.nl,Նիդերլանդների վերին մակարդակի ազգային դոմեն (ccTLD)։ Ամենատարածված ccTLD-ներից մեկն է՝ վեց միլիոնից ավելի գրանցված .nl դոմեններով՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ[1]: Երբ cwi.nl-ը գրանցվեl 1 Centrum Wiskunde & Informatica- ի կողմից 1986 թվականի մայիսի 1-ին, .nl-ը դարձել է առաջին ակտիվ ccTLD-ն Միացյալ Նահանգներից դուրս[2]։
1996 թվականի հունվարի 31-ից .nl դոմեններ են գրանցվելStichting Internet Domeinregistratie Nederland ի կողմից։ (SIDN, անգլերեն՝ Foundation for Internet Domain Registration Netherlands), որը գտնվում էԱռնհեմում[3]։ Գրանցողների մեծ մասը ինտերնետ մատակարարներ, տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների բյուրոներ և լրատվամիջոցների ծառայությունների բյուրոներ են, սակայն մի քանի խոշոր ձեռնարկություններ՝ բազմաթիվ ապրանքանիշերով, նույնպես դարձել են գրանցող կամ մասնակից, ինչպես դրանք անվանում է SIDN-ը, ինչը բավականին անսովոր երևույթ էդոմենային անունների ոլորտում։ Գրանցողները պետք է վճարեն SIDN-ին յուրաքանչյուր դոմենի համար 1996 թվականի ապրիլի 1-ից ի վեր, մինչ այդ գրանցումը անվճար էր։ SIDN-ը ուղղակիորեն գործ չի ունենում գրանցվողների հետ։ Սկզբնական շրջանում գրանցվողների մեծ մասը համալսարաններ և խոշոր ընկերությունների հետազոտական բաժիններ էին, ինչպիսին է Philips Natuurkundig Laboratorium-ը։
Պաշտոնականերկրորդ մակարդակի դոմեններ գոյություն չունեն։ Մի շարք ընկերություններ օգտվել են հնարավորությունից և գրանցել դոմեններ, ինչպիսիք են co.nl-ը և com.nl-ը, դրանք օգտագործելով երրորդ մակարդակի դոմեյններ վաճառելու համար։ Սրանք կապված չեն SIDN-ի հետ[4]։
Անհատներին թույլատրվում էր գրանցել երկրորդ մակարդակի .nl դոմեն 2003 թվականից ի վեր: Նախորդող շրջանում անհատներին թույլատրվում էր գրանցելերրորդ մակարդակի դոմեն 2000 թվականից ի վեր: Նման «անձնական դոմեյնները» ունեին հետևյալ տեսքը՝janjansen.123.nl: Դրանք երբեք ժողովրդականություն չեն վայելել, և գրանցումը կասեցվել է 2006 թվականից ի վեր: Քանի որ գրանցված էր ընդամենը մոտ 500 նման դոմեն՝ մոտ 5 միլիոն երկրորդ մակարդակի դոմեյնների համեմատ, SIDN-ը հայտարարել է անձնական դոմեյնների դադարեցման մասին 2008 թվականից՝ 2007 թվականի հուլիսի 4-ին[5]:
Ի տարբերությունվերին մակարդակի դոմեյնների մեծամասնության, .nl-ը պահանջում է, որ յուրաքանչյուր անվան սերվեր օգտագործի եզակիIP հասցե[6]։ Պետք է սահմանված լինեն առնվազն երկու անվան սերվեր, ինչը նշանակում է, որ պետք է օգտագործվեն առնվազն երկու տարբեր IP հասցեներ։ Այս պահանջը ունեցող այլ TLD-ներն են.ca-ն և.cn-ը[7]։
Վերին մակարդակի ազգային դոմեններ |
|---|
| | Գործող | |
|---|
| | Ռեզերվային | |
|---|
| | Չօգտագործվող | |
|---|
| | Չինական | |
|---|
| | Կիրիլյան | |
|---|
| | Հայկական | |
|---|
| | Վրացական | |
|---|
| | Արաբատառ | |
|---|
| | Ոչնչացված | |
|---|
| | Այլ դոմեններ | |
|---|
|