ALH84001 ցուցադրություն Սմիթսոնիան Բնական պատմության թանգարանում
ALH 84001, (Ալլան Հիլս 84001[1]), երկնաքար, գտնվել է 1984 թվականի դեկտեմբերի 27-ինԱնտարկտիդայի Ալլան Հիլս լեռներում։ Հետազոտողների կարծիքով այդ երկնաքարը հանդիսանում է Երկրում հայտնաբերված 34 մարսիական երկնաքարերից մեկը։ Երկնաքարի քաշը 1.93 կգ է։ 1996 թվականին մեծ ճանաչում ձեռք բերեց,«ՆԱՍԱ»-ի գիտնականների հայտարարություններից հետո։ Գիտնականները պնդում են, որ երկնքարի մեջ կան միկրոօրգանիզմներբակտերիաներ հիշեցնող, որոնք քարացած են[2]։
Համաձայն տեսության, այդ քարը մասնատվել էՄարսի մակերեսից, մոլորակի և ինչ-որ տիեզերական մարմնի բախումից հետո 4 միլիարդ տարի առաջ։ Որից հետո մնում է մոլորակի վրա։ Մոտ 15 միլիոն տարի առաջ նոր ցնցումների արդյունքում հայտնվեց տիեզերքում և ընդամենը 13 հազար տարի առաջ հայտնվեց Երկրի ձգողական դաշտում ու ընկավ Երկրի վրա։ Այդ տվյալները հաստատվել են գիտական մեթոդների գործածմամբ[3][4]։
Գիտնականները առաջ դրեցին այնպիսի հիպոթեզ այն մասին, որ ALH 84001-ը եղել է Մարսի վրա այն ժամանակ, երբ այդ մոլորակի վրա եղել է հեղուկ վիճակում ջուր[5]։ Մարսի ուրիշ երկնաքերեր գիտնականների համար անհետաքրքիր են, քանի որ նրանք եղել են «թաց» Մարս ժամանակաշրջանից հետո[6]։
Էլեկտրոնային մանրադիտակը ցույց է տալիս հնարավոր կառույցները ALH 84001 երկնաքարում
1996 թվականի օգոստոսի 6-ին «ՆԱՍԱ»-ի գիտնականները հայտարարեցին, որ այդ երկնաքարը կարող է պարունակել Մարսում կյանքի առկայության մասին ապացույցներ։ «Սայնս» ամսագրում Դեյվիդ Մակկեյայի հրապարակված հոդվածը շատ մեծ արձագանք առաջացրեց[6]։
Երկնաքարի կառույցները էլեկտրոնային ռեստորային մանրադիտակով սկան անելուց հայտնաբերվել են որոշակի մնացորդներ, որոնք գիտնականներին հիշեցրել են Երկրային օրգանիզմներ մագնիտոտակտիկ բակտերիաներ անվանումով։ Հետազոտողները պնդում են, որ հենց այդպիսի յուրահատուկ մնացորդներ են թողնում Երկրի վրա գտնվող բակտերիաները։ Ուստի նույնատիպ մնացորդների հայտնաբերումը երկնաքարի վրա ասում է այն մասին, որ այդպիսի բակտերիաներ գոյություն ունեն հայրենի մոլորակում։ Դրա հետ մեկտեղ ALH 84001 երկնաքարի կառույցները 20-ից 100 նանոմետր են տրամագծով, իսկ այդ չափսերը մոտ են տեսական նանոբակտերիաներին։ Բայց մի քանի անգամ փոքր բոլոր գիտությանը հայտնի կյանքի բջջային ձևերից[7]։ Նաև մնում է անհասկանալի վկայում է արդյոք, որ Մարսի վրա կյանք գոյություն ունի կամ արդյոք անցյալում գոյություն ուներ։ Կամ էլ այդ կենդանի օրգանիզմները հայտնվել են այդ երկնաքարի վրա Մարսից առանձնացվելուց հետո[8][9]։
Երկնաքարի բացման կապակցությամբ հեռուստատեսությամբ հանդես եկավ ԱՄՆ նախագահԲիլ Քլինթոնը[10]։
↑Nyquist, L. E.; Wiesmann, H.; Dasch, J. (1999). «Lunar Meteorites and the Lunar Crustal SR and Nd Isotopic Compositions».Lunar and Planetary Science.27: 971.Bibcode:1996LPI....27..971N.
↑McSween, H. Y. (1997). «Evidence for life in a martian meteorite?».GSA Today.7 (7): 1–7.PMID11541665.
↑Bada, J. L.; Glavin, D. P.; McDonald, G. D.; Becker, L. (1998). «A Search for Endogenous Amino Acids in Martian Meteorite ALH84001».Science.279 (5349): 362–365.doi:10.1126/science.279.5349.362.PMID9430583.