A Whisker Away ճապ.՝泣きたい私は猫をかぶる | |
|---|---|
![]() | |
| Տեսակ | անիմե ֆիլմ |
| Ժանր | դրամա ժանրի անիմե կամ մանգա, հասունացման պատմություն և ֆենթեզի անիմե և մանգա |
| Գործողության վայր | Տոկոնամե |
| Ռեժիսոր | Ձյունիտի Սատո[1] |
| Սցենարիստ | Մարի Օկադա |
| Հնչյունավորում | Նացուկի Հանաե[2], Միրաի Սիդա[2], Մինակո Կոտոբուկի[2], Քենշո Օնո[2], Էրի Կիտամուրա[2], Հիրոակի Օգի[2], Այակո Կավասումի[2], Կոիտի Յամադերա[2] և Սայակա Օհարա[2] |
| Երաժշտություն | Mina Kubota? |
| Երկիր | |
| Լեզու | ճապոներեն |
| Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս[3] |
| Տևողություն | 104 րոպե |
| Թվական | հունիսի 18,2020[4] |
| nakineko-movie.com(ճապոներեն) | |
A Whisker Away (ճապ.՝泣きたい私は猫をかぶる, «Արցունքների միջից կատու եմ ձևանում»), ճապոնական լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, որը ստեղծվել է անիմացիոն ստուդիայի կողմից՝Toho-ի ևTwin Engine-ի հետ համատեղ։
Թողարկվել էNetflix-ի կողմից, 2020 թվականի հունիսի 18-ին։
Հրավառ նյութերի փառատոնի ժամանակ ճապոնացի սովորական ավագ դպրոցի աշակերտուհի Միյոն, անհանգստացած իր ծնողների ամուսնալուծության և աշխարհի անարդարության պատճառով, սրտանց ցանկացավ, որ այս աշխարհը անհետանա, և նույն պահին հանդիպեց առեղծվածային վաճառողին։ Անծանոթը աղջկան կախարդական դիմակ տվեց, որի օգնությամբ Միյոն այժմ կարող է վերածվել սպիտակկատվի։ Այս տեսքով նա ժամանակ է անցկացնում իր դասընկերոջ՝ Կենտոյի հետ։ Չնայած դպրոցում նա բոլորի ուշադրության կենտրոնում էր, համառորեն անտեսում է աղջկան։ Բայց փառատոնի այդ տարօրինակ տղան հետապնդում է Միյոյին և փորձում համոզել նրան՝ ընդմիշտ մնալ կատվի տեսքով։
| Կերպար | Սեյու |
|---|---|
| Միյո «Մուգե» Սասակի / Տարո | Միրայ Սիդա[5] |
| Կենտո Հինոդ | Նացուկի Հանաե[5] |
| Կուսուգի-սենսեի | Խիրոակի Օգի |
| Հաջիմ | Ֆուկուշի Օչիայ[6] |
| Դիմակ վաճառող կատու | Կույչի Յամադերա |
| Կաորու Միզուտանի | Այակո Կավասումի |
| Մասամիտի Իսամի | Քենշո Օնո |
| Յորիկո Ֆուկասե | Մինակո Կոտոբուկի |
| Միկի Սայտո | Սայակա Օհարա |
| Տամակի | Ռեյ Սակումա[6] |
| Յոջի Սասակի | Սուսումու Չիբա |
| Սուգիտա | Ուլոնտա Յոշիդա[6] |
| Քենզո Հինոդ | Մուտոմու Կյոկավա |
| Շոթա Բաննայ | Վատարու Կոմադա |
| Կակինումա | Շինիչիրո Միկի[6] |
| Այումու Նիբորի | Յուսուկե Նագանո |
| Տոմոյա Սակագուտի | Դայսուկե Նամիկավա |
| Կինակո | Էրի Կիտամուրա[6] |
| Յումի Հինոդ | Ռինա Կիտիգավա |
| Շիորի Միզոգուչի | Ռիե Հիկիսակա |
| Սաչիկո Հինոդ | Էմի Շինոհարա |
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենումՏոկոնամե քաղաքում, որտեղ իր մանկությունն է անցկացրել ռեժիսոր Տոմոտակա Շիբաման[7][8][9]։ Ֆիլմի մուտքի և ավարտի թեմաները՝ «Hana ni Borei» (ճապ.՝ 花に亡霊) և «Usotsuki» (ճապ.՝ 嘘月) հնչել ենYorushika ռոք դուետի կողմից[10]։
Անիմեն պետք է թողարկվերՃապոնիայի կինոթատրոններում 2020 թվականի հունիսի 5-ին, սակայնCOVID-19 համաճարակի պատճառով այն պետք է հետաձգվեր[11]։Colorido ստուդիան այնուհետև ֆիլմը վաճառեցNetflix-ին, որը հունիսի 18-ին հրապարակեց այն թվային տարբերակով[12]։ 2020 թվականի սեպտեմբերի 18-ին հայտարարվեց, որ ֆիլմը սահմանափակ էկ կունենա հոկտեմբերին[13]։
2020 թվականի հունիսի 10-ին թողարկվեց ֆիլմի հիման վրա ստեղծվածմանգայի առաջին հատորը[14]։
| Պաշար | Վարկանիշ |
|---|---|
| Rotten Tomatoes | 7,70/10[15] |
| IMDb | 6,7/10[16] |
{{cite news}}:More than one of|accessdate= and|access-date= specified (օգնություն)