Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

.ch

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.ch
պատկերանիշ
Տեսակվերին մակարդակի ազգային դոմեն
Երկիր Շվեյցարիա
Ներդրվել է1987
ՕպերատորSWITCH Information Technology Services?
Փյունիկոդch
Թվաքանակ2 564 228 օգտագործող[1]
Կայքswitch.ch

.ch,Շվեյցարիայիվերին մակարդակի ազգային դոմենն է։ Գործում է1987 թվականիմայիսի 20-ից և կառավարվում էSWITCH շվեյցարական հիմնադրամի կողմից[2]։ CH հապավումը կապված է Շվեյցարիայի լատինական անվանման՝ Confoederatio Helvetica-ի հետ։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

.ch դոմեյնը 1987 թվականին Շվեյցարիա է բերել Բերնհարդ Պլատները։ Կարճ ժամանակ անց նա այն փոխանցել է այն ժամանակ դեռևս սկզբնավորման փուլում գտնվող SWITCH հիմնադրամին։ SWITCH-ը պաշտոնապես հիմնադրվել է 1987 թվականի հոկտեմբերի 22-ին և այդ ժամանակից ի վեր պատասխանատու է .ch դոմեյնի կառավարման համար։ Երբ SWITCH-ի հաշվարկային ցանցերը կառուցվեցին և համալսարանները միացվեցին այդ ցանցին, սկսվեց ընկերություններից հայտերի ընդունումը։ Այն նախատեսված չէր մասնավոր անձանց համար։ Շվեյցարական ինտերնետային առաջին երեք գրանցված հասցեներն էին՝ cern.ch, ethz.ch և switch.ch։ 1991 թվականի վերջում .ch հասցեն ներառվել է «Root DNS»-ում, ինչի շնորհիվ այն հասանելի է դարձել ամբողջ աշխարհում։ 2001 թվականին Շվեյցարիայի հաղորդակցության դաշնային գրասենյակը (BAKOM) ստացել է .ch դոմենների տրամադրման իրավունքը։ Քանի որ այդ ժամանակահատվածում SWITCH-ը գտնվել է նրա ենթակայության ներքո, այն դարձել է Շվեյցարիայում դոմեններ գրանցող միակ կառույցը։ 2002 թվականին .ch դոմենի կառավարումը պետականացվել է[3]։

Բնութագիր

[խմբագրել |խմբագրել կոդը]

Շվեյցարիայի առաջին երեք գրանցված ինտերնետային հասցեներն են եղել cern.ch, ethz.ch և switch.ch։ .ch դոմենը կարող է ունենալ երեքից մինչև վաթսուներեք նիշ երկարություն (բացառությամբՇվեյցարիայի կանտոնների պաշտոնական կայքերի, որոնք բաղկացած են ընդամենը երկու նիշից՝ համապատասխանաբար յուրաքանչյուր կանտոնի հապավումից)։ Դոմենները կարող են ներառելումլաուտներ և այլմիջազգային ձևաչափի նշաններ։ Գրանցման գործընթացը, որը սովորաբար տևում է շուրջ 48 ժամ, չի պահանջում, որ մասնավոր անձանց կամ ընկերությունների բնակավայրը կամ նստավայրը Շվեյցարիայում լինի[3]։

2010 թվականից ի վեր վնասակար ծրագրերով վարակված .ch դոմենները մշտապես փակվել են։ Դոմենի սեփականատերերն ունեն ընդամենը 24 ժամ՝ խնդիր հայտնաբերելուց հետո ինքնուրույն արձագանքելու և վնասակար ծրագրերը հեռացնելու համար[4]։ Դոմենների տրամադրման մարմինը իրեն իրավունքն է վերապահում չարաշահմամբ օգտագործվող դոմենները հետ վերցնելու համար[5]։ 2015 թվականի հունվարի 1-ից SWITCH-ը դադարեցրել է նոր դոմենների տրամադրումը․ նախկինում գրանցված դոմենները պետք է տեղափոխվեն այլ մատակարարների մոտ[6]։

Քննադատություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Դոմենների տրամադրման մարմին SWITCH-ը երկար ժամանակ քննադատության թիրախում էր, քանի որ այն հանդես էր գալիս միաժամանակ թե՛ որպես դոմենների գրանցամատյան, և թե՛որպես գրանցող կազմակերպություն։ Շվեյցարիայի մի շարքհոսթինգային ընկերություններ քննադատել են այս գործելակերպը՝ պնդելով, որ SWITCH-ի դուստր ձեռնարկությունը switchplus անխուսափելիորեն ստանում է առավել շահավետ պայմաններ, քանմրցակիցները[7]։ Վեճը հանգեցրեց բազմաթիվ դատական հայցերի: Switchplus-ի դերի վերաբերյալ դատական վեճը լուծվել է 2012 թվականի սեպտեմբերին՝ հօգուտ SWITCH-ի[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. "Domain Names - Statistics". Switch. 2024-01-18. Archived from the original on 2024-01-18. Retrieved 2024-01-18.
  2. «.ch Domain Delegation Data».www.iana.org. Վերցված է 2025 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. 3,03,1«.ch-Domain schnell beim Domain-Experten registrieren».www.united-domains.de. Վերցված է 2025 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. Hitzelberger, RA Florian (2012 թ․ օգոստոսի 14).«SWITCH - Schweizer Domain-Verwaltung ist Primus bei Malware-Bekämpfung».domain-recht.de (գերմաներեն). Վերցված է 2025 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. Hitzelberger, RA Florian (2010 թ․ հուլիսի 29).«Phishing - SWITCH droht mit Domain-Entzug».domain-recht.de (գերմաներեն). Վերցված է 2025 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. Hans (2014 թ․ հուլիսի 23).«Switch stellt Domaingeschäft ein - Was nun?».Technikblog (շվեյցարական վերին գերմաներեն). Վերցված է 2025 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. Hitzelberger, RA Florian (2009 թ․ հոկտեմբերի 13).«TLDs - Neues von .ch, .se und .info».domain-recht.de (գերմաներեն). Վերցված է 2025 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. Hitzelberger, RA Florian (2012 թ․ սեպտեմբերի 4).«.ch - Switch gewinnt Gerichtsstreit um Switchplus».domain-recht.de (գերմաներեն). Վերցված է 2025 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]


Վերին մակարդակի ազգային դոմեններ
Գործող
A .ac.ad.ae.af.ag.ai.al.am.ao.aq.ar.as.at.au.aw.ax.az   

B .ba.bb.bd.be.bf.bg.bh.bi.bj.bm.bn.bo.br.bs.bt.bw.by.bz   C .ca.cc.cd.cf.cg.ch.ci.ck.cl.cm.cn.co.cr.cu.cv.cw.cx.cy.cz   D .de.dj.dk.dm.do.dz  E .ec.ee.eg.er.es.et.eu   F .fi.fj.fk.fm.fo.fr   G .ga.gd.ge.gf.gg.gh.gi.gl.gm.gn.gp.gq.gr.gs.gt.gu.gw.gy   H .hk.hm.hn.hr.ht.hu   I .id.ie.il.im.in.io.iq.ir.is.it   J .je.jm.jo.jp   K .ke.kg.kh.ki.km.kn.kp.kr.kw.ky.kz   L .la.lb.lc.li.lk.lr.ls.lt.lu.lv.ly   M .ma.mc.md.me.mg.mh.mk.ml.mm.mn.mo.mp.mq.mr.ms.mt.mu.mv.mw.mx.my.mz   N .na.nc.ne.nf.ng.ni.nl.no.np.nr.nu.nz   O .om   P .pa.pe.pf.pg.ph.pk.pl.pm.pn.pr.ps.pt.pw.py   Q .qa   R .re.ro.rs.ru.rw   S .sa.sb.sc.sd.se.sg.sh.si.sk.sl.sm.sn.so.sr.ss.st.su.sv.sx.sy.sz   T .tc.td.tf.tg.th.tj.tk.tl.tm.tn.to.tr.tt.tv.tw.tz   U .ua.ug.uk.us.uy.uz   V .va.vc.ve.vg.vi.vn.vu   W .wf.ws   Y .ye.yt   

Z .za.zm.zw
Ռեզերվային
 .um  .bl  .eh  .mf
Չօգտագործվող
 .bv • .gb • .pm • .sj • .so • .yt
Չինական
Կիրիլյան
 .бг • .бел • .қаз • .мон • .мкд • .рф • .срб • .укр
Հայկական
Վրացական
Արաբատառ
Ոչնչացված
 .cs • .dd • .tp • .zr
Այլ դոմեններ
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=.ch&oldid=10487370» էջից
Կատեգորիա:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2026 Movatter.jp