.bg,Բուլղարիայիվերին մակարդակի ազգային դոմենն է։ Ստեղծվել է 1991 թվականին: Գրանցման ծառայությունները սկզբնական շրջանում մատուցվել են Цифрови системи ընկերության, 201 թվականից՝ Регистър.бг-ի կողմից:
2006 թվականի սեպտեմբերին Регистър.бг-ում ներդրվել են գրանցման ավտոմատացված համակարգ և նոր կանոններ[1]:
.bg դոմեյնը թույլ է տալիս անունների գրանցում կյուրեղագրով՝ կիրիլիցայով, IDNA պրոտոկոլը կիրառելու միջոցով: Իր գործողությունները լիովին ավտոմատացնելու նպատակով Регистър.бг-ն օգտագործում է թվային ստորագրության վկայականներ[2]:
.bg-ի գոտում կարող են գրանցվել Բուլղարիայի, իսկ 2007 թվականի հունվարի 1-ից՝ նաևԵվրամիության կազմակերպությունների դոմեյնային անուններ: Գրանցվողները կարող են լինել անհատներ, տարբեր կազմակերպություններ, ընկերություններ, պետական մարմիններ և հասարակական կազմակերպություններ: Եվրամիության սահմաններից դուրս գտնվող սուբյեկտները.bg-ի գոտում գրանցվելու համար պետք է ունենան լիազորված միջնորդ:
.bg-ում անուն գրանցելու համար պետք է ներկայացնել տվյալ անունն ընտրելու հիմնավորումը: Օրինակ՝ ընկերությունների դոմեյնային անունը կարող է համընկնել այդ ընկերության անվանման կամ դրա հապավման հետ միայն այն դեպքում, եթե անունը գրանցված է Բուլղարիայի արտոնագրային գրասենյակում։
Գրանցված դոմեյնային անունների համար տրվում է 30եվրո (ԱԱՀ-ով՝ 36 եվրո) տարեկան վարձավճար[3]։[3]
Երրորդ մակարդակի դոմեյններում գրանցումը անվճար է և, բացի այդ, չի պահանջվում ընտրված անվան հիմնավորում։ Օրինակ՝Cartoon Network-ի կայքը՝ CartoonNetwork.BG-ն, գրանցված է այդ դոմեյնային տարածքում։
Վերին մակարդակի ազգային դոմեններ |
|---|
| | Գործող | |
|---|
| | Ռեզերվային | |
|---|
| | Չօգտագործվող | |
|---|
| | Չինական | |
|---|
| | Կիրիլյան | |
|---|
| | Հայկական | |
|---|
| | Վրացական | |
|---|
| | Արաբատառ | |
|---|
| | Ոչնչացված | |
|---|
| | Այլ դոմեններ | |
|---|
|