Ֆրանկո Ներո (իտալ.՝Franco Nero, ծնվ․Ֆրանչեսկո Սպարաներո (իտալ.՝Francesco Clemente Giuseppe Sparanero),նոյեմբերի 23,1941(1941-11-23)[1][2][3][…],San Prospero Parmense,Պարմա,Էմիլիա Ռոմանիա,Իտալիայի թագավորություն), իտալացի դերասան, որը հայտնություն է ստացել սպագետի-վեստերն ժանրի Ջանգո կինոնկարի շնորհիվ։ Բացի այդ, 1970-ական թվականներին ոստիկանների մասին ֆիլմերում խաղացել է դատախազի դերը։ Իր կարիերային ընթացքում աշխատել է բազմաթիվ հայտնի ռեժիսորների ղեկավարության ներքո։
Ոստիկանի որդիՖրանչեսկո Սպարաներոն ծնվել էՄոդենի շրջանիՍան Պրոսպերո ոչ մեծ բնակավայրում, որը մտնում է Էմիլիա Ռոմանյա մարզի մեջ։ Նրա մանկությունն անցել է Պարմայում։ Այնտեղ անցկացնելով իր պատանեկան տարիները, բացահայտել է սերը դեպի թատրոնն ու դերասանական արվեստը[4]։ Նա կազմակերպում էր դպրոցական ներկայացումներ, բանակային ծառայության ընթացքում ղեկավարում էր իր իսկ ստեղծած թատրոնը։ Ավելի ուշ տեղափոխվում էՄիլան, որտեղ սկսում է ուսումնասիրելտնտեսագիտություն։ Ուսման վարձը վճարում էր գիշերային ակուբում երգիչ աշխատելով։ Սակայն ուսումն այդպես էլ չի ավարտում[4]։ Հետո Սպարաներոն Միլանում աշխատում է որպես հաշվապահ, սակայն իր հիմնական հետաքրքրությունն այդպես էլ մնում է կինոն։
ՀռոմեականՉինեչիտտա կինոստուդիա այցելելիս նա հանդիպում է ռեժիսորներ Կառլո Լիձանիի, Անտոնիա Պյետրանջելիի ևՋոն Հյուսթոնի հետ, ովքեր նրա մեջ արթնացնում են դերասանական ամբիցիաները և հետո առաջարկում կինոյում նրա առաջին դերերը։ Սակայն նա իր դեբյուտը կատարում է 1963 թվականին Ալֆրեդո ՋանետտիիLa ragazza in prestitoֆիլմում[5]։ Իսկական ճեղքում է լինում նրա 1966 թվականի «սառն ինչպես սառույցը և միայնակ վրիժառու» Ջանգոյի դերըՍերջիո Կորբուչիի համանուն դիլմում։ Այդ կերպարը նրան համաշխարհային մասշտաբով հայտնի է դարձնում և դրանից հետո ստանում ավելի ու ավելի շատ հրավերքներ նկարահանավելու ֆիլմերում։ Որպեսզի գնա սպագետի-վեստերն ժանրից և դառնա ընդունված դերասան, ավելի ուշ նկարահանվում է ֆանտաստիկ, դրամատիկ և կատակերգական ֆիլմերում։
 | ... Ես ստիպված եղա որոշում կայացնել։ Ես կարող էի դառնալ աստղ և ստանալ բարձր հոնորարներ, կամ էլ ամեն պահին փոխել դերերը, ինչն իմ կարիերան դարձրեց էլ ավելի հետաքրքիր և ավելի երկար։ |  |
Ֆրանկ Ներոն պատկանում է արևմտյան երկրների այն սակավաթիվ դերասաններին, ով իրավունք ուներ նկարահանվելու նախկին կոմունիստական երկրների կինոնախագծերում։ Ներոն նկարահանվում էՍերգեյ Բոնդարչուկի «Կարմիր զանգակներ։ Ֆիլմ 1։ Մեքսիկան կրակում» և դրա սիկվել «Ես տես նոր աշխարհի ծնունդ»-ում, ինչպես նաև սերբական ազգային-էպիկական «Սրտախինյա Բանովիչ» ֆիլմում։ Բացի այդ, հայտնի է դառնում «21 ժամ Մյունխենում» ֆիլմի1972 թվականի Օլիմպիական խաղերի ահաբեկչի դերը և «Պոպուտչիկ։ Սկիզբ» դրամաում՝ սադիստ ամուսինը, որը ազդեցություն է թողնում ներկայից Ամերիկյան կիոարտադրության զարգացման վրա։
Իր սիրելի ռեժիսորն է Էնցո Ջ․ Կաստելլարին, ում հետ նա նկարահանել է «Il Cittadino si ribella», «Կոբրայի վերադարձը», «Ջունգլի Ջանգո», «Կեոմա» և «La polizia incrimina, la legge assolve!» ֆիլմերը, որոնցից վերջինը ստանում է բազմաթիվ գովասանքներ։ Ներոն լեգենդար է դառնում ռեժիսոր Կառլո Լիցանիի «Մուսոլինիի վերջին օրերը» ֆիլմում բեմականացվածԲենիտո Մուսոլինիի գնդակահարումը։
1967 թվականից 1972 թվականը Ներոն աշխատում է բրիտանացի դերասանուհիՎանեսա Ռեդգրեյվի հետ, իսկ 2006 թվականի դեկտեմբերին նրանք ամուսնանում են։ Նրանք ունեն որդի՝ Կառլո Գաբրիել Ներոն՝ ծնված 1969 թվականին[6]։
- 1962՝Pelle viva
- 1963՝ Դիմակահանդես Սքոթլանդ Յարդում
- 1963՝ Վարձու աղջիկը /La ragazza in prestito
- 1964՝ Սելեստինա /La Celestina P… R…
- 1965՝ Ես նրան լավ գիտեի /Io la conoscevo bene
- 1965՝ Աստվածաշունչ /The Bible: In the Beginning…
- 1965՝ Մահացու մշուշները /I diafanoidi vengono da Marte
- 1965՝ Die Trampler / Die um Gnade winseln(Gli Uomini dal passo pesante)
- 1966՝ Երրորդ աչք /Il terzo occhio
- 1966՝Джанго՝ Երրորդ աչք /Django
- 1966՝ Իմ անունն է Ջոն Հարրիս /Tecnica di un Omicidio
- 1967՝ Կամելոտ /Camelot
- 1967՝ Ջինգոյի ետ մահն է եկե /L’uomo, l’orgoglio, la vendetta
- 1967՝ Ջանգո, հաջողութու՜ն /Texas, addio
- 1968՝ Վարձու մարտադպան/Il Mercenario
- 1968՝ Բվի օրը /Il Giorno della civetta
- 1968`Sequestro di persona
- 1968` Քաղաքում հանիստ վայր /Un tranquillo posto di campagna
- 1975՝ Հարգարժան մարդիկ /Gente di rispetto
- 1976՝ Սկանդալ
- 1976՝Cipolla col|t
- 1976՝ Կեոմա
- 1976՝ Գուշակը /Les Magiciens
- 1976՝ Հաղթական քայլերգ /Marcia trionfale
- 1976՝ 21 ժամ Մյունխենում
- 1977՝Sahara Cross
- 1977՝ Խախուտչիկ։ Արյունոտ ավտոկանգար /Autostop sangue rosso
- 1978՝ Ամպրոմ Նորովանում /Force 10 from Navarone
- 1979՝ Այլմոլորակայինները/The Visitor
- 1979՝ Ջունգլի Ջանգո
- 1980՝ Կաբրոյի օրըIl Giorno del Cobra
- 1980՝ Բոգարտի դեմքով մարդը /The Man with Bogart’s Face
- 1981՝ Մտնում է նինջան /Enter the Ninja
- 1981՝ ՍալամանդրաThe Salamander
- 1981՝ Ճուռակը /Banovic Strahinja
- 1982՝ Քրելլ / Querelle
- 1982՝ Կապույտ աչքերով ավազակը /Il bandito dagli occhi azzurri
- 1982՝ Կարմիր զանգակներ։ Ֆիլմ 1։ Մեքսիկան կրակում
- 1982՝ Կարմիր զանգակներ։ Ֆիլմ 2։ Ես տեսա նոր աշխարհի խնունդը]]
- 1983՝ Նինջայի վրեժը /Revenge of the Ninja
- 1984՝ André schafft sie alle
- 1985՝Il Pentito
- 1986՝Ein gefährliches Mädchen
- 1986՝Tre giorni ai tropici
- 1987՝ Ջանգոյի վերադարձը /Django 2: il grande ritorno
- 1993՝ Սպիտակ հնդկացու վրեժը /Jonathan degli orsi
- 1993՝ Ոսկին /Oro
- 1995՝ Դելֆին-աջիկը(The Dolphin Girl)
- 1996՝ Honfoglalás Heimeroberung ung. Spielfilm
- 1996՝The Innocent Sleep
- 1996՝Il Tocco: la sfida
- 1997՝ Կնքամայր
- 1998՝ Վերսաչիի սպանությունը /The Versace murder
- 1998՝ Հրեշտակների խոսակցությունը /Talk of Angels
- 1999՝ Ավազակները /Li chiamarono… briganti!
- 2001՝ Օրհնված քագը /Sacra Corona
- 2001՝ Մեգիդդո։ Աշխարհի վեջը /Megiddo: Omega Code 2
- 2002՝ Ութերորդ մահացու մեքղքը, տոսկանական կարուսել
- 2006՝ Աստվածների վերջը /L’inchiesta
- 2008՝ Արյունոտ դքսուհի Բեթորին /Bathory
- 2010՝Նամակներ Ջուլիետին /Letters to Juliet
- |2012՝ Ջանգո ազատվածը /Django Unchained
- 1975՝ Վալենտինոյի լեգենդը /The Legend of Valentino
- 1976՝ 21 ժամ Մյունխենում / Die 21 Stunden von München(21 Hours at Munich)
- 1978՝ ԾՈվահենը(The Pirate)
- 1981՝ Վարդեց Դանցիգայից(Le Rose di Danzica)
- 1983՝ Վագներ (բազմասերիանոց դիլմ)
- 1983՝ Բենետով Ստրահինջա (սերբական ֆիլմ)
- 1984՝ Պոմպեյի վերջին օրը (The Last Days of Pompeii]
- 1984՝ Die Försterbuben
- 1985՝ Սև տանկիստի գաղտնիքը(Un marinaio e mezzo)
- 1988՝ В тени богов(Windmills of the Gods) режиссёр: Ли Филип
- 1990՝ Երկնագույն արյուն (բազմասերիանոց դիլմ)
- 1991՝ Երիտասարդ Եկատերինա(Young Catherine)
- 1993՝ Բաբելոնյան պայմանագիր
- 1994՝ Վիշապի մատանին(Desideria e l’anello del drago)
- 1996՝ Վերադարձ Սանդակոնա(Il Ritorno di Sandokan)
- 1997՝ Արքայադուստր Ամինա(Deserto di fuoco)
- 1997՝ Դավիթի Աստվածաշունչը(David)
- 2000՝ Պավելի Աստվածաշունչը(San Paolo)
- 2001՝ Տևտոնյան շքանշանի ասպետներ(Crociati)(հեռուստաֆիլմ)
- 2002՝ Սեր, խաբեություն և կիրք
- 2003՝ Սիրտն առանց թագի
- 2005՝ Rosamunde Pilcher: Zauber der Liebe(Summer Solstice)
- 2008՝ Իմ սիրտը Չիլիում է
- 1993՝ Art Film Fest միջազգային կինոփառատոն,Դերասանի առաքելություն մրցանակ։
- 2008՝ DIVA, միացումըՓառքի դահլիճում[7]։
- ↑1,01,1filmportal.de — 2005.
- ↑2,02,1Discogs(անգլերեն) — 2000.
- ↑3,03,13,23,3Lundy D. R.The Peerage
- ↑4,04,1см.http://www.mdr.de/riverboat/648605.html, 3. April 2003
- ↑см.http://www.prisma-online.de/tv/person.html?pid=fraԱրխիվացված 2008-03-04Wayback Machinenco_nero
- ↑http://www.moz.de/index.php/Moz/Article/category/Kultur/id/162309Արխիվացված 2007-09-30Wayback Machine, 22. November 2006
- ↑Победители DIVA с 1991 годаԱրխիվացված 2012-07-28archive.todaydiva-award.de{{ref-de
| |
|---|
| | Բառարաններ և հանրագիտարաններ | |
|---|
| |
|