Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Ֆուրունկուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուրունկուլ
Բժշկական մասնագիտությունմաշկաբանություն
ՀՄԴ-9680.9
ՀՄԴ-10L02
 Furuncles Վիքիպահեստում

Մկնոռ,ֆուրունկուլ (լատին․՝ furunculus) (թարախապալար,խոցապալար, խսկց.չիբան)[1], մազապարկի և շրջապատող շարակցական հյուսվածքի սուր թարախամեռուկային բորբոքում։

Հարուցիչները թարախածին բակտերիաներն են, հատկապես ոսկեգույն ստաֆիլակոկը։ Առաջացմանը նպաստում են մաշկի անմաքրությունը, մանր վնասվածքները, գերքրտնա- և ճարպարտադրությունը, նյութափոխանակության խանգարումները և այլն։ Մկնոռին բնորոշ է մաշկի վրա կարմիր ցավոտ հանգույցի առաջացումը, որի կենտրոնը խոցոտվում է և մեռուկանում։ Ֆուրունկուլն առավել հաճախ առաջանում է պարանոցի վրա, ծոծրակին, դեմքին, թիկունքին և այլն։ Դեմքի ֆուրունկուլ կարող է առաջացնել ծանր բարդություններ (թարախային մենինգիտ, արյան վարակում)։ Բազմաթիվ ֆուրունկուլների առաջացումը կոչվում էմկնոռախտ (ֆուրունկուլյոզ), իսկ մաշկի և մազապարկերն ու ճարպագեղձերը շրջապատող ենթամաշկային ճարպաբջջանքի թարախամեռուկային բորբոքումը՝ կարբունկուլ։

Բուժումը կատարվում էհակաբիոտիկներով մաշկի ախտահանմամբ, հիվանդությունը կանխարգելվում է անձնական հիգիենայի պահպանմամբ, մաշկի մանր վնասվածքների ժամանակին մշակումով։

Մկնոռը չի կարելի սեղմել, ծակել, խորհուրդ չի տրվում օգտագործել տաքացնող կոմպրես, քանի որ այն կարող է հանգեցնել բարդությունների, ինչպես նաև հարևան մազապարկերի վրա բորբոքման տարածման և կարբունկուլի առաջացման[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. Աստղիկ Գուրգենի Ավետիսյան.«Անգլերեն-ռուսերեն-հայերեն բժշկական բառարան».www.nayiri.com. Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան. էջ 145.ISBN 99930-835-4-2. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.{{cite web}}:More than one of|pages= and|page= specified (օգնություն)
  2. Տնային տնտեսության հանրագիտարան, Հայկական հանրագիտարան գլխավոր խմբագրություն, Երևան, 1997

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից։
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Ֆուրունկուլ&oldid=9806997» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2026 Movatter.jp