Aspyr | |
---|---|
![]() | |
Տեսակ | համակարգչային խաղերի հրատարակիչ և տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 1996 |
Վայր | Օստին,ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Կայք | aspyr.com(անգլ.) |
![]() |
Aspyr,ամերիկյան ընկերություն, որը զբաղվում էհամակարգչային խաղերի մշակմամբ և հրատարակչությամբ։ Տեղակայված էՏեխաս նահանգիՕստին քաղաքում։ Ստուդիան հիմնականում զբաղվում էMicrosoft Windows-ի համար նախատեսված խաղերըmacOS,Linux,Android ևiOS օպերացիոն համակարգերի համար վերամշակմամբ։
Ընկերությունը հիմնադրվել է1996 թվականին։
Aspyr ընկերությունը համագործակցել է այնպիսի ընկերությունների հետ ինչպիսիք ենUniversal,Paramount,Warner Bros.,LucasArts,Electronic Arts,Activision ևEidos-ը, որի արդյունքում վերամշակել է մի շարք խաղեր՝ Harry Potter, SimCity 4, The Sims, The Sims 2 и Sims Life Stories, Madden NFL Football, Star Wars, Tony Hawk, Battlefield 1942, Command & Conquer: Generals, Command & Conquer: Generals — Zero Hour, Doom 3, Deus Ex, Call of Duty, Call of Duty 2, James Bond 007: Nightfire, Quake 4 և Tomb Raider։
Վերջին շրջանում ընկերությունը սկսել է վերամշակել Game Boy Advance-ի խաղերը Windows օպերացիոն համակարգի համար։
2014 թվականին ընկերությունը թողարկեց Call of Duty: Modern Warfare 2 և Call of Duty: Modern Warfare 3 խաղերը macOS օպերացիոն համակարգի համար[1]։2014 թվականից սկսած ընկերությունը զբաղվում է Linux/SteamOS-ի համար նախատեսված խաղերի մշակմամբ և հրապարակել է Civilization V, Sid Meier’s Civilization: Beyond Earth, Borderlands 2, Fahrenheit խաղերը։ Նույն թվականի դեկտեմբերին ընկերությունը ավարտեց իր առաջին խաղի մշակումը՝ Star Wars: Knights of the Old Republic, որը նախատեսված էր Android օպերացիոն համակարգի համար[2]։
2017 թվականիդեկտեմբերի 21-ին ընկերությունը հրապարակեց Civilization VI խաղի Mac և iOS-ի համար նախատեսված տարբերակը։
Բացի սա, Aspyr-ը մշակել և թողարկել է մի քանի երաժշտական ալբոմներ և փաստավավերագրական ֆիլմեր։ Ընկերությունը նաև վերամշակել է Tony Hawk խաղի PocketPC-ի համար նախատեսված տարբերակը։
2020 թվականիդեկտեմբերի 18-ին թողարկվեց iOS և Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված Star Wars: Knights of the Old Republic II - The Sith Lords խաղը[3]։
2021 թվականիփետրվարի 3-ին Aspyr-ընկերությունը գնվեց Embracer Group-ի կողմից 100 միլլիոն դոլարով[4]։
2021 թվականիսեպտեմբերի 10-ին Aspyr ընկերությունը Lucasfilm Games և PlayStation Studios ընկերությունների աջակցությամբ, թողարկեց Star Wars: Knights of the Old Republic խաղի տարբերակը նախատեսվածPlayStation 5 խաղային համակարգի և Windows օպերացիոն համակարգի համար[5]։ Ավելի թողարկվեց նաևXbox-ի համար նախատեսված տարբերակը[6]։