Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

.ke

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.ke
պատկերանիշ
Տեսակվերին մակարդակի ազգային դոմեն
Երկիր Քենիա
Ներդրվել է1993
Փյունիկոդke
Կայքkenic.or.ke

.ke,Քենիայիվերին մակարդակի ազգային դոմենն է[1]։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

.ke դոմենի ստեղծման ժամանակ՝ 1993 թվականին, գրանցման վարչական պատասխանատվությունը դրվել էր դոկտոր Շեմ Օչուոդհոյի վրա (Dr. Shem J. Ochuodho,Քենիա), տեխնիկականը՝ Ռենդի Բուշի (անգլ.՝Randy Bush,ԱՄՆ) վրա[2]։ 2000 թվականին Քենիայի կառավարությունը փորձ է կատարել ստեղծել կազմակերպություն, որը պատասխանատու կլինի .ke դոմենում գրանցման և՛ վարչական, և՛ տեխնիկական հարցերի համար։ Գրանցման հարցերի բարդության գիտակցումը հանգեցրել է 2001 թվականին ոչ առևտրային Kenya Network Information Center (KENIC) կազմակերպության ստեղծմանը[2]։

Քենիայի կառավարության փորձերը Շեմ Օչուոդհոյի հետ գրանցման փոխանցման շուրջ պայմանավորվելու համար հաջողություն չեն ունեցել, և 2002 թվականի հունիսին Քենիայի կառավարությունը դիմել է IANA-ին՝ գրանցման իրավունքի փոխանցման մասին պաշտոնական հարցումով։ Նմանատիպ պահանջ է ուղարկվել նաևICANN-ին, և 2002 թվականի դեկտեմբերին KENIC-ի պատասխանատվությունը .ke դոմենում գրանցումների համար ճանաչվել է այդ կազմակերպությունների կողմից[2]։

Գրանցում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Գրանցումը հնարավոր է միայն երրորդ մակարդակի դոմենների համար՝ համաձայն երկրորդ մակարդակի հետևյալ դոմենների[3].

  • .co.ke - ընկերություններ
  • .or.ke - ոչ առևտրային կազմակերպություններ
  • .ne.ke - ցանցային սարքավորումներ
  • .go.ke - պետական կառույցներ։ Պահանջվում է փաստաթղթերի տրամադրում ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունից
  • .ac.ke - բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Պահանջվում է գրանցման վկայականի պատճենը, որը տրամադրել է համապատասխան նախարարությունը կամ ուսումնական հաստատությունը հիմնադրող օրենքը
  • .sc.ke - մանկապարտեզներ և դպրոցներ։ Պահանջվում է կրթության նախարարությունում ուսումնական հաստատության գրանցման պատճենը
  • .me.ke - ֆիզիկական անձինք
  • .mobi.ke - բջջային ինտերնետ
  • .info.ke - տեղեկատվական ծառայություններ

Գրանցման արժեքը 2000Քենիայի շիլինգ է +ԱԱՀ՝ .co.ke, .or.ke և .ne.ke դոմենների համար, 500 Քենիայի շիլինգ + ԱԱՀ՝ .go.ke, .ac.ke, .sc.ke և .me.ke դոմենների համար, 1000 Քենիայի շիլինգ + ԱԱՀ՝ .mobi.ke և .info.ke դոմենների համար։ Մինչև 2008 թվականի օգոստոսը գրանցման գինը երկրորդ մակարդակի բոլոր դոմեններում 2000 Քենիայի շիլինգ + ԱԱՀ էր, սակայն հանրային ճնշման ներքո այն նվազեցվել է ամենաքիչ տարածված .ac.ke, .sc.ke և .go.ke դոմենների համար[4][5]։

Դոմենի օգտագործումը Քենիայում

[խմբագրել |խմբագրել կոդը]

.ke դոմենըՔենիայում ավելի քիչ տարածված է, քանվերին մակարդակի ընդհանուր դոմենները. 2009 թվականի հուլիսին վերին մակարդակի ընդհանուր դոմեններում գրանցումների քանակը գնահատվել է 17․000, մինչդեռ .ke դոմենում նույն տարվա հոկտեմբերի 1-ին այն հավասար է եղել 11․569-ի[6]։ Հարցվածների 84%-ը նշել է .ke դոմենում գրանցման ավելի բարձր գինը որպես դոմենի ցածր տարածվածության պատճառ[6]։ go.ke և sc.ke դոմեններում գրանցումը հարցվածների կողմից անվանվել է բարդ՝ պահանջվող փաստաթղթերի ստացման հետ կապված բյուրոկրատական ընթացակարգերի պատճառով։ Այսպես՝ Քենիայում մի շարք տարրական դպրոցներ գոյություն ունեն տարիների ընթացքում՝ չունենալով գրանցում կրթության նախարարությունում[6]։ Ավելի նոր դոմենները (me.ke, mobi.ke և info.ke), հարցվածների կարծիքով, տարածված չեն անհաջող մարքեթինգի պատճառով[6]։

Հարցվածները նաև նշել են, որ թեև երկրորդ մակարդակի դոմենների գրանցման պահանջարկը կարող է սահմանափակ լինել, նման գրանցման հնարավորությունն ինքնին դրականորեն կանդրադառնա .ke դոմենի տարածվածության վրա[6]։

Անվտանգություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարին Քենիայի պետական կազմակերպությունների (.go.ke դոմեն) հարյուրից ավելի վեբ-կայքեր ենթարկվել ենինդոնեզիացի հաքերի հարձակմանը[7]։ Քագվեն և Մասինդեն պարզել են, որ .ke դոմենները չեն բավարարումDNS-ի անվտանգության պահանջներին. 768 սերվերներից կատարված ավտոմատ հարցմանը 574-ը նշել են օգտագործվող ծրագրային ապահովման անվանումն ու տարբերակը։ Դոմենների 40%-ը տեղակայված է եղել երկու DNS սերվերի վրա[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. «Сведения whois для домена .ke на сайте IANA» (անգլերեն).Արխիվացված օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2005 թ․ օգոստոսի 22-ին.
  2. 2,02,12,2Y.J. Park "The National-ccTLD Disputes: Between State Actors and Non-State Actors". International Journal of Communications Law & Policy, 13, 2009Արխիվացված է Հուլիս 2, 2010 Wayback Machine-ի միջոցով:Արխիվացված 2010-07-02Wayback Machine
  3. «Various .KE Third Levels» (անգլերեն). Արխիվացված էօրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. «Kimani Njogu, Alex Gakuru «New communications technologies and freedom of expression in Kenya», 2009»(PDF) (անգլերեն). Արխիվացված էօրիգինալից(PDF) 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. «Rebecca Wanjiku «KENIC Reduces Cost of '.Ke' Domains», August 18, 2008» (անգլերեն). Արխիվացված էօրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  6. 6,06,16,26,36,4«Kennedy Waweru, Maurice Sakwa «Kenya's Country Code Top Level Domain; Policy Factors In Domain Structure That Hamper Its Uptake And Use Within The Local Internet Community», International Journal of Humanities and Social Science, Vol. 2 No. 14, 2012»(PDF) (անգլերեն).Արխիվացված(PDF) օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  7. Dennis Mbuvi «103 Government of Kenya websites hacked overnight» January 17, 2012Արխիվացված է Հունվար 4, 2013 Wayback Machine-ի միջոցով:Արխիվացված 2013-01-04Wayback Machine
  8. James G. Kagwe, Muthoni Masinde «Survey on DNS configurations, interdependencies, resilience and security for *.ke domains» Proceedings of the 2nd ACM Symposium on Computing for Development, Article No. 25, 2012

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]


Վերին մակարդակի ազգային դոմեններ
Գործող
A .ac.ad.ae.af.ag.ai.al.am.ao.aq.ar.as.at.au.aw.ax.az   

B .ba.bb.bd.be.bf.bg.bh.bi.bj.bm.bn.bo.br.bs.bt.bw.by.bz   C .ca.cc.cd.cf.cg.ch.ci.ck.cl.cm.cn.co.cr.cu.cv.cw.cx.cy.cz   D .de.dj.dk.dm.do.dz  E .ec.ee.eg.er.es.et.eu   F .fi.fj.fk.fm.fo.fr   G .ga.gd.ge.gf.gg.gh.gi.gl.gm.gn.gp.gq.gr.gs.gt.gu.gw.gy   H .hk.hm.hn.hr.ht.hu   I .id.ie.il.im.in.io.iq.ir.is.it   J .je.jm.jo.jp   K .ke.kg.kh.ki.km.kn.kp.kr.kw.ky.kz   L .la.lb.lc.li.lk.lr.ls.lt.lu.lv.ly   M .ma.mc.md.me.mg.mh.mk.ml.mm.mn.mo.mp.mq.mr.ms.mt.mu.mv.mw.mx.my.mz   N .na.nc.ne.nf.ng.ni.nl.no.np.nr.nu.nz   O .om   P .pa.pe.pf.pg.ph.pk.pl.pm.pn.pr.ps.pt.pw.py   Q .qa   R .re.ro.rs.ru.rw   S .sa.sb.sc.sd.se.sg.sh.si.sk.sl.sm.sn.so.sr.ss.st.su.sv.sx.sy.sz   T .tc.td.tf.tg.th.tj.tk.tl.tm.tn.to.tr.tt.tv.tw.tz   U .ua.ug.uk.us.uy.uz   V .va.vc.ve.vg.vi.vn.vu   W .wf.ws   Y .ye.yt   

Z .za.zm.zw
Ռեզերվային
 .um  .bl  .eh  .mf
Չօգտագործվող
 .bv • .gb • .pm • .sj • .so • .yt
Չինական
Կիրիլյան
 .бг • .бел • .қаз • .мон • .мкд • .рф • .срб • .укр
Հայկական
Վրացական
Արաբատառ
Ոչնչացված
 .cs • .dd • .tp • .zr
Այլ դոմեններ
Տեղեկատվական տեխնոլոգիաներՍաՏեղեկատվական տեխնոլոգիաների մասինանավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ուղղելով և լրացնելով այն։
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=.ke&oldid=10488656» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp