Բլոգեր (Blogger),բլոգ վարելու համակարգ է, որի միջոցով ցանկացած կարելի է ստեղծել ու վարելբլոգ առանց ծրագրավորման գիտելիքներ ունենալու։Բլոգերը ստեղծվել էPyra Labs ընկերության կողմից, որը հիմա պատկանում էԳուգլին։
Բլոգերը թույլ է տալիս ընտրել, արդյոքբլոգը կգտնվի տվյալ համակարգիսերվերներում, թե ավտոմատ կերպով կփոխանցվի բլոգի տիրոջ հոստինգի վրա։
- Համակարգը ստեղծվել է 1999 թվականի օգոստոսի 23-ին Pyra Labs ընկերության կողմից։ ՍաԲլոգինգի համար նախատեսված առաջին նախագծերից է, որը զարգացրեցհամացանցային գործունեության այս տեսակը։
- 2003 թվականի փետրվարին Գուգլը ձեռք բերեց Pyra Labs ընկերությունը և վերջինիս կողմից սահմանված լրացուցիչ հարմարավետության վճարովիծառայությունները դարձան անվճար։
- 2004 թվականին Գուգյը ձեռք բերեցPicassa ֆոտոհոստինգը, որի հետագա ինտեգրումը Բլոգեր համակարգ զգալիորեն հեշտացրեց օգտագործողների՝ իրենց բլոգներում, նկարներ տեղադրելու պրոցեսը։
- 2004 թվականի մայիսի 9-ին Բլոգերը զգալիորեն վերամշակվեց և համակարգում մտցվեցին մի շարք հարմարություններ, ինչպիսիք են՝ օգտագործողին տրվեցCSSկաղապարը փոխելու թույլտվություն, բլոգի արխիվացում, մեկնաբանություններ ևէլետրանային փոստի միջոցով նոր գրառոմներ կատարելու հնարավորություն։
- 2006 թվականի օգոստոսի 14-ին պայմանավորված համակարգի նոր, փորձնական տարբերակի գործարկմամբ, բլոգերի պարունակությունները սկսեցին տեղափողվել Գուգլի սերվերների վրա։ Մտցվեցին նաև մի շարք այլ փոփոխություններ, ինչպիսիք են՝ էջերի կաղապարներիdrag-and-drop խմբագրումը,բլոգ մուտքը սահմանապակելու հնարավորություն, որը թույլ էր տալիս վարելանձնական բլոգերի։
- 2006 թվականի դեկտեմբերին «փորձնական» կարգավիճակը հանվեց։
- 2007 թվականի մայիսին պարունակության տեղափոխումը Գուգլի սերվերներին ավարտվեց։
Այն պահից սկսած, երբ օգտագործողների թույլատրվեց փոփոխել էջերի կաղապարների CSS-ները, հնարավորություն ընձեռնվեվեց ամբողջությամբ փոփոխել բլոգի արտաքին տեսքը, ավելացնել այլ նախագծողների գործիքներ, և ունենալ անհատական տեսքող բլոգ։ Բլոգի տեսքի յուրօրիանկության մասին տարատեսակ տեղեկատվություն սկսեց հայտնվել տարբեր Բլոգեր համայնքներում, որոնք նկարագրում էին տեսքի փոփոխության ու նոր հնարավորությունների ավելացման ձևերը։
| |
|---|
| | Ֆոտո, վիդեո և աուդիո | |
|---|
| | Բառարաններ և հանրագիտարաններ | |
|---|
|