19–րդ դար (1 հունվար 1801 թվականից – 31 դեկտեմբեր 1900), դար, որը համաշխարհային պատմության մեջ նշանավորվեցԻսպանական,Առաջին ևԵրկրորդ Ֆրանսիական,Չինական[1],Սրբազան Հռոմեական ևՄողոլյան կայսրությունների անկմամբ։ Արդյունքում հզորացանԲրիտանական կայսրությունը,Ռուսական կայսրությունը,Միացյալ նահանգները,Գերմանական կայսրությունը,Երկրորդ ֆրանսիական գաղութական կայսրությունը ևՃապոնական կայսրությունը, բրիտանացիների առավելությամբ 1915 թվականից։Ֆրանսիական կայսրության պարտությունից հետո, նրա հակառակորդ դաշնակիցները՝ Բրիտանական և Ռուսական կայսրությունները դարձան աշխարհի ուժեղագույն տերությունները։ Ռուսները նվաճեցին կենտրոնական և հեռավոր արևելյան Ասիան։ Բրիտանական կայսրությունը արագորեն հզորացավ դարի առաջին կեսին՝ բվաճելով Կանադան, Ավստրալիան, Հարավային Աֆրիկան և գերբնակեցված Հնդկաստանը, բացի այդ դարի վերջին երկու տասնամյակին Աֆրիկան։ Դարի ավարտին Բրիտանական կայսրությունը վերահսկում էր աշխարհի ցամաքային տարածքի մեկ հինգերորդ մաստ և բնակչության մեկ քառորդ մասը։ Նապոլեոնական ժամանակաշրջանից հետո ստեղծվեցPax Britannica-ն, որը օգնեց առևտրին։
Առաջին էլեկտրական սարքավորումները ստեղծվեցին 19–րդ դարում, որը սկսվեց էլեկտրականռելեի ստեղծմամբ 1835 թվականին,հեռագիրը ևՄորզեի այբուբենը 1837 թվականին, առաջին հեռախոսային զանգը 1876 թվականին[2], իսկ առաջին էլեկտրական լամպը 1878 թվականին[3]։
19–րդ դարը գիտական հայտնագործությունների ժամանակաշրջան էր, որոնք ահռելի արդյունք ունեցան մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, էներգետիկայի և մետալուրգիայի ոլորտներում և հող հանդիսացան 20-րդ դարի մեծագույն հայտնագործությունների համար[4]։Արդյունաբերական հեղափոխությունը սկսվեց Մեծ Բրիտանիայում և սփռվեց դեպի մայրցամաքային Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա և Ճապոնիա[5]։