.ge,Վրաստանիվերին մակարդակի ազգային դոմենն է։ Գրանցվել է 1992 թվականին։ Նախատեսված է Վրաստանի բնակիչների կամ օտարերկրյա ընկերությունների գրանցման համար (վերջիններիս գրանցումը կատարվում է տեղական օրինական ներկայացուցիչների միջոցով): Կիրառվում է հետևյալ սահմանաչափը՝ մեկ գրանցվողի համար մեկ դոմեյն[1]:
Հասանելի են երկրորդ մակարդակի հետևյալ դոմեյնները[2].
- .com.ge — առևտրային կազմակերպությունների համար
- .edu.ge — կրթական հաստատությունների համար
- .gov.ge — պետական կազմակերպությունների համար
- .org.ge — ոչ կառավարական կազմակերպությունների համար
- .mil.ge — պետական ռազմական կազմակերպությունների համար
- .net.ge — ցանցային մատակարարների և կազմակերպությունների համար
- .pvt.ge — անհատների համար
.ge-ն Վրաստանին է պատվիրակվել-փոխանցվելSaNet ինտերնետ մատակարարի կողմից 1992 թվականին: 2006 թվականին երեք ընկերությունների (ներառյալSaNet-ը) միաձուլման միջոցով ստեղծվածCaucasus Online-ը դարձել է .ge-ի հովանավորը[3]:
2014 թվականին .gov.ge-ն պատվիրակվել-փոխանցվել էLEPL Smart Logic-ին:
Նորացված կանոնների համաձայն՝ 2018 թվականի ապրիլի 16-ից.ge ազգային վերին մակարդակի դոմեյնը կառավարում է Caucasus Online-ը: Դոմեյնային անունների գրանցումն ու կառավարումը կատարում են հավատարմագրված գրանցողները[4]:
Գոտու վիճակագրություն
Ըստ 2025 թվականի հոկտեմբեր ամսվա պաշտոնական տվյալների՝.ge դոմեյնային գոտում գրանցված է ավելի քան 60.000 անուն[5]: Ընդ որում՝ ակտիվ կայքերի թիվը մոտավորապես 30.000 է[6]:
.გე
2011 թվականին գրանցվել է վերին մակարդակի վրացատառ ազգային դոմեյն՝.გე-ն, որը նախատեսված էմխեդրուլի գրատեսակով գրանցված դոմեյնային անունների համար:
Վերին մակարդակի ազգային դոմեններ |
|---|
| | Գործող | |
|---|
| | Ռեզերվային | |
|---|
| | Չօգտագործվող | |
|---|
| | Չինական | |
|---|
| | Կիրիլյան | |
|---|
| | Հայկական | |
|---|
| | Վրացական | |
|---|
| | Արաբատառ | |
|---|
| | Ոչնչացված | |
|---|
| | Այլ դոմեններ | |
|---|
|