Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

BCPL

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
BCPL
Տեսակծրագրավորման լեզու, բազմահարացուցային ծրագրավորման լեզու և ծրագրավորման պրոցեդուրային լեզու
Սեմանտիկագործընթացային,կառուցվածքային
Կատարման ձևինտերպրետացվող
Առաջացել է1966 թ․
ՍտեղծողՄարտին Ռիչարդս
ՆախագծողՄարտին Ռիչարդս
Տիպիզացիաանտիպ (բոլոր տիպերն ունեն մեքենայական բառի երկարությունը)
Ներշնչվել էCPL
Ներշնչել էB,C

BCPL (Basic Combined Programming Language),ծրագրավորման լեզու, որն մշակվել է Մարտին Ռիչարդսի կողմից1966 թվականինՔեմբրիջի համալսարանում։ Ի սկզբանե այն նախատեսված է եղել այլ լեզուների համարկոմպիլյատորներ գրելու համար։

Այժմ BCPL-ը գործնականում չի օգտագործվում, բայց ժամանակին այն շատ կարևոր դեր ուներ՝ իր դյուրակիրության համար։ Լեզվի համառոտ տարբերակը որոշակիորեն փոփոխված շարահյուսությամբ դարձավB ծրագրավորման լեզուն, որն ուժեղ ազդեցություն ունեցովC ծրագրավորման լեզվի վրա։ Այդ իսկ պատճառով ծրագրավորողները հաճախ կատակում են, ալելով, որ BCPL անվանումը նշանակում էBefore C Programming Language («ծրագրավորման լեզու, որն առաջացել է C-ից առաջ»)[1]։

BCPL-ը պատասխան դարձավ իր նախնու՝CPL ծրագրավորման լեզվի դժվարությանը, որն մշակվել է 1960-ական թվականների սկզբին։ Ռիչարդսը ստեղծեց BCPL-ը՝ «հեռացնելով ամբողջ լեզվից բոլոր այն ֆունկցիաները, որոնք դժվարեցնում էին կոմպիլյացիան»։ Կոմպիլյատորի առաջին իրականացումը, որն աշխատել էCTSSՕՀ-ովIBM 7094 համակարգչի վրա, գրվել էր Ռիչարդսի կողմից1967 թվականի գարնանը,MIT-ի «Project MAC» հետազոտական լաբորատորիա իր այցելության ընթացքում։ Լեզուն առաջին անգամ նկարագրված էր մի փաստաթղթում, որն ներկայացված էր1969 թ․ Spring Joint Computer Conference-ին։

Օրինակ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ֆակտորիալի տպումը՝

GET "libhdr"LET start() = VALOF{ FOR i = 1 TO 5 DO writef("fact(%n) = %i4*n", i, fact(i))  RESULTIS 0}AND fact(n) = n=0 -> 1, n*fact(n-1)

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. Պիտեր Վան Դեր Լինդեն, «Expert C Programming: Deep C Secrets» (Prentice Hall, 1994),ISBN 978-0-13-177429-2

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Օգտագործվող
լեզուները
Ուսումնական
IEC 61131-3
Այլ
Էզոտերիկ
Վիզուալ
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=BCPL&oldid=9728984» էջից
Կատեգորիա:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp