Canon EOS (Electro-Optical System), ֆոտոհամակարգ, որը իր մեջ ներառում է ինչպես փոքր ֆորմատի ֆիլմեր, այնպես էլ թվային տեսախցիկներ ավտոֆոկուսով՝ թողարկվածCanon ընկերության կողմից։ Canon EOS–ի ընտանիքը իր մեջ ներառում է ինչպես մեկ օբյեկտիվով հայելային, այնպես էլ անհայելային տեսախցիկներ։ Ֆոտոհամակարգի առաջին տեսախցիկը եղել էCanon EOS 650 –ը, որը թողարկվել է1987 թվականին։
EOS հապավումը ծագել է հին հունական դիցաբանության արշալույսի աստվածուհի Էոսի անվանումից (անգլ.՝Eos)։ Միաժամանակ այն համարվում է նաևElectro-Optical System բառի հապավումը։[1]
EOS տեսախցիկների մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ հնարավորություն է տալիս ավտոմատ կերպով վերահսկել լուսավորության ազդեցությունը ոսպնյակի միջոցով(TTL)։
Շնորհիվ այդ տեխնոլոգիայի տեսախցիկը լավ աշխատում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լուսարձակով։
1987 թվականից սկսած Canon կազմակերպությունը թողարկել է մեծ թվով թվային և ժապավենային EOS տեսախցիկներ։
Canon EOS–ի բոլոր տեսախցիկները իրենց անվան մեջ ներառում են EOS բառը, ինչպես նաև թվերի և խորհրդանշանների համադրություն՝
- EOS–ի թվային տեսախցիկները իրենց անվան մեջ ունեն D տառը (Digital, օրինակCanon EOS 350D)։
- Տեսախցիկներ, որոնք իրենց անվան մեջ ունեն 3 կամ 4 թիվ (Canon EOS 400D,Canon EOS 1000D և այլն), նախատեսված են սիրողական լուսանկարչության համար։
- Տեսախցիկները, որոնք իրենց անվան մեջ ունեն մեկ կամ երկու թիվ, բայց չեն սկսվում մեկով, նախատեսված են կիսապրոֆեսիոնալների համար։Canon EOS 33V,Canon EOS 30D և այլն։
Ինչպես նշված էCanonԱրխիվացված 2015-02-11Wayback Machine–ի օֆիցիալ էջում, EOS տեսախցիկները բաժանվում են մի քանի խմբի (2018 թվականի տվյալներով)՝
- EOS սկսնակների համար։ EOS 1300D, EOS 2000D, EOS 4000D, EOS 200D, EOS 750D, EOS 800D.
- EOS սիրողական։ EOS 77D, EOS 80D, EOS 7D Mark II, EOS 6D, EOS 6D Mark II.
- EOS պրոֆեսիոնալների համար։ EOS 5D Mark III, EOS 5D Mark IV, EOS 5DS, EOS 5DS R, EOS-1D X Mark II.
- Անհայելային տեսախցիկներ EOS: EOS M, EOS R.
2012 թվականի հունիսին Canon կազմակերպությունը ներկայացրեց առաջին անհայելային թվային տեսախցիկը EOS–ի ընտանիքում՝Canon EOS M[3]–ը, 2018 թվականի սեպտեմբերին՝ առաջին անհայելային լայնէկրան տեսախցիկը՝Canon EOS R[4] –ը։