Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

BioShock

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
BioShock
Изображение логотипа
ՄշակողIrrational Games
Հրատարակիչ2K Games
ԴիստրիբյուտորTake-Two Interactive, Steam[1], Humble Store[2], PlayStation Store, PlayStation Plus Premium[3], App Store, Microsoft Store և Xbox Games Store
Միջերեսի լեզուգերմաներեն և ռուսերեն
ՍցենարիստԿեն Լևին
ՆկարիչՍքոթ Սինքլեիր
ԿոմպոզիտորԳերի Շայման
ՂեկավարներԿեն Լևին
ԾրագրավորողՔրիստոֆեր Քլայն
Սերիայի մասBioShock
ՀաջորդBioShock 2
Թողարկման թվականօգոստոսի 21,2007
ՊլատֆորմներXbox 360, PlayStation 3, Windows, մաքՕՍ և iOS
ՇարժիչUnreal Engine 2.5?[4]
Վերջին տարբերակ1.1 (դեկտեմբերի 4,2007)
Ժանրառաջին դեմքի շութեր, համակարգչային խաղ ԼԳԲՏ կերպարով և գիտաֆանտաստիկ համակարգչային խաղ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ[1]
PEGIPEGI 18[5][6]
USKUSK 18
ESRBM — Mature
CEROCERO D
Կրիչօպտիկական սկավառակ և թվային բաշխում
Սիստեմային
պահանջումներ
2.5 ԳԳհCPU, 1 ԳԲ, 128 ՄԲՎիդեոքարտPixel Shader 3.0 աջակցությամբ,DirectX 9.0, 6.5 ԳԲ HDD,Mac OS X Snow Leopard, Lion կամ Mountain Lion Mac-ի համար,Windows XP (բացի x64 bit-ից) Service Pack 2,Windows Vista
Կառավարումստեղնաշար և մկնիկ
🌐2k.com/en-US/game/bioshock(անգլ.)
 BioShock Վիքիպահեստում

Bioshock-ը (հայերեն՝Բիոշոկ)շութեր առաջին դեմքից ժանրի համակարգչային խաղ է, որ թողարկվել է2K Boston (հետագայում անվանափոխվել էIrrational Games-ի) ու2K Australia-ի կողմից և հրատարակվել է2K Games ընկերության կողմից[7][8]։2007 թվականի օգոստոսին խաղը թողարկվել էMicrosoft Windows ևXbox 360 պլատֆորմների համար։2008 թվականի հոկտեմբերին Irrational, 2K Marin, 2K Australia և Digital Extremes ընկերությունների շնորհիվ նաև թողարկվել էPlaystation 3-ի համար նախատեսված խաղի տարբերակը։2009 թվականի հոկտեմբերին Feral Interactive ընկերության կողմից թողարկվել է նաևMac OS X օպերացիոն համակարգի համար, իսկ խաղի մոբայլ տարբերակը թողարկվել էIG Fun-ի կողմից[9]։ Խաղի գաղափարը ստեղծել է Irrational-ի ստեղծագործական խմբի ղեկավար` [[Կեն Լևին]]ը, ով ոգեշնչվել էԱյն ՌենդիՕբյեկտիվիզմ գաղափարից, ինչպես նաև այնպիսի հայտնի գրողներից, ինչպիսին էԶորջ Օրվելը։ Bioshock-ը համարվում է«System Shock» սերիաների շարքի հոգևոր իրավահաջորդը, որի վրա նախկինում աշխատել է Irrational-ի թիմը, այդ թվում նաև Կեն Լևինը[10][11]։

Bioshock-ի դեպքերը տեղի են ունենում1960 թվականին։ Խաղացողը կառավարում է խաղի գլխավոր հերոս` Ջեքին, ով ինքնաթիռի վթարից հետո գոյատևում է և հայտնվումբաթիսֆերայի կայարանում, որը տանում է ստորջրյա քաղաք` «Rapture» (հայերեն՝«Հիացմունք»)։ Քաղաքը կառուցել էԷնդրյու Ռայանը ով պատկերացնում էր քաղաք, որպես մեկուսացված ուտոպիա, սակայն ԱԴԱՄ-ի բացահայտումը (գենետիկ նյութ, որ մարդկանց գերմարդկային ուժեր է տալիս) կործանում է ամեն ինչ։ Ջեքը փորձում է փախչել քաղաքից, սպանելով իր ճանապարհին հայտնված թշնամիներին և հանրահայտ Big Daddie-ներին (հայերեն՝Մեծ Հայրիկներ)։ Խաղի ընթացքում Ջեքը հանդիպում է միայն մի քանի ողջամիտ մարդկանց, որոնց շնորհիվ էլ բացահայտում է «Հիացմունք»-ի անցյալը։ Խաղացողը թշնամիներին սպանելու համար կարող է օգտագործել զենքեր, պլազմիդներ (հերոսին գերմարդկային ուժեր են տալիս) և նույնիսկ քաղաքը պաշտպանող ռոբոտներին։ Bioshock-ը ներառում էRPG ժանրին բնորոշ էլեմենտներ` խաղացողներին հնարավորություն տալով ընտրել կռվի ոճը, ինչպես նաև բարոյական ընտրություն կատարել (սպանել կամ փրկել խաղի հերոսներին)։ Խաղը ունիԲիոփանկ ժանրին բնորոշ թեմա` ներառելով նաևSurvival horror ժանրի կոնցեպտներ։

Bioshock-ը հանրության կողմից լավ է ընդունվել։ Հատկապես բարձր է գնահատվել քննադատների կողմից իր` բարոյականության վրա հիմնված սյուժեի և առանձնահատուկ աշխարհի համար։ Այն համարվել էբոլոր ժամանակների լավագույն խաղերից մեկը և նույնիսկ համակարգչային խաղ` որպես արվեստի տեսակի դրսևորում։ Այն ստացել է մի քանի «Տարվա Լավագույն Խաղ» մրցանակ` հայտնի լրատվամիջոցների կողմից, որոնց շարքում են` BAFTA-ն[12], Game Informer-ը[13], Spike TV-ին[14] և X-Play-ը[15]։ Խաղի թողարկումից հետո դուրս է եկել նրա սիկվելը`Bioshock 2-ը (2K Marin-ի կողմից), ինչպես նաև սերիաների շարքի երրորդ խաղը`BioShock Infinite վերնագրով (Irrational Games ընկերության կողմից)։2016 թվականի սեպտեմբերի 13-ին թողարկվել է խաղի Remastered (հայերեն՝բարելավված) տարբերակըBioShock: The Collection անունով, որն իր մեջ նաև ներառում է BioShock 2 and BioShock Infinite-ը։ Այն հասանելի էMicrosoft Windows,PlayStation 4 ևXbox One պլատֆորմների համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,1Steam — 2003.
  2. Humble Store
  3. All PS Now games A-Z: Browse the full list of games available to play with your PS Now membership
  4. https://web.archive.org/web/20100303012540/http://www.gamebanshee.com/reviews/96980-bioshock-2.html
  5. http://www.pegi.info/es/index/global_id/505/?searchString=BioShock
  6. PEGI Pan European Game Information - Advanced Search
  7. «13 Scariest Games of this Generation».IGN. 2008 թ․ հոկտեմբերի 29.
  8. «The Return Of Irrational Games».Game Informer. 2010 թ․ հունվարի 8. Արխիվացված էօրիգինալից 2017-09-22-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին.
  9. «Mobile Gamers: Welcome to Rapture – IG FUN TO BRING THE AWARD WINNING "BIOSHOCK" TO MOBILE» (Press release).IG Fun. 2008 թ․ փետրվարի 11. Արխիվացված էօրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 23-ին.
  10. Kuo, Li C. (2006 թ․ մայիսի 10).«GameSpy:BioShock Preview». Gamespy. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 4-ին.
  11. «IGNBioShock Interview». IGN. 2004 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված էօրիգինալից 2009 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 7-ին.
  12. Sliwinski, Alex (2007 թ․ հոկտեմբերի 24).«Bioshock wins BAFTA game of the year». Joystiq. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  13. «Bioshock is Game Informers Game of the Year». Gamespot. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  14. «Video Game Awards». videogamesblogger.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  15. «X Play awards Bioshock with Game of the Year». Kotaku. Արխիվացված էօրիգինալից 2015 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«BioShock» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
Չափորոշչային վերահսկողություն
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=BioShock&oldid=10070745» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp