.bb,Բարբադոսիվերին մակարդակի ազգային դոմենն է։ Կառավարվում է Բարբադոսի նորարարությունների, գիտության և խելացի տեխնոլոգիաների նախարարության հեռահաղորդակցության բաժանմունքի կողմից:
Առաջին անգամ գրանցվել է 1991 թվականի սեպտեմբերի 3-ին[1]: Սկզբնական շրջանում կառավարվել էՊուերտո Ռիկոյի համալսարանի կողմից։
1996 թվականին Բարբադոսի կառավարությունը.bb-ն փոխանցել է կապի տեղական օպերատորCable & Wireless (BARTEL) Ltd.-ին։
2001 թվականին այդ երկրի կառավարության ևCable & Wireless (Bartel) Ltd.-ի ու վերջինիս քույր ընկերության՝Cable & Wireless (BET) Ltd.-ի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝«.bb» դոմեյնների կառավարումը շարունակելու համար, մինչև կառավարությունն ընտրեր մեկ այլ օպերատոր։
2007 թվականի նոյեմբերին.bb-ն փոխանցվեց Բարբադոսի կառավարության վերոնշյալ նախարարության հեռահաղորդակցության բաժանմունքին[2]։
Կառավարությունը վարում է դոմեյնը կիսասահմանափակ կարգավիճակում պահպելու քաղաքականություն։
Դոմեյնների հետ կապված իրավական հարցերը լուծում է կառավարության կորպորատիվ գործերի և մտավոր սեփականության գրասենյակի (CAIPO) ստորաբաժանումը։ Դոմեյնային անուններ կարելի է գրանցել երկրորդ և երրորդ մակարդակներում: Դիմել կարող են Բարբադոսի բնակիչ հանդիսացող քաղաքացիները և այդ երկրում գրանցված կազմակերպությունները:
Ներկայումս.bb անվանատարածքը թույլ չի տալիս առևտրային լիցենզիաներ տրամադրել Բարբադոսի հետ որևէ կապ չունեցող կազմակերպություններին։ «.bb» դոմեյն գրանցել ցանկացողները պարտավոր են լրացնել TU052 ձևը և ուղարկել հեռահաղորդակցության բաժանմունք՝ քննության առնելու և հավանության արժանացնելու համար[3]։
Բարբադոսի վերին մակարդակի հիմնական, ինչպես նաև երկրորդ և երրորդ մակարդակի բոլոր դոմեյնների տարեկան վարձավճարը կազմում է բարբադոսյան $120 դոլար[4]։
| Դոմեյնը | Օգտատերերը |
|---|
| .co.bb | ընդհանուր օգտագործում (հիմնականում առևտրային կազմակերպություններ) |
| .com.bb | առևտրային կազմակերպություններ |
| .net.bb | ցանցային մատակարարներ |
| .org.bb | ընդհանուր օգտագործում (հիմնականում ոչ առևտրային կազմակերպություններ) |
| .gov.bb | կառավարական հիմնարկություններ ու կազմակերպություններ |
| .edu.bb | կրթական կազմակերպություններ |
| .info.bb | ընդհանուր օգտագործում |
| .store.bb |
| .tv.bb |
| .biz.bb |
Պաշտոնական կայք
Վերին մակարդակի ազգային դոմեններ |
|---|
| | Գործող | |
|---|
| | Ռեզերվային | |
|---|
| | Չօգտագործվող | |
|---|
| | Չինական | |
|---|
| | Կիրիլյան | |
|---|
| | Հայկական | |
|---|
| | Վրացական | |
|---|
| | Արաբատառ | |
|---|
| | Ոչնչացված | |
|---|
| | Այլ դոմեններ | |
|---|
|