Ֆինլանդիան զարգացած պետություն է, որն աչիք է ընկնում օրինակելիկրթական համակարգով, տնտեսական մրցունակության առաջատար ցուցանիշներով,քաղաքացիական ազատությունների առատությամբ, կյանքի բարձր որակով և մարդկային զարգացվածությամբ[12][13][14][15]։ ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների որոնման հանձնաժողովի տվյալներով Ֆինլանդիան 2019 թվականից ի վեր հինգ տարի անընդմեջ ճանաչվել էաշխարհի ամենից երջանիկ երկիրը։
Հայերենում և աշխարհի լեզուների ճնշող մեծամասնությունում երկիրը կոչվում է շվեդական ծագում ունեցող «Ֆինլանդիա» երկրանվամբ։ Հին սկանդինավյան լեզվից թարգմանությամբ այն նշանակում է «որսորդների երկիր» («fin»` «որսորդ», և շվեդերեն «land»՝ «երկիր, հող»)։ «Ֆինլանդիա» տեղանունն առաջին անգամ հիշատակվել է Ինգլինգայի մասին սագայում, որը գրվել է 13-րդ դարում հին իսլանդերեն լեզվով։
Ֆինները, սակայն, իրենց երկիրն անվանում են «Սուոմի» (ֆիններեն՝Suomi)։ Անվան այս տարբերակն («Sum» ձևով) առաջին անգամ հիշատակվել է 12-րդ դարում՝ Նովգորոդյան տարեգրության մեջ։
Ֆինլանդիան գտնվում է Ֆենեոսկանդիայի սահմանում։ Ափագծի երկարությունը (առանց ոլորանների) 1100 կմ է։ Ափերը ցածրադիր են, արևմուտքում՝ կտրտված շխերներով։ Ռելիեֆում տիրապետում են մորենաթմբային հարթավայրերը (տարածքի 2/3-ից ավելին ցածր է 200 մետրից)։
Ժայռային ապարների ելքերով, լճային գոգավորություններով և բարձրադիր բլուրներով (Մաանսելկյա, Սուոմենսելկյա, Սալպաուսելկյա)։ Ծայր հյուսիս-արևմուտքում Սկանդինավյան լեռների վերջավորություններն են մինչև 1365 մ բարձրությամբ (Հալտիատոնտուրի լեռ)։ Ժամանակակից ռելիեֆի ձևավորման գործում կարևոր նշանակություն է ունեցել չորրորդական ծածկույթային սառցապատումը։
Ֆինլանդիայի տարածքում, որը տեղադրված է Բալթիական վահանի սահմաններում, գերակշռում են մետամորֆային ապարների կոմպլեքսները և մինչքեմբրիի գրանիտոիդները՝ ծածկված անթրոպոգենի սառցադաշտային նստվածքներով։ Ֆինլանդիան հարուստ է քրոմիտի, վանադիումի, կոբալտի (1-ին տեղը Արմ․ Եվրոպայում), տիտանի, նիկելի (2-րդ տեղը), պղնձի և ծծմբահրաքարի (3-րդ տեղը), կադմիումի, ոսկու, բազմամետաղների, ապատիտի երկաթի, մագնեզիումի, գրաֆիտի պաշարներով։
Կլիման բարեխառն է, հարավ-արևմուտքում՝ անցումային ծովայինից ցամաքայինի, հյուսիս արևմուտքում՝ ցամաքային։ Փետրվարի միջին ջերմաստիճանը —3 °C-ից մինչև - 14 °C է, հուլիսինը՝ 14° - 17 °C, տարեկան տեղումները՝ 400 մմ-ից (հյուսիսում) մինչև 700 մմ (հարավ-արևմուտքում)։ Ձմեռը աչքի է ընկնում կայուն ձնածածկույթով։
Լճերը (մոտ 6 հզ․ լիճ) գրավում են երկրի տարածքի 8 %-ը և կազմում են խոշոր ջրային համակարգեր (Սեյմա և այլն)։ Գետերը ջրառատ են, սահանքավոր և հարուստ ջրային ռեսուրսներով։ Լանդշաֆտում տիրապետում են պոդզոլային հողերը։ Անտառները, գլխավորապես, տայգային են և գրավում են երկրի տարածքի 61 %-ը։ Ֆինլանդիանի ծայր հյուսիսում լեռնային տունդրա է։ Ազգային պարկերից նշանավոր են Պալլաս-Օունաստունտուրին, Լեմենյոկին, Օռլանկան։
↑Nousiainen, Jaakko (2001 թ․ հունիս). «From semi-presidentialism to parliamentary government: political and constitutional developments in Finland».Scandinavian Political Studies.24 (2): 95–109.doi:10.1111/1467-9477.00048.ISSN0080-6757.
1 Տարածքի հիմնական մասը գտնվում է Ասիայում,2Ամբողջությամբ կամ հիմնականում գտնվում են Ասիայում, կախված նրանից թե Եվրոպայի և Ասիայի սահմանները ինչպես են անցկացվում։3 Ճանաչված էՄԱԿ-ի4 պետություն-անդամների կողմից։4 Ճանաչված էՄԱԿ-ի 72 պետություն-անդամների կողմից։5 Ճանաչել էԹուրքիան։6 Չճանաչված պետություն