Apple Music,2015 թվականիWWDC-ի ժամանակԷփլ ընկերության կողմից ներկայացված երաժշտական ծառայություն, որն ներառում է iTunes Store-ի գրադարանից միլիոնավոր կոմպոզիցիաներ։
Դեռ մինչև Apple Music-ի դուրս գալը շատ լուրեր էին եղել մշակվող երաժշտական ծառայության մասին[1]։ Դրա մասին նաև խոսում էր այն փաստը, որ2014 թվականի մայիսի 29-ին Apple-ը գնել էBeats Electronics ընկերությունը, որը զբաղվում է ականջակալների արտադրմամբ, նաև ունի Beats Music երաժշտական ծառայություն[2]։
WWDC 2015-ի վերջում՝ One More Thing լոզունգի տակ ներկայացված է եղել Apple Music-ը, որը շատ բաներ օրինակել է Beats Music-ից, նոր համացանցային ռադիոկայան՝ Beats 1-ը ներառյալ, որը տարածվում է հատուկ Apple Music-ի համար։
Ծառայությունը սկսել է աշխատել 2015 թվականի հունիս 30-ից՝ iOS 8.4-ի հրատարակման հետ միաժամանակ։ Նույն օրն էլ աշխաատեց Beats 1 կայանը[3]։
Apple Music-ի մեջ է մտնում նաև Beats 1 համացանցային ռադիոկայանը։ Ռադիոկայանի հիմնական առանձնահատկությունը այն է, որ ամբողջ եթերում հնչող երաժշտությունը ընտրվում է ձեռքով այնպիսի երաժշտական ոճի մասնագետների կողմից, ինչպիսիք են՝Dr. Dre-ն,Էլթոն Ջոնը,Ֆարել Վիլյամսը,Դրեյքը և ուրիշներ։ Նաև նրանցից ամենը կայանում վարում է իր սեփական հաղորդումը[4]։ Ռադիոկայանի եթերը վարվում են երեք քաղաքից՝ Լոս Անջելեսից, Նյու Յորքից և Լոնդոնից։ Beats 1-ը հասանելի է բոլոր երկրներում, բացի՝Հունգարիայից,Իսրայելից,Հորդանանից,Լիբանանից,Մոզամբիկից,Նամիբիայից,ԱՄԷ-ից,Ռուսաստանից,Թայվանից ևԹուրքիայից[5]։
Apple Music-ի առանձնահատկություններից մեկը Connect բաժինն է, որը կատարում է արտիստի և լսողի միջև կապ հաստատելու դեր[6]։ Այս բաժնում հանրահայտ արտիստները կարող են հրապարակել նկարներ կամ տեսահոլովակներ իրենց համերգներից, կիսապատրաստ երգեր կամ դեռ չարձակված կոնտենտ։
Apple Music-ում կա ռադիոյի ֆունկցիա, որի միացման դեպքում, ըստ լսողի նախընրությունների, ընտրվում են երաժշտական կոմպոզիցիաներ։
Ծառայության այլ առանձնահատկությունների շարքի մեջ է ընդգրկված երգի վերբեռնման և օֆլայն լսելու հնարավորությունը։
2016 թվականի ապրիլից Apple Music-ը հասանել դարձավAndroid-ի օգտատերերի համար։ Հավելվածը առկա է վերբեռնման համարGoogle Play-ում[7]։
Apple Music-ի բոլոր երգերը հաղորդվում են 256 կբիթ/վ բիթերի արագությամբ, AAC ընդլայնմամբ[8]։ Բջջային կապով հաղորդման կամ համացանցի թույլ արագության դեպքում երաժշտության բիթերի արագությունը իջնում է[9]։
Apple Music-ի մեկ ամսով մեկ օգտատիրոջ բաժանորդագրման գինը կազմում է 1500 դրամ, իսկ ընտանեկան բաժանորդագրման համար (մինչև 6 հոգի)՝ 3000 դրամ[10]։ԱՄՆ-ում բաժանորդագրումը ավելի թանկ է՝ 10$ մեկ օգտատիրոջ համար և 15$ ընտանեկան բաժանորդագրման համար[11]։ Սակայն առկա է փորձնական ժամկետ, որն կազմում է 3 ամիս։
2015 թվականի հոկտեմբերում Apple Music-ի վճարովի բաժանորդագրում գնողների թիվը կազմում էր 6.5 միլիոն մարդ։ Նաև 8.5 միլիոն մարդ օգտագործում էին ծառայության անվճար փորձնական տարբերակը[12]։