Գործունեության սկիզբ | 1978 ![]() | |
---|---|---|
Մասնակից է | Եվրատեսիլ 1978 երգի մրցույթ ![]() | |
Ժանր | Ֆանկ ![]() | |
Ծագման երկիր | Իսրայել ![]() |
Alphabeta (եբրայերեն՝אלפא ביתא, «А́льфа бе́та»),իսրայելական փոփ խումբ, որը Իզհար Կոենի հետ միասին 1978 թվականին հաղթել էԵվրատեսիլ երգի մրցույթում։
Խմբի անունը նշանակում է «Այբուբեն»[1]։ Խմբի կազմում եղել են Ռեուվեն Էրեսը, Լիզա Գոլդ-Ռուբին, Նեչամա Շոթեն, Էթի Ցաբար և Յիցհակ Օկև[2]։ Խմբից երկուսըԵմենի համայնքի անդամներ էին[1]։ Մրցույթին արտիստները կատարել են «Ա-Բա-նի-բի» երգը։ Երգի անգլերեն տարբերակը Շվեյցարիայում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, իսկ շվեդական չարթերում՝ իններորդը։
Alphabeta-ն ստեղծվել է հատուկ 1978 թվականի Իսրայելի երգի փառատոնի ժամանակ Իզհար Կոենին աջակցելու համար, որտեղ նրանց կատարած «Ա-Բա-նի-բի» երգը գրավել է առաջին հորիզոնականը[3]։ Այդ տարիներին փառատոնը ճանաչվել է որպես Եվրատեսիլի ազգային ընտրանի, և մինչև փառատոնի չեղարկումը (1981) անցկացվել է հունվարից մինչև մարտ ամիսներին։ Նրանց մրցակիցները ևս 12 կատարողներ էին[4][5]։ Երգերի մեծ մասը գրվել է բալլադների կամփոփ ռոքի ժանրում, Alphabeta-ն արագացրել է տեմպը՝ դիսկոտեկ ոճի պարերով, որն այդ ժամանակ իր զարգացման գագաթնակետին էր[1]։
Այնուամենայնիվ, Ցվիկա Պիկը դարձել է Իսրայելի «Տարվա երգչուհի» եբրայերեն իսրայելական երգերի ամենամյա վարկանիշում, և նրա հեղինակած «Սոբրան թիշրեյ» երգը (եբրայերեն՝נאסף תשרי, «Неэса́ф тишре́й») գերազանցել է Եվրատեսիլը հաղթած ««Ա-Բա-նի-բի» երգը[6]։
Էթի Ցաբարը սկսել է ծառայելԻսրայելի պաշտպանության բանակում, երբ Իզհար Կոենը պատրաստվում էր զորացրվել, բայց նրանք երկուսն էլ երգել են զինվորական անսամբլում, որըՀորդանանի հովտում ելույթ է ունեցել իսրայելցի զինվորների համար[7]։ 1978 թվականին, երբ երկուսն էլ արդեն զորացրված էին, Իզհար Քոհենը հրավիրել է Էթի Ցաբարիներգին Եվրատեսիլ երգի մրցույթի ընտրանիում երգը կատարելու[7]։ Խմբի մյուս անդամներին ընտրել են պրոդյուսերները[7]։
Alphabeta խմբի յուրաքանչյուր անդամի հետ կնքվել է պայմանագիր՝ առանց որևէ ֆինանսական փոխհատուցման, բայց Եվրատեսիլում հաղթելու դեպքում Եվրոպայում ելույթներից գումար ստանալու հեռանկարով[1]։
Արհեստականորեն ստեղծված խմբի անդամները հետագայում առանձին մասնակցել են հետագա Եվրատեսիլի մրցույթներին՝ որպես բեք վոկալիստներ[7]։ Շոու բիզնեսում շարունակել է աշխատել միայն Ռեուվեն Էրեսը[1]։
Alphabeta-ն եղել է առաջին խումբը, որը պարել է Եվրատեսիլում[7]։
Իզհար Կոենի և Alphabeta խմբի ելույթըԵվրատեսիլ 1978-ում, Իսրայելին առաջին հաղթանակն է բերել այս մրցույթում[8]։ Իսրայելը քվեարկության ժամանակ հինգ անընդմեջ առավելագույն՝ 12 միավոր է ստացել, ինչը Եվրատեսիլի ռեկորդ է համարվում։ Երգի ընդհանուր գնահատականը կազմել է 157 միավոր[9]։ Այս հաղթանակը Իսրայելին իրավունք է տվել 1979 թվականի մրցույթն անցկացնել Երուսաղեմում[8]։
Երբ պարզ է դարձել, որ մրցույթում հաղթելու է Իսրայելը, Հորդանանը դադարեցրել է ուղիղ հեռարձակումը տեխնիկական խնդիրների պատրվակով, իսկ մեկ օր անց հաղթող է հայտարարել երկրորդ տեղը զբաղեցրածԲելգիայի մասնակցին[9][10].
«Եվրատեսիլ»-ում հաղթելուց հետո Alphabeta խումբը մենակատար Իզհար Կոենի հետ մեկ տարի շրջագայել է եվրոպական տարբեր երկրներում և հայտնվել Գերմանիայի հեռուստաալիքներում, որտեղ նրանք հնարավորություն են ունեցել ելույթ ունենալ այն ժամանակվա լեգենդարABBA խմբի հետ[7]։
Պրոդյուսերները փորձել են խմբի ելույթը շարունակել Իզհար Կոենի հետ, սակայն խմբում փոփոխություններ են կատարվել[7]։ Լիզա Գոլդ-Ռուբինը վերադարձել էԱՄՆ, և նրան փոխարինել է Քերոլայն Լանգֆորդը[7]։ Իզհար Կոենի մենակատար կարիերան Եվրոպայում շարունակելու որոշումից հետո խումբը ցրվել է[7]։ Էթի Ցաբարը, փոխել է իր անունը Էստի Ցաբար,և ԱՄՆ-ում դարձել է օպերային երգչուհի[7]։
{{cite web}}
:Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն){{cite web}}
:External link in|website=
(օգնություն);Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն){{cite web}}
:Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն){{cite web}}
:External link in|website=
(օգնություն);Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն){{cite web}}
:External link in|website=
(օգնություն);Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն){{cite web}}
:Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն){{cite web}}
:External link in|website=
(օգնություն);Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն){{cite web}}
:External link in|website=
(օգնություն);Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն){{cite web}}
:External link in|website=
(օգնություն);Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն){{cite web}}
:External link in|publisher=
(օգնություն);Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)