.ag,Անտիգուա և Բարբուդայի վերին մակարդակի ազգային դոմենն է։Երկրորդ և երրորդ մակարդակի.ag, co.ag, .com.ag, .nom.ag, .net.ag, .org.ag, .edu.ag, .gov.ag, դոմեններում գրանցումը հասանելի էֆիզիկական անձանց ևԻրավաբանական անձանց,ազգաբնակչության և Անտիգուա ու Բարբուդայում չգրանցված անձանց։ Դոմենը կարող է ներկայացնել Անտիգուա-Բարբուդան որպես պետություն, կարող է օգտագործվել Գերմանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի կազմակերպությունների սեփականության ձևերը ներկայացնող, գյուղատնտեսական ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև այլ բիզնես կազմակերպությունների դոմենները։ Իրավաբանական և ֆիզիկական անձանց գրանցման համար հասանելի են երկրորդ և երրորդ մակարդակի դոմենները։ Ղեկավարվում էNic AG —Անտիգուա և Բարբուդա.[1][2]ընկերությունների կողմից։
Դոմեյն անունների վերաբերյալ վեճերի առաջացումը կարգավորվում էICANN- ի կողմից ընդունված կանոններով (Ինտերնետային կորպորացիայի համար նշանակված անուններ և թվեր)[3]։
Ազգային բարձր մակարդակի դոմենը` AG- ն, օգտագործվում է որպես բարձր մակարդակի տիրույթ` ISO 3166- ի (ISO 3166-1, ISO 3166-2, ISO 3166-2: AG) վարչատարածքային հարթակում, որպես Alpha2 կոդ, որն իրականացնում է Անտիգուա և Բարբուդայի ադմինիստրատիվ - տարածքային բաժանումը[4]։
.ag տիրույթի երկրորդ, երրորդ մակարդարդակում գրանցված դոմենը պետք է համապատասխանի գրանցողի կողմից սահմանված պահանջներին[5]։
Անվանման, հապավման, կապակցված անվանումների առավելագույն երկարությունը, հաշվի չառնելով առաջին և երկրորդ մակարդակները–.ag, co.ag, .com.ag, .nom.ag, .net.ag, .org.ag, .edu.ag, .gov.ag, չպետք է գերազանցեն 63 նիշերը։
Դոմենի ամբողջական անվան երկարությունը չպետք է գերազանցի 255 նիշերը։
Դոմենի անունը կարող է կազմված լինել լատինական այբուբենի տառերից (a-z), թվերից (0-9) և գծիկից (—, -)։
Դոմենի անունը չի կարող սկսվել գծիկով (—, -)։
Դոմենի անունը չի կարող կազմված լինել կողք կողքի դրված երեք գծիկներից (- -, — -, - —, — —)։
Դոմենի անվանումը չի կարող համընկնել քաղծառայության կամ հատուկ ծառայությունների հեռախոսահամարների հետ (ոստիկանություն, հրշեջ ծառայություն, շտապ օգնություն և այլն )։
Դոմենի անվանումը չի հարող համընկնել ինքնությունը հաստատող փաստաթղթերի համարների հետ, հարկատուի նույնականացման քարտի համարի հետ, սոցիալական ապահովագրման քարտի համարի հետ, եթե նույնիսկ այն արդեն հին է և ժամկետանց։
Դոմենը չի կարող կազմված լինել միայն միևնույն տառերի կամ թվերի հաջորդականությունից։