.er,Էրիթրեայիվերին մակարդակի ազգային դոմենն է։ 2020 թվականի տվյալներով դրա գոտում գրանցված էր 66 կայք[1] (ըստ մեկ այլ աղբյուրի՝ 70 կայք[2]): Թվաքանակի փոքրությունը պայմանավորված է երկրի տնտեսական վիճակով, ինչի պատճառով Էրիթրեայի շատ բնակիչներինտերնետի հասանելիություն չունեն:Դոմեյնային անուններ գրանցողը բջջային և ցանցային օպերատորEriTel-ն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է մայրաքաղաքԱսմարայում:
Գոյություն ունեն.er-իերկրորդ մակարդակի դոմեյններ[3], որոնք, սակայն, դժվարամատչելի են. դրանք, որպես կանոն, հասանելի են միայն Էրիթրեայի հաստատություններին և կազմակերպություններին: Ստորև ներկայացված է երկրորդ մակարդակի մի շարք դոմեյնների ցանկը[4][5].
- edu.er - ուսումնական հաստատությունների համար
- com.er - առևտրային կազմակերպությունների ու ձեռնարկությունների համար
- gov.er - ի պահ է թողնված Էրիթրեայի կառավարության համար
- net.er - ցանցային օպերատորների ու պրովայդերների համար
- org.er - ոչ առևտրային կազմակերպությունների համար
- net.er - ցանցային օպերատորների ու պրովայդերների համար
- mil.er - ի պահ է թողնված Էրիթրեայի զինված ուժերի համար
- ind.er - Էրիթրեայի քաղաքացիների համար (ենթադրաբար);
- rochest.er - անհայտ է
- w.er - անհայտ է
Թեպետmil.er ևind.er դոմեյնները պատվիրակված են, այդուհանդերձ՝ դրանց գոտում 2004 թվականից ի վեր ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել[5]:
Վերին մակարդակի ազգային դոմեններ |
|---|
| | Գործող | |
|---|
| | Ռեզերվային | |
|---|
| | Չօգտագործվող | |
|---|
| | Չինական | |
|---|
| | Կիրիլյան | |
|---|
| | Հայկական | |
|---|
| | Վրացական | |
|---|
| | Արաբատառ | |
|---|
| | Ոչնչացված | |
|---|
| | Այլ դոմեններ | |
|---|
|