Dj Khaled (իրական անուն Քալեդ բեն Աբդուլ Քալիդ,նոյեմբերի 26,1975(1975-11-26)[1],Օռլեան շրջան,Լուիզիանա,ԱՄՆ),հիփ հոփ կատարող, բիթմեյքեր, երաժշտական պրոդյուսեր։ Իր առաջին ալբոմը թողարկել է 2006 թվականին՝ «Listennn... the Album» անունով։ 2007 թվականին We the Best ալբոմը, 2008 թվականին՝ We Global և 2010-ին՝ Victory։ Դավանում էիսլամ։
Dj Khaled-ը ծնվել էԼուիզիանա նահանգիՆոր Օռլեան քաղաքում։ Նա ունի պաղեստինյան արմատներ և ապրում է Փեմբրուկ Փայնսում։ 2004 թվականից մինչև 2006 թվականն օգնել է այնպիսի կատարողներին, ինչպիսիք են Fabolous, Fat Joe։
2006 թվականի հունիսին թողարկվել է նրա առաջին ալբոմը՝ «Listennn... the Album» անունի տակ 12-րդ հորիզոնականովBillboard 200-ում։
We the Best ալբոմը լույս է տեսել 2007 թվականին «I’m So Hood» սինգլով։ «We Takin 'Over» սինգլը Billboard Hot 100 հիթ-շքերթում զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը։ Նույն թվականին Dj Khaled ստացել է երկու մրցանակ՝ «ամենալավ տեսահոլովակ» («We Takin Over»), իսկ մյուսը՝ «ամենալավ ռադիո DJ»:
2008 թվականին իր երրորդ՝ We Global ալոբմը թողարկվել էAkon-ի,Rick Ross-ի, Trick Daddy-ի,Ace Hood-ի հետ "Out Here Grindin" ևKanye West-ի ուT-Pain-ի հետ "Go Hard" սինգլներով։
2009 թվականին նա նշանակվել է Def Jam South-ի նախագահ։
Իր չորրորդ ստուդիական ալբոմը Victory անունի տակ թողարկվել է 2010 թվականին։ Ալբոմի ձայնագրմանը մասնակցել ենDrake,Lil Wayne,Rick Ross,Nas,Snoop Dogg,Ludacris,Nelly և շատ ուրիշները։ «All I Do Is Win» սինգլը սերտիֆիկացվել է, որպես ոսկե սինգլ։ Ալբոմը քիչ է վաճառվել և Billboard 200-ում զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։
DJ Khaled-ը Twitter-ում հայտարարել է հաջորդ ալբոմի անվանումը՝ We the Best Forever։ Քալեդն օգոստոսի 19-ին ստորագրել է Cash Money Records-ի և Universal Motown-ի հետ պայմանագիր։ Առաջին սինգլը՝ «Welcome to My Hood» անունի տակ թողարկվել է 2011 թվականի հունվարին։ Երգը թողարկվել է Cash Money Records և Universal Motown-ում։ Երաժշտական տեսահոլովակը նկարահանվել էՄայամիում։
2008, Ամենալավ համատեղ աշխատանք («I’m So Hood (Remix)»)Young Jeezy-ի,Ludacris-ի, Busta Rhymes-ի, Big Boi-ի,Lil Wayne-ի, Fat Joe-ի, Birdman-ի և Rick Ross-ի հետ (Անվանակարգվել է)[4]
2008, Ամենալավ համատեղ աշխատանք («I’m So Hood (Remix)»)Young Jeezy-ի,Ludacris-ի, Busta Rhymes-ի, Big Boi-ի,Lil Wayne-ի, Fat Joe-ի, Birdman-ի և Rick Ross-ի հետ(Հաղթել է)[7]
2007, People’s Champ Award («We Takin' Over») Akon, T.I., Rick Ross, Fat Joe, Birdman և Lil Wayne հետ (Անվանակարգվել է)[8]
2007, Ամենալավ համատեղ հիփ հոփ աշխատանք («We Takin' Over») Akon, T.I., Rick Ross, Fat Joe, Birdman, & Lil Wayne (Անվանակարգվել է)[9]