողարկվել է ալբոմի հետ միասին 2019 թվականի նոյեմբերին, բայց հսկայական հանրաճանաչություն կարողացել է ձեռք բերելTikTok սոցիալական հարթակի շնորհիվ, դառնալով թրենդային պարային տեսանյութերի երաժշտություն[36]։ 2020 թվականի փետրվարի 26-ին Doja-ն «Tonight Show»-ում ելույթ է ունեցել «Say So» երգով[37]։ Հաջորդ օրը Doja Cat-ը թողարկել է տվյալ երգի երաժշտական տեսահոլովակը[38]։ «Say So»-ն Hot 100-ում զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը՝ դառնալով Doja Cat-ի առաջին երգը, որը հայտնվել է տվյալ չարթի լավագույն տասնյակում[39], այն նաև դարձել է նրա 2020 թվականի ամենատարածված երգն ԱՄՆ-ում[40]։
2020-ի մարտի 25-ին, Doja-ն պատրաստվել է մեկնել «Hot Pink» համերգ-շրջագայության, սակայն այն հետաձգվել էCOVID-19 համավարակի պատճառով։ Շրջագայությունը պետք է ունենար տասնհինգ համերգ ողջ Հյուսիսային Ամերիկայում, ներառյալով Coachella-ի երկու համերգ[41][42]։ 2020 թվականի մայիսին Nick Cannon-ի հետ հարցազրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել 2020 թվականի մայիսին, Doja-ն հայտարարել է, որ թողարկում է նոր սինգլ (ամենայն հավանականությամբ «Niggas Ain't Shit» վերնագրով)[43][44], որը նա նախկինում արդեն ներբեռնել է իրինստագրամյան էջում։ 2020 թվականի մայիսին՝Նիքի Մինաժի հետ «Say So»-ի ռեմիքսի թողարկումից հետո սինգլը գլխավորել է Billboard Hot 100-ը՝ երկու արտիստների համար էլ դառնալով այսպիսի ցուցանիշի հասած առաջին սինգլը[45]։
2020 թվականի մայիսի 21-ին, Doja-ն համագործակվելովThe Weeknd-ի հետ, թողարկել է «In Your Eyes» երգի ռեմիքս տարբերակը, որը հայտնվել է երգչի չորրորդ ստուդիական ալբոմում՝ «After Hours»[46]: 2020 թվականի մայիսի 29-ին Doja-ն նաև համագործակցել է ամերիկացի ռեփեր Lil Wayne-ի հետ, թողարկելով «Shimmy» երգը, որը հայտնվել է Lil Wayne-ի «Funeral» ալբոմում[47]։ 2020 թվականի հունիսի 20-ին Doja Cat-ը թողարկել է «Pussy Talk» երգը, որը հայտնվել է City Girls-ի երկրորդ ռեփ ալբոմում՝ «City on Lock»[48]: 2020 թվականին, BET մրցանակաբաշխության ժամանակ նա առաջադրվել է «Լավագույն կին հիփ հոփ երգչուհի» և «Տարվա տեսահոլովակ» անվանակարգերում, սակայն չի հաղթել դրանցից ոչ մեկը[49]։ 2020 թվականի հունիս ամսին Doja-ն 100,000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել «Արդարություն Breona Taylor-ի համար» ֆոնդին[50], ինչպես նաև թողարկել է «Like That» երգի երաժշտական տեսահոլովակը և SoundCloud-ում տեղադրել է «Unisex Freestyle» երգը[51]։ 2020 թվականի հունիսի 24-ին, Doja-ն իր ինստարգամյան ուղիղ եթերում խոսել է մի քանի նոր երգերի մասին, որոնք, նրա խոսքով թողարկվելու են առաջիկա շրջանում։ Ամենայն հավանականությամբ այդ երգերից են «N *** a's Ain't Shit» և «Up & Down» սինգլները։ Doja Cat-ը նաև խոսել էԱրիանա Գրանդեի հետ առաջիկա համագործակցության մասին[52]։ Համագործակցությունը նախկինում արդեն հաստատվել է, երբ Արիանա Գրանդեն հարցազրույցում նշել է, որ պատրաստվում է երգ թողարկել Doja Cat-ի հետ, որը նրանք արդեն ձայնագրել են 2020 թվականի սկզբին[53][54]։
Doja-ն ասել է, «ես սիրում եմ և՛ տղամարդկանց, և՛ կանանց։ Ես սիրում եմ առնանդամներ, ինչպես նաև սիրում եմ մարդկանց, որոնց հետ կարող եմ սեռական հարաբերություններ ունենալ։ Դու կարող ես սեռական հարաբերություն ունենալ ում հետ ցանկանաս, այդպես չէ՞»[55][56]: Նա նաև որոշ ժամանակ հարաբերությունների մեջ է եղել երգիչ Johnny Utah-ի հետ, սակայն 2020 թվականի փետրվարին զույգը բաժանվել է[57]։