Apple Watch,Էփլ ընկերության կողմից ստեղծված և 2014 թվականի սեպտեմբերի 9-ին ներկայացված ձեռքի ժամացույց՝ լրացուցիչ ֆունկցիոնալությամբ (խելացի ժամացույց)։Այդ ժամացույցի լիարժեք աշխատանքի համար պահանջվում էiPhone ընտանիքի սմարթֆոն՝ iPhone 5 կամ ավելի նորը։
Օրիգինալ Apple Watch ժամացույցները բաժանվում են 3 տեսակի.
Apple Watch՝ շափյուղային ապակիով
Apple Watch Sport (կորպուսը մոխրագույն կամ անոդացված ալյումինից է, Ion-X ապակիով)
Apple Watch Edition (կորպուսի ձևավորում՝ոսկու կիրառմամբ)
Apple Watch Series-ի 2-րդ սերունդը ներկայացվեց2016 թվականի[1] սեպտեմբերին։
Apple Watch Series-ի 3-րդ սերունդը ներկայացվեց2017 թվականի սեպտեմբերին։
Apple Watch Series-ի 4-րդ սերունդը ներկայացվեց2018 թվականի սեպտեմբերին։
Ժամացույցի դիսփլեյը (կա երկու տեսակի՝ 1,32-դյույմանոց՝ 38 մմ մոդելի դեպքում (272×340 պիքսել, 326 ppi) կամ 1,5-դյույմանոց՝ 42 մմ մոդելի դեպքում (312×390, 326 ppi)) OLED տեսակի է՝ պաշտպանված շափյուղային ապակիով, որն ընդունակ է տարբերակելու սեմումն ու հպումը[2]։ Զգայուն է սեղմման ուժգնությանը (Force Touch տեխնոլոգիա)։
Կառավարող մասեր. ժամացույցը կողմնային եզրում պատրաստված էDigital Crown շրջանաձև անիվով և իր տակ գտնվող երկարավուն ճոճասեղմակով։ Անվակը ծառայում է դիսփլեյի ինֆորմացիան թերթելու կամ մեծացնելու համար, անվակն սեղմելու շնորհիվ կարելի է վերադառնալ հիմնական էկրանին։ Ճոճասեղմակը ծառայում է այն 12 ընտրյալ բաժանորդներին զանգահարելու համար, ում կարելի է զանգահարել կամ հաղորդագրություն ուղարկել (եթե անհրաժեշտ մարդու անունն այդ ցանկում չկա, կարելի է անցում կատարել երկրորդ տարբերակին՝ հեռախոսագրքում նրան փնտրելուն՝ պտտելով Digital Crown-ը)
Ձախ կողմից բարձրախոսի և խոսափողի ակոսիկներն են։ Ժամացույցի ներքևի հատվածում կարող են տեղադրված լինել լուսադիոդներ, որոնք զարկերակը չափելու համար են։ Թրթռման համար պատասխանատու էTaptic Engine-ի հաղորդակը, որն ակտիվանում է ծանուցումներ, զանգեր ստանալիս։
Ժամացույցը չի քանդվում, մարտկոցի լիցքավորումը տեղի է ունենում ինդուկցիոն կուտակիչի միջոցով՝ մագնիսային ֆիքսատորներով։ Խորհուրդ է տրվում ժամացույցը[3] լիցքավորել ամեն օր, ամբողջական լիցքավորումը տևում է մոտ երկու ժամ, ընդ որում՝ 100 շրջափուլ վերալիցքավորումից հետո մարտկոցը կորցնում է ոչ ավելի, քան նախնական տարողունակության[4] 20 %-ն է։