.kg,Ղրղզստանիվերին մակարդակի ազգային դոմենն է[1]։ Գործարկվել է 1995 թվականի հուլիսի 12-ին: Կառավարվում էAsiaInfo Telecommunication Enterprise ընկերության կողմից, որի գլխավոր գրասենյակը գտնվում է մայրաքաղաքԲիշքեկում[2]: 2009 թվականին փորձեր ձեռնարկվեցին.kg-ի կառավարումը փոխանցելու պետական մարմնի, սակայն դրանք հաջողություն չունեցան[3]:
Դոմեյնային անունների գրանցումները կատարվում են և՛երկրորդ, և՛ երրորդ մակարդակում: Երկրորդ մակարդակի դոմեյններից են՝
- .org.kg ՝ ոչ առևտրային կազմակերպությունների համար,
- .net.kg ՝ ինտերնետ մատակարարների համար,
- .com.kg ՝ առևտրային ընկերությունների համար,
- .edu.kg ՝ ակադեմիական հաստատությունների համար,
- .gov.kg ՝ կառավարության համար
- .mil.kg ՝ զինվորական մարմինների համար:
.kg դոմեյնը կարող է լինել երեքից մինչև 63 նիշ երկարությամբ և պետք է բաղկացած լինի միայն տառատեսակային նիշերից:
Ի տարբերություն վերին մակարդակի ազգային շատ այլ դոմեյնների՝ ccTLD-ների՝.kg դոմեյն գրանցելու համար պարտադիր չէ ունենալ բնակության կամ գործարար հասցե այդ երկրում: Վարչական կոնտակտային անձը նույնպես պարտադիր չէ, որ գտնվի Ղրղզստանում, ուստի.kg-ն կարող է հեշտությամբ օգտագործվել նաև օտարերկրացիների կողմից[4]:
Վերին մակարդակի ազգային դոմեններ |
|---|
| | Գործող | |
|---|
| | Ռեզերվային | |
|---|
| | Չօգտագործվող | |
|---|
| | Չինական | |
|---|
| | Կիրիլյան | |
|---|
| | Հայկական | |
|---|
| | Վրացական | |
|---|
| | Արաբատառ | |
|---|
| | Ոչնչացված | |
|---|
| | Այլ դոմեններ | |
|---|
|