Ֆրանկներ (լատին․՝ Franci կամgens Francorum)Գերմանական ժողովուրդների խումբ, որոնց անվանումն առաջին անգամ նշվել է 3-րդ դարի հռոմեական աղբյուրներում։ Այսպես անվանել ենՍտորին ևՄիջին Հռենոսի ժողովուրդներին։ Հետագայում տերմինը նաև օգտագործվել է հռոմանացված գերմանական տոհմերին անվանելու համար` Հռոմեական կայսրության անկումից հետո, որոնք բնակվել ենԼուարիցՀռենոս ընկած տարածաշրջանում և հետո իշխել են Հռոմեական թագավորություններում, հետագայում ճանաչվել ենԿաթոլիկ եկեղեցու կողմից, որպեսԱրևմտյան Հռոմեական կայսրության առաջնորդների ժառանգներ[1][2][3]։
Չնայած ֆրանկներ անվանումը չի գործածվել մինչև 3-րդ դարը, սակայն նվազագույնը մի քանի ֆրանկական ցեղեր հայտնի են եղել հռոմեացիներին իրենց սեփական անվանումներով, որոնք եղել են և Հռոմի թշնամիներ, և դաշնակիցներ։ Նոր անվանումը առաջին անգամ գործածվել է, երբ հռոմեացիները կորցրեցին վերահսկողությունը Հռենոսի շրջանում։ Ֆրանկների մասին առաջին հիշատակման մեջ նշվել է, որ նրանք միավորվել են և ասպատակել հռոմեական տարածքները։
Ֆրանկները, որոնք բնակվում էին Հռոմի սահմաններից ներս, Հռենոսի մոտ, կոչվում էինՍալյան ֆրանկներ ևՌիպուարյան կամ Հռենոսյան ֆրանկները, որոնք բազմաթիվ փորձերից հետո նվաճեցին Հռոմի սահմանամերձ քաղաքՔյոլնը և վերահսկողության տակ առան Հռենոսի ձախ ափը։ 450-ական և 460 ական թվականներին ֆրանկԽլիդերիկ I-ը մեկն էր հռոմեացիների մի շարք զորավարներից, որոնք մասնակցում էին Հռոմեական Գալիայում ռազմական գործողություններին։ Խլիդերիկը և նրա որդիՔլոդվիգ I-ը հիմնադրեցին ֆրանկների թագավորությունը։ Նոր տեսակի թագավորությունից սկիզբ առավՄերովինգների հարստությունը, որը նվաճեց Գալիայի մեծ մասը 6-րդ դարում` դառնալով Հռենոսի հովտի ֆրանկական թագավորությունների առաջնորդը։ Այն հիմք դարձավ Մարովինգյան կայսրության ստեղծմանը, որոնց փոխարինեցինԿարոլինգները 8-րդ դարում։
ՄիջնադարումՖրանկ տերմինը օգտագործվում էր որպեսԱրևմտյան եվրոպացի տերմինի հոմանիշ, քանի որ Կարոլինյան ֆրանկները վերահսկում էին Արևմտյան Եվրոպայի մեծ մասը և հիմնադրեցին քաղաքական համակարգ, որի հիմքում ընկած էր եվրոպականհին կարգը, որը ավարտվեց միայնՖրանսիական հեղափոխության արդյունքում։ Ֆրանկները լավ հարաբերություններ հատատեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ և դաշնակիցների հետ մասնակցեցինԽաչակրաց արշավանքներին Եվրոպայից դուրսԼևանտում, որտեղ հիմնեցին ֆրանկական իշխանություններ։
Ֆրանկական թագավորությունները հենց սկզբից իրավականորեն և քաղաքապես բաժանվեցին արևելյան ֆրանկական և գերմանական մասերից։ Արևմտյան մասում Մերովինգների հիմքում ընկած էր Հռոմեական իրավունքը։ Արևելյան ֆրանկական թագավորությունը վերակազմավորվեց որպես նոր«Սրբազան Հռոմեական կայսրություն»։ Արևմտյան Եվրոպայի ֆրանկները, որոնք խոսում էինՌոմանական լեզուներով` շարունակեցին գոյատևել հետագայում որպեսՖրանսիա, անվանում որը գալիս է ֆրանկների անվանումից։