.am,Հայաստանի վերին մակարդակիդոմենն է։.am տիրույթում դոմեն կարող է գրանցել ցանկացած անձ՝ անկախ իր քաղաքացիությունից։ Համացանցում մեր երկրի կոդ հանդիսացող դոմենի նվազագույն թույլատրելի երկարությունը 1 նշան է։ Աշխարհի ցանկացած մարդ կարող է գրանցել .am,. com.am, net.am, org.am դոմեն որոշակի վճարով։ Հայաստանի օրենքն արգելում է .am տիրույթի դոմենն օգտագործել սպամի, պոռնոգրաֆիայի կամ ահաբեկչական նպատակներով կայքերի համար[1]։ Հայտնի բրենդների անուններով դոմենների ստեղծումը չի արգելվում։
.am ccTLD-ի դոմենները վայելում են ժողովրդականություն՝AM ռադիոյի հետ կապի (նման է.fm և.tv ccTLD-ներին) և «am» վերջացող անգլերեն բառեր կազմելու ունակության շնորհիվ, օրինակ՝ Instagram լուսանկարների փոխանակման բջջային ծառայությունն օգտագործում է հայկական դոմենային անվանումը՝ Instagr.am: Stre.am ծառայությունը օգտագործում է TLD-ը՝ իր օպերատիվ «Stream» բանալի բառը ձևավորելու համար: Ամերիկացի երաժիշտ և պրոդյուսերwill.i.am-ն դոմենն օգտագործում է իր կայքի համար։ TLD-ների նման ոչ սովորական օգտագործումը դոմեն անուններում կոչվում են դոմենի հաքեր:
Դոմենային անունը չի գրանցվի, եթե այն խտրականության պատճառ է հանդիսանում՝ կախված անձի սեռից կամ ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական առանձնահատկություններից, լեզվից, կրոնից, տարիքից կամ այլ անձնական կամ սոցիալական հանգամանքներից, կամ այլ կերպ խրախուսում է մարդկային արժանապատվության նվաստացման կոչերը, կամ բռնության կամ պատերազմի քարոզչություն է, կամ գործող օրենսդրությամբ քրեորեն պատժելի կամ արգելված գործողություններ է կատարում, կամ հայհոյանք է, կամ այլ կերպ հակասում է բարոյականության սկզբունքներին կամ անհամատեղելի է հանրային շահերի հետ։
Դոմենի անունը չի կարող օգտագործվել հետևյալ նպատակներով.
պոռնոգրաֆիկ նյութերի տարածում
Հայաստանի Հանրապետության պետական սահմանների պաշտպանության, ներքին կայունության, ազգային անվտանգության և (կամ) Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված նյութերի տարածումը,
հանցագործություն կատարելու կոչեր պարունակող նյութերի տարածում,
սպամի տարածում,
այնպիսի ապրանքների կամ ծառայությունների վաճառք, որոնց շրջանառությունը կամ ազատ շրջանառությունն արգելված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (բացառությամբ այն դեպքերի, երբ դոմենային անվան սեփականատերն ունի նման ապրանքներ վաճառելու կամ ծառայություններ մատուցելու թույլտվություն),
ՀՀ օրենսդրությամբ արգելված նյութերի տարածում,
մարդկանց թրաֆիքինգի իրականացում կամ դրա իրականացմանը որևէ կերպ աջակցություն[3]։
Այս քաղաքականությանը վերաբերող ցանկացած վեճ (ներառյալ դոմենի անվան գրանցումը, երկարաձգումը, դոմենի տիրոջ կողմից նոր դոմենի կամավոր գրանցումը՝ դոմենի տիրոջը փոխելու համար, դոմենի գրանցման մերժումը, դոմենի գրանցման չեղարկումը (երկարաձգումը), գրանցամատյանը, գրանցողը, դոմենի տերերի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, մեկնաբանությունը, խախտումը, այս քաղաքականության կետերի անվավերությունը և այլն) պետք է վերջնականապես լուծվեն Հայաստանի Հանրապետության Առևտրի պալատի արբիտրաժային մարմնի կողմից՝ համաձայն դրա կանոնակարգի[4]։
2014 թվականին ավելացվել է հայկական բարձր մակարդակի նոր դոմենային անուն՝ նախատեսվածհայալեզու դոմենային անունների համար։ TLD-ն՝ .հայ («hy»), հայերենի էթնոսից։ Մեկնարկել է 2016 թվականին։
.am-ը ստեղծվել է1994օգոստոսի 26՝ INET-93 միջազգային համաժողովին Հայաստանի մասնակցությունից հետո։ Համաժողովում Հայաստանի պատվիրակն է եղելԻգոր Մկրտումյանը[5],