.plԼեհաստանիվերին մակարդակի ազգային դոմենն է։ Կառավարվում է գիտական հետազոտությունների և զարգացման լեհական մի կազմակերպության՝ NASK-ի (Naukowa i Akademicka Sieć Komputerowa = գիտական և ակադեմիական համակարգչային ցանց) կողմից, որըCENTR-ի (Council of European National Top Level Domain Registries = վերին մակարդակի ազգային դոմենների ռեգիստրների եվրոպական խորհուրդ) հիմնադիր անդամներից է:
.pl դոմեյնն ստեղծվել է 1990 թվականին՝ հետկոմունիստական երկրների հետ տեխնոլոգիական համագործակցության վրա դրված արգելքի մեղմացումից հետո: .pl-ի առաջին ենթադոմեյնը՝ .pwr.pl-ն, տրվել էՎրոցլավի տեխնոլոգիական համալսարանին։
Գրանցված .pl դոմեյնային անունների թվաքանակը 2008 թվականին գերազանցել է մեկ միլիոնը: 2013 թվականի վերջին գրանցամատյանը ներառում էր 2,4 միլիոնից մի փոքր ավելի[1][2], 2020 թվականի սեպտեմբերի 30-ին՝ 2.467.559 դոմեյնային անուն[2]:
Սահմանված կարգի համաձայն՝ յուրաքանչյուր դոմեյն պետք է գրանցվի Ազգային դոմեյնային անունների գրանցամատյանում:
Գոյություն ունեն ֆունկցիոնալ և տարածաշրջանային դոմեյնային մի շարք վերջավորություններ։ Առավել տարածվածներն են՝
- .com.pl,.biz.pl,.pl. կոմերցիոն կազմակերպություններ
- .net.pl. ցանցային ենթակառուցվածք
- .art.pl. արվեստ
- .edu.pl. կրթություն
- .gov.pl. կառավարություն
- .info.pl. (հիմնական) տեղեկատվություն
- .mil.pl. զինված ուժեր
- .org.pl. ոչ կառավարական և շահույթ չհետապնդող կազմակերպություններ
.pl գոտում կան 118 տարածաշրջանային դոմեյնային վերջավորություններ[3]: Դրանցից են՝
Վերին մակարդակի ազգային դոմեններ |
|---|
| | Գործող | |
|---|
| | Ռեզերվային | |
|---|
| | Չօգտագործվող | |
|---|
| | Չինական | |
|---|
| | Կիրիլյան | |
|---|
| | Հայկական | |
|---|
| | Վրացական | |
|---|
| | Արաբատառ | |
|---|
| | Ոչնչացված | |
|---|
| | Այլ դոմեններ | |
|---|
|