Alphabet Inc.հոլդինգ, որը գտնվում էԿալիֆորնիայում (ԱՄՆ)։ Ղեկավարում է մի քանի ընկերութուններ, որոնք նախկինում պատկանել ենGoogle Inc.-ին, այդ թվում նաև հենց Google Inc.-ն։ Հոլդինգի սեփականատերերն են հանդիսանում Google-ի համահիմնադիրներ՝Լարի Փեյջը ևՍերգեյ Բրինը։
ԸստՖորբս ամսագրի՝ ընկերությունը 2018 թվականին աշխարհում 500 լավագույն գործատուների ցանկում զբաղեցրել է առաջին տեղը[6]։
Google-ի վերակազմավորումը Alphabet-ում պաշտոնապես հայտարարվել է 2015 թվականի օգոստոսի 10-ին և վերջացել 2015 թվականի հոկտեմբերի 2-ին։ Google-ի բոլոր բաժնետոմսերը տեղափոխվել են Alphabet, շարունակելով շրջանառվել NASDAQ բորսայում, որպես GOOGL և GOOG[7] (GOOGL-A դաս, մեկ ձայնի իրավունքով և GOOG-C դաս, առանց ձայնի իրավունքի)[8]։ Առկա են նաև В դասի բաժնետոմսեր, որոնք իրենց սեփականատիրոջը տասը ձայնի հնարավորություն են տալիս։ Այս դասի բաժնետոմսերի տերերն են միայն Google-ի հիմնադիրները, ինչպես նաև Էրիկ Շմիտդ ընկերության գլխավոր գործադիր տնօրենը։
2016 թվականի փետրվարի մեկին Alphabet ընկերությունը շուկայական կապիտալիզացիայով դարձել է խոշորագույներից մեկը, անցնելով Էփլ ընկերությանը[9][10]։ Սակայն երկու օր անց կրկին տեղը զիջել էApple-ին։ Մայիսի 15-ին Alphabet-ը կրկին դարձել է խոշորագույնը՝ շուկայական կապիտալիզացիայով։
2017 թվականինԵվրոպական հանձնաժողովը ընկերությանը տուգանել է 2,42մլրդեվրո, որոնողական համակարգերի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար[11]։