Բրիտանական հեռարձակման կորպորացիա, կրճատ՝«Բի-բի-սի» (անգլ.՝British Broadcasting Corporation, կրճատ՝BBC),բրիտանական հեռուստա-ռադիո ևինտերնետ հեռարձակման խոշոր ընկերություն[1]։ Աշխարհի հզորագույն մեդիակորպորացիաներից է, իրականացնում է ներքին և միջազգային եթերային հեռարձակում։ Ընկերությունը ոչ պետական ԶԼՄ է, իրենից ներկայացնում է հասարակական կազմակերպություն իր վերահսկման խորհրդով, որը կազմված է 12 վստահյալներից՝ նշանակվելովԵղիսաբեթ II թագուհու կողմից[2][3]։ Ընկերությունը ունի մոտ 23,000 աշխատակից, և այդ ցուցանիշով աշխարհում առաջինն է մեդիաընկերությունների շարքում[4][5][6]։
Ընկերությունը հիմնվել է 1922 թվականի հոկտեմբերի 18-ին[7], միջազգային հեռարձակումը սկսել է 1932 թվականից[8]։ Փորձնական հեռուստատեսային հեռարձակումը սկսվել են 1929 թվականից, և 1930 թվականից անցել պարբերական հեռուստաեթերի Brookmans Park. Baird’s ընկերության անտենայի շնորհիվ, որն այժմ հայտնի է որպես BBC One:
1974 թվականին առաջինն է ներկայացրել «Ceefax» տելետեքստի համակարգը։
2003 թվականի հուլիսին «Բի-բի-սի»-ն սկսեց հաղորդումներ հեռարձակել Astra 2D Երկրագնդի արհեստական արբանյակի օգնությամբ, ինչի համար ընկերությունը վճարեց 85 միլիոնֆունտ ստերլինգ
2012 թվականի փետրվարի 29-ին ընկերությունը տոնեց միջազգային հեռարձակման 80-ամյակը։
BBC-ին պատկանում է երկու եթերային և երեք մալուխային/արբանյակային և 20 տարածքային հեռուստաալիներ Մեծ Բրիտանիայում, ներառյալ լրատվական BBC News ալիքը, 14 ազգային թվային ռադիոկայան, մի քանի ինտերնետայինկայք, մոտ 40 ամսագրեր[9]։ Միջազգային BBC Worldwide ստորաբաժանմանը պատկանում են միջազգային BBC Prime, BBC Canada և BBC America հեռուստաալիքները։ Նաև ընկերությանը պատկանում է միջազգային շուրջօրյաBBC World News լրատվական հեռուստաընկերությունը։ BBC World Service հեռարձակվում է ողջ աշխարհում 32 լեզվով։ 2005 թ. Բի-բի-սի-ն ունեցել է 7,2 միլիարդդոլարից ավել եկամուտ։
- Թվային ռադիոկայաններ
- BBC Radio 1Xtra
- BBC Radio 4 Extra
- BBC Radio 5 Live Sports Extra
- BBC Radio 6 Music
- BBC Asian Network
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 435)։ |