.bd,Բանգլադեշիվերին մակարդակի ազգային դոմենն է։ Կառավարվում է այդ երկրի փոստի,հեռահաղորդակցության ևտեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից: 2022 թվականի հոկտեմբերի 5-ի տվյալներով դրա տիրույթում գրանցված դոմեյնների թվաքանակը կազմել է 31.042[1]:
Գրանցումներն արվում են երրորդ մակարդակում՝ երկրորդ մակարդակի մի քանի լեյբլների ներքո, որոնք գործում են առավել հին gTLD-ներին զուգահեռ։ Գրանցումը բաց է, բացառությամբ gov և mil ենթադոմենների, որոնք սահմանափակված են Բանգլադեշի կառավարության լիազորված կազմակերպություններով։
Չնայած առցանց գրանցումը հասանելի է, ներկայումս Բանգլադեշի հեռահաղորդակցության սահմանափակ ընկերությունը՝ Bangladesh Telecommunications Company Limited-ը` BTCL-ը, .bd դոմեյնի երկրորդ մակարդակի գրանցում թույլ է տալիս միայն Բանգլադեշի քաղաքացիների համար[2][3]։
Այն թույլ է տալիս կայքերի միայն այնպիսի կառուցվածքը, ինչպիսիք են՝ example.com.bd-ը, example2.com.bd-ը, example3.com.bd-ը; բայց ոչ այնպիսին, ինչպիսին են՝ example.bd-ը, example2.bd-ը, example3.bd-ը[4]։
Թեև .bd դոմեյնը մուտք է գործել 1999 թվականի մայիսի 20-ից, Բանգլադեշի հեռահաղորդակցության սահմանափակ ընկերությունը՝ Bangladesh Telecommunications Company Limited-ը (BTCL), ընդհանուր առմամբ միայն 2003 թվականից է սկսել գրանցումներ կատարել[1]:
.বাংলা ("Բանգլա") դոմեյնը մուտք է գործել 2011 թվականին[5]: Բանգլադեշի հեռահաղորդակցության սահմանափակ ընկերությունը՝ Bangladesh Telecommunications Company Limited-ը (BTCL) վեբ կայքերի համար դոմենային անունների գրանցման գործընթացն սկսել է 2017 թվականի հունվարի 1-ից[6]:
| Դոմեյնային ընդարձակում | Բնագավառներ | Գրանցման որակավորում |
|---|
| .com.bd | Առևտրային | Առևտրային կազմակերպություններ և նպատակներ |
| .co.bd | Առևտրային և ընդհանուր նպատակներ |
| .org.bd | Կազմակերպություն | Ոչ առևտրային կազմակերպություններ |
| .info.bd | Տեղեկատվություն | Անհատական կիրառումներ |
| .net.bd | Ցանց | Սահմանափակված է Բանգլադեշի ինտերնետային ծառայություն մատուցողի ենթակառուցվածքով: |
| .edu.bd | Կրթական հաստատություն | Սահմանափակված է Բանգլադեշի կրթական հաստատություններով, քոլեջներով և համալսարաններով: |
| .ac.bd | Սահմանափակված է Բանգլադեշի ակադեմիական հաստատություններով, դպրոցներով և մանկավարժական կենտրոններով: |
| .mil.bd | Ռազմական | Միայն ռազմական ու զինվորական կազմակերպություններ |
| .gov.bd | Կառավարություն | Սահմանափակված է կառավարության կողմից: |
| .tv.bd | Հեռարձակում | Հեռարձակող կազմակերպություններ կամ անհատներ |
Ծառայության հետ կապված խնդիրների և gTLD չլինելու պատճառով .bd և .বাংলা դոմեյններն ունեն 45.000-ից պակաս գրանցված դոմեյններ[7][8]:
Վերին մակարդակի ազգային դոմեններ |
|---|
| | Գործող | |
|---|
| | Ռեզերվային | |
|---|
| | Չօգտագործվող | |
|---|
| | Չինական | |
|---|
| | Կիրիլյան | |
|---|
| | Հայկական | |
|---|
| | Վրացական | |
|---|
| | Արաբատառ | |
|---|
| | Ոչնչացված | |
|---|
| | Այլ դոմեններ | |
|---|
|