.cm,Կամերունիվերին մակարդակի ազգային դոմենն է, որը հովանավորվում է այդ երկրիփոստի ևհեռահաղորդակցության նախարարության կողմից[1]։
2006 թվականի օգոստոսին հրապարակվեց, որ.cm դոմեյնի գրանցամատյանը ստեղծել էwildcard DNS արձանագրություն-գրառում, որը վերին մակարդակի այդ դոմեյնի բոլոր չգրանցված դոմեյնները վերահղում է դեպի վճարովի որոնման հղումներով կայանման էջ: Սա, հավանաբար, արվել էր.com գոտու կայքեր մուտք գործելիս օգտատերերի թույլ տված վրիպակներից օգուտ քաղելու նպատակով[2]:
.cm-ի գոտումդոմեյնային անուններիաճուրդները 2009 թվականին հասել են մինչև 81.000 ամերիկյանդոլարի, որի համար էլ վաճառողները.cm-ն անվանել են «էլիտար անշարժ գույք»[3]։ Այնուամենայնիվ, որոշ բլոգերներ նշել են, որ չնայած գնային պատերազմին՝ իրական արժեք ունեցող ոչինչ աճուրդի չի դրվել[4]։ Namejet.com-ը՝ .CM դոմեյնների գրանցող Netcom.cm-ի պաշտոնական աճուրդի կայքը, առաջին օրը վաճառել է ավելի քան 500.000 դոլարի, առաջին շաբաթում՝ ավելի քան 2 միլիոն դոլարի .cm դոմեյնային անուններ[5]։
2009 թվականի դեկտեմբերինMcAfee-ի հրապարակած«Mapping the Mal Web - The World's Heritage Domain» (Մալթորների վեբ կայքի քարտեզագրումը. աշխարհի ամենառիսկային դոմեյնը) զեկույցում.cm դոմեյնը համարվել է աշխարհում ամենառիսկայինը, դրա գոտում գրանցված կայքերի 36.7%-ը անվտանգության ռիսկ է պարունակել համակարգիչների համար[6]: Լայնորեն տարածված է այն կարծիքը, որ դոմեյնների չարամիտ ծրագրավորողները ապավինում են «.com» տառով ավարտվող հաճախակի այցելվող կայքերի պատահական վրիպակներին՝ անտեղյակ օգտատերերին իրենց դոմեյններ գրավելու համար:
Վերին մակարդակի ազգային դոմեններ |
|---|
| | Գործող | |
|---|
| | Ռեզերվային | |
|---|
| | Չօգտագործվող | |
|---|
| | Չինական | |
|---|
| | Կիրիլյան | |
|---|
| | Հայկական | |
|---|
| | Վրացական | |
|---|
| | Արաբատառ | |
|---|
| | Ոչնչացված | |
|---|
| | Այլ դոմեններ | |
|---|
|