Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Adobe Animate

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Adobe Animate
պատկերանիշ
Տեսակմուլտիմեդիա
ՀեղինակMacromedia,FutureWave Software
Նախագծումը՝Adobe Systems
Գրված է՝C++
ՕՀMicrosoft Windows,macOS
Առկա էբազմալեզու
Լույս տեսավ՝1996Մայիսին
ՊլատֆորմMicrosoft Windows
Վերջին կայուն տարբերակ21.0.1 (2020Դեկտեմբերին)
Կարդագող ֆայլերի ֆորմատFLA
Ստեղծվող ֆայլերի ֆորմատFLA
Զարգացման կարգավիճակԱկտիվորեն զարգանում է
ԱրտոնագիրՎճարովի բաժանորդագրություն
ՆախորդFl
ՀաջորդAdobe Animate
Կայքwww.adobe.com/animate
 Adobe Animate Վիքիպահեստում

Adobe Animate (նախկինում՝Adobe Flash Professional,Macromedia Flash ևFutureSplash Animator) մուլտիմեդիա և համակարգչային անիմացիոն ծրագիր է, որը մշակվել է Adobe Systems-ի կողմից։

Adobe Animate-ը կարող է օգտագործվել վեկտորային գրաֆիկա և անիմացիաներ ստեղծելու համար՝ հեռուստատեսային ծրագրերում, առցանց տեսանյութերում, կայքերում, վեբ հավելվածներում և տեսախաղերում հրապարակելու համար։ Ծրագիրը նաև աջակցում է bitmap գրաֆիկայի, հարուստ տեքստի, աուդիո և վիդեո ներդրման և ActionScript սկրիպտների։ Շարժապատկերները կարող են հրապարակվելHTML5,WebGL,SVG և հին Flash Player (SWF) և Adobe AIR ձևաչափերով[1]։

Առաջին անգամ թողարկվել է 1996 թվականին որպես FutureSplash Animator, իսկ ավելի ուշ վերանվանվել է Macromedia Flash՝ Macromedia-ի կողմից ձեռք բերելուց հետո։

2016-ին վերանվանվել է Adobe Animate-ը, որպեսզի ավելի լավ արտացոլի իր դիրքը շուկայում, քանի որ Animate-ում ստեղծված բովանդակության ավելի քան մեկ երրորդն օգտագործում է HTML5[2]:

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Adobe Flash/Adobe Animate-ի առաջին տարբերակը եղել է վեկտորային գրաֆիկայի և վեկտորային անիմացիայի FutureSplash Animator ծրագիրը, որը թողարկվել է 1996 թվականի մայիսին։ FutureSplash Animator-ը մշակվել է FutureWave Software-ի՝ փոքր ծրագրային ապահովման ընկերության կողմից, որի առաջին SmartSketch արտադրանքը ձեռքի համակարգիչների համար վեկտոր նկարելու ծրագիր էր։ Հետագայում այն տեղափոխվեց Microsoft Windows, ինչպես նաև Mac OS:1995 թվականին ծրագրին ավելացվեցին անիմացիոն առանձնահատկությունները և ստեղծվեց վեկտորային անիմացիոն հարթակ համաշխարհային ցանցի համար, որից հետո ստեղծվեց FutureSplash Animator-ը։ FutureSplash անիմացիոն տեխնոլոգիան օգտագործվել է մի քանի հայտնի կայքերում, ինչպիսիք են MSN-ը, The Simpsons-ի պաշտոնական կայքը և The Walt Disney Company-ի Disney Daily Blast[3]:

1996 թվականիդեկտեմբերին Macromedia-ն գնեց FutureWave-ը և ներկայացրեց արտադրանքը Macromedia Flash ապրանքանիշի ներքո, որի տակ թողարկվեց ութ տարբերակ։ Adobe Systems-ը ձեռք բերեց Macromedia-ն 2005 թվականին և վերաբրենդավորեց Adobe Flash Professional-ը՝ բաժանվելու համար Adobe Flash Player-ից։ Ծրագիրը ներառված էր Creative Suite-ի արտադրանքներում՝ CS3-ից մինչև CS6, մինչև Adobe-ը լքեց Creative Suite շարքը՝ հօգուտ Creative Cloud-ի (CC)[4]:

2015 թվականիդեկտեմբերի 1-ին Adobe-ը հայտարարեց, որ ծրագիրը կվերանվանվի Adobe Animate հաջորդ հիմնական թարմացման ժամանակ։ Այս քայլը Adobe Flash Player-ի աջակցությունը դադարեցնելու ծրագրերի մի մասն է։ Առաջին տարբերակը նոր անունով թողարկվել է2016 թվականի փետրվարի 8-ին[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. Flash is Dead, Long Live Adobe Animate CC.
  2. «The death of Adobe’s Flash is lingering, not sudden».
  3. ««The Flash History»». Արխիվացված էօրիգինալից 2018 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
  4. «Adobe Launches Animate CC, Previously Known As Flash Professional».
  5. «Flash Professional переименуют в Adobe Animate CC». Արխիվացված էօրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Adobe Animate» հոդվածին։
Չափորոշչային վերահսկողություն
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Adobe_Animate&oldid=10490754» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիա:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp