Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Ֆիլատելիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճապոնական նամականիշների հավաքածու ալբոմի մեջ

Ֆիլատելիան դրամի փոխարեն փոստային վճարումների համար նախատեսված դրոշմաթղթերի (փոստային նամականիշներ,ծրարներ ուբացիկներ՝ տպագրված կամ սոսնձվածնամականիշերով) օրացուցային, հատուկ փոստային մարումների և փոստային ու ֆիլատելիստական այլ նյութերի հավաքածուների ստեղծումն է։

Անվանում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ֆիլատելիա անվանումը (ֆր.՝ philatélie,հուն․՝φιλέω - սիրել և ἀτέλεια - վճարումներից,տուրքերից ազատող դրոշմ), առաջին անգամ օգտագործել էֆրանսիացի կոլեկցիոներ Ժորժ Էրպենը (Georges Herpin)1864 թ.նոյեմբերի 15- ին «Փոստային նամականիշների կոլեկցիոներ» (Le Collectionneur de timbres-postes) ամսագրում։ ՀինՀունաստանում նամակների վրա հատուկ նշան («τέλος» -թելոս) էին դնում։ Դա նշան էր, որ նամակի ուղղարկման համար վճարված է և այլևս վճարել պէտք չէ։ Այդ նշանը ժամանակակից փոստային նամականիշի նախահայրն է։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

XIX դար

[խմբագրել |խմբագրել կոդը]

Հավաքածուների առաջացումը

[խմբագրել |խմբագրել կոդը]
«Սև պեննի», առաջիննամականիշը

Ֆիլատելիան որպես կոլեկցիոներական բնագավառ առաջացել է1840- ական թվականներին, երբ որ փոստայիննամականիշերը մտան շրջանառության մեջ։ Հայտնի է, որ1840 թ.մայիսի 6- ինԼոնդոնի «Օլիվերսոն, Դենբի և Սեվի» փաստաբանական գրասենյակը տասը չկտրատած«Սև պեննի»- ով նախավճարված նամակ է ուղարկելՇոտլանդիա։Ծրարի վրա լավ ընթեռնելի է կնիքի դրոշմը՝ «LS.6MY6.1840»: Այսպիսով աշխարհում առաջին ֆիլատելիստական ավարտուն իրը՝ ծրարը թողարկման առաջին օրվա մարվածնամականիշով, հայտնվել է առաջիննամականիշի թողարման օրը։1992 թվականին այդ ծրարըՑյուրիխի աճուրդում վաճառվել է 690 հազար ֆրանկով։

Արդեն1846 թ.Անգլիայում հայտնի էին մեծ թվով փոստային նամականիշներ հավաքելու փաստեր, ընդ որում առանց որևէ սիստեմի (օրինակ՝ պատերին փակցնելու համար)։Փոստային դրոշմաթղթերի, ըստ երկրների սիստեմատիկ հավաքումը սկսել է1850- ական թվականների կեսերից։ Առաջինֆիլատելիստը համարվում էՓարիզեցի փորագրիչ Մանսենը, որը1855 թ. վաճառել է իրհավաքածուն բուկինիստ և նամականիշ վաճառող Էդուարդ Լապլանտին։Հավաքածուն ընդգրկում էր այդ ժամանակ արդեն թողարկված համարյա բոլորնամականիշերը։ Փոստայիննամականիշերի պահանջարկի պատճառով հայտնվեցին վաճառականներ, որոնք զբաղվում էին հատուկհավաքածուների համարնամականիշ վաճառելով։

XIX դարի վերջիննամականիշ հավաքելը դարձավ հարյուր հազարավոր մարդկանց զբաղմունք, անկախ սոցիալական աստիճանից՝ սկսած աղքատների երեխաներից մինչև արքայական տների արքայազները։ Որոշ կառավարություններ ունեինփոստային նամականիշերի սեփական հավաքածուները (օրինակ՝ Անգլիան,Գերմանիան,Ֆրանսիան,Բավարիան,Բուլղարիան)։ Այդ նպատակով որոշ երկրներում1870- ական թվականներից կազմակերպվեցին ազգային փոստայինթանգարաններ։ Առաջին թանգարանները բացվել ենԳերմանիայում, Ֆրանսիայում,Բուլղարիա։ Առաջին տեղն էր գրավումԲրիտանական թանգարանի հավաքածուն. այն հավաքել էր պառլամենտի անդամ Տապլինգը և կտակել էր թանգարանին, ժամանակին այն արժեր 800000 գերմանական մարկ։Բեռլինի կայսերական փոստային թանգարանը նույնպես ընդարձակնամականիշերիհավաքածու ուներ։ Առաջացան խոշոր անհատականհավաքածուներ։ Ամենախոշորը, ամենաթանկը և իր տեսակի մեջ ինքնուրույնը պատկանում էր [Փարիզաբնակբարոն Ֆիլիպ Ֆերրարիին (1 միլիոնգերմանական մարկ

Քանի որնամականիշերի թիվը գնալով ավելանում էր, նրան հավաքելը դժվարանում էր։1880-ականների սկզբից հայտնվեցին մասնագետ հավաքողներ, որոնք սահմանափակվում էին աշխարհի որևէ մասի, կամ մի քանի երկրներինամականիշերով։

Ֆիլատելիստական ընկերություններ և ցուցահանդեսներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Քանի որ նամականիշների քանակը ավելացավ, և մեկ անձի համար դժվար էր կոլեկցիոներությամբ զբաղվել, ապա հավաքողները սկսեցին միավորվել ընկերություններում։ Առաջիններն էինԱՄՆ-ում (1868 թ.),Մեծ Բրիտանիայում («Philatelic Society», Լոնդոն,1869 թ.), Գերմանիայում (1869 թ.), Ֆրանսիայում («Société française de timbrologie», Փարիզ,1874 թ.)։XIX դարի վերջին աշխարհում հաշվվում էր ավելի քան 400 ֆիլատելիստական ընկերություն, որոնց մեծ մասը Գերմանիայում ևԱՄՆ-ում։ Գերմանական ֆիլատելիստական ընկերությունների ներկայացուցիչները, սկսած1889 թ., հավաքվում էին ամենամյա համագումարում։

Ֆիլատելիստական ընկերությունները կազմակերպում էիննամականիշերի ցուցահանդեսներ։ Առաջին անհատական հավաքածուի ցուցահանդեսը կազմակերպվել է1852 թվականինԲրյուսելում։ Առաջին ֆիլատելիստական ցուցահանդեսները կազմակերպվել ենԲեռլինում (1870 թ.),Վիեննայում (1873 թ. - առաջին միջազգայինը), Փարիզում (1878 թ.),Անտվերպենում (1887 թ. - միջազգային),Նյու-Յորքում (1889 թ.)։1890 թվականին նամականիշի 50-ամյակի առթիվ երեք ցուցահանդես կազմակերպվեց Վիեննայում,Մագդեբուրգում ևԼոնդոնում։ Առաջին համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդեսը կայացել է1962 թ. աշնանըՊրահայում։2004 թ.օգոստոսի 28-ից մինչևսեպտեմբերի 1Սինգապուրում կայացավ ֆիլատելիայի պատմության մեջ առաջիննամականիշների համաշխարհային չեմպիոնատը։

նամականիշների առք և վաճառքը

[խմբագրել |խմբագրել կոդը]

նամականիշների առևտրով զբաղվել են հազարավոր մարդիկ, խոշոր կենտրոններում կային բորսաներ և կազմակերպվում էին աճուրդներ։ Հազվագյուտնամականիշների համար վճարում էին մեծգումարներ։Բրիտանական Գվիանայի առաջին թողարկման (1850 թ. վարդագույն թղթի վրա երկու ցենտ անվանագնով) համար վճարվել է 1010դոլար։ Հազվագյուտ նամականիշների բարձր գներից ելնելով՝ հայտնվեցին մեծ թվով կեղծ նամականիշներ։ Փարիզում բացվել էր կեղծ նամականիշների տպարան։ Ֆիլատելիստական ընկերությունների խնդիրներից մեկը դարձավ կեղծ նամականիշներ հայտնաբերելը։ Հաճախ շատ պետություններ օգնության էին գալիս կոլեկցիոներներին։ Երբ հայտնվում էր կեղծ նամականիշ, նրանք տպագրական հին տախտակներից տպում էին նոր սերիա, որը վաճառվում էր առավել մատչելի գներով։ Հաճախ տպագրական տախտակները հայտվում էին մասնավոր անձանց մոտ, որոնք և՛ տպում, և՛ վաճառում էին նամականիշները, իհարկե ավելի էժան գներով։

Կոլեկցիոներները բարձր էին գնահատում փորձնական նամականիշները (անգլ.՝Essays)), որոնք պատրաստվում էին փոստային վարչության կողմից մինչև նամականիշի թողարկվելը, որպեսզի որոշեն գույնը կամ նկարը փոփոխության կարիք ունի, թե ոչ։ Շատ պետություններ թողարկում էին նամականիշներ՝ ոչ թե կարիքից ելնելով, այլ կոլեկցիոներներին բարձր գներով վաճառելու համար։ Առավել շատ նամականիշները թողարկվում էինԿենտրոնականևՀարավային Ամերիկայում։ Այստեղ շուտ-շուտ փոխվում էին քաղաքական ղեկավարները, որոնցից յուրաքանչյուրն իր պարտքն էր համարում նոր նամականիշներ թողարկել։

Ֆիլատելիստական գրականություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

1860 թ-ից սկսեցին թողարկվել ֆիլատելիստական ամսագրեր և կատալոգներ։ Առաջին ամսագիրը հայտնվեցԼիվերպուլում1862- ից մինչև1864 թվականը «The Stamp Collector’s Review and Monthly Advertiser» անվամբ։1863 թ-ից լույս տեսանԲրյուսելում «Le Timbreposte»-ը և «Magazin für Briefmarken-Sammler»-ըԼայպցիգում։1864 թ. լույս տեսավ առաջին ֆիլատելիստական ամսագիրըԱՄՆ-ում։

XIX դարի վերջում թողարկվում էր բավականին մեծ քանակությամբ ֆիլատելիստական գրականություն՝ 13 լեզվով 800 անուն ամսագիր։ Ամենահայտնի ամսագիրը, որ թողարկում էին Զենֆ եղբայրները՝ «Illustriertes Briefmarkenjournal»-ը, ուներ 17000 բաժանորդ։ Մինչև ամսագրերը սկսեցին թողարկվել կատալոգները՝ առաջինը Փարիզում1861 թ. Ա. Պոտիկեն։ Հետո լույս տեսան Ժ.-Բ. Մոէնսի (MoensԲրյուսել,1862), Սկոտտի (ScottՆյու Յորք,1867), «Stanley Gibbons» (Մեծ Բրիտանիա,1879-1895), «Yvert et Tellier» (Ֆրանսիա,1897-1913)։ ՄինչևXIX դարի վերջը թողարկվում էր 720 կատալոգ, որոնցից ամենահայտնիներն էին՝

  • Զենֆ Եղբայրներ (Senf, Gebrüder), «Illustrierter Postwertzeichenkatalog» (Լայպցիգ,1892)
  • Ժ.-Բ. Մոէնս «Bibliothèque des Timbrophiles» (Բրյուսել,1862)
  • Կարլ Լինդերբերգ «Die Briefumschläge der deutschen Staaten» (Բեռլին,1892)

XX դար

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ֆիլատելիան, որպես կոլեկցիոներական ամենաժողովրդական տեսակներից մեկը, շարունակեց զարգանալXX դարում։ «Scott», «Stanley Gibbons» և «Yvert et Tellier» շարքին ավելացան «Ցումշտեյն»-ը (ZumsteinՇվեյցարիա,1909) և «Միխել»-ը («Michel» Գերմանիա,1910

1926 թ. հիմնվեց Միջազգային ֆիլատելիստների ֆեդերացիան, որի ղեկավարությամբ1929 թվականից կազմակերպվում է ամենամյա միջազգային ցուցահանդես։

XX դարի երկրորդ կեսից ֆիլատելիան փոխվեց ավելի սիրողական կոլեկցիոներության, որին նպաստեց նամակագրության աճը երկրների մեջ, շատ երկրների կողմից կոմմեմորատիվ (հիշարժան դեպքերին նվիրված),նամականիշների գունեղ սերիաները, պատմությանը,արվեստին,ֆաունային ևֆլորային,սպորտին և այլին նվիրված թողարկումները։ Մեծ դեր է խաղացել կոլեկցիոննամականիշների, ֆիլատելիայում օգտագործվող առարկաների ազատ վաճառքը,նամականիշների կատալոգների հրատարակումները, ֆիլատելիստական ցուցահանդեսների կազմակերպումը, ֆիլատելիայի պրոպագանդան զանազան ամսագրերում և պարբերականներում։

Ֆիլատելիստական գրականությունը հրատարակվում էր բազմաթիվ երկրներում՝

Եզակիհավաքածուների տեր էինԲրիտանական թանգարանը (Լոնդոն),Ստոգհոլմի,Փարիզի,Բեռնի փոստային թանգարանները։ Հայտնի անհատներիհավաքածուներ էին անգլիական թագավորական ընտանիքի, Ֆ. Ֆերրարիի (Ավստրիա), Մ. Բուրրուսի (Շվեյցարիա), Ա. Լիխտենշտեյնի, Ա. Հինդի և Դ. Բոկերի (ԱՄՆ) և Հ. Կանայի (Ճապոնիա) հավաքածուները։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել |խմբագրել կոդը]
Տե՛ս նաև՝Ֆիլատելիստների ցուցակ

Գրականություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • What Philately Teaches by John N. Luff
  • Бабинцев С. Филателистическая библиография. - М., 1970.(ռուս.)
  • Филателистическая журналистика как отдельная профессия] // Независимая газета. - 2005. - № 3 (3399). - 14 января.(ռուս.)
  • Вигилев А. Из истории филателии // Филателия СССР. - 1979. - № 7. - С. 52 - 53.(ռուս.)
  • Владинец Н. И. Филателия. - М., 1975.(ռուս.)
  • Календарь филателиста на 1973 год. - М.: Связь, 1972. - 16 - 22 июля.(ռուս.)
  • Левитас И. Я. С марками в страну знаний. Заметки о почте и филателии. - К., 1987.(ռուս.)
  • Сашенков Е. П. Полярная почта. - М., 1975.(ռուս.)
  • Читатель спрашивает - отвечаем // Филателия СССР. - 1984. - № 3. - С. 42.(ռուս.)
  • Grallert W. Einführung in die Briefsmarkenkunde. - Leipzig, 1957.(գերմ.)
  • Groer M. Praktyczna filatelystika. - Warszawa, 1975.(լեհ.)
  • Hamann H. Kleine Briefsmarkenkunde. - Berlin, [1973].(գերմ.)
  • Hille Н. Moderne Philatelie. - Berlin, [1968].(գերմ.)
  • Williams L. N., Williams М. Techniques of Philately. - London, 1969.(անգլ.)

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,11,2Кисин Б. Страна Филателия. Москва. Просвещение (1969).(ռուս.)
  2. Левитас И. Я.С марками в страну знаний. Заметки о почте и филателии. - К., 1987. - С. 35.(ռուս.)

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ֆիլատելիա
էջըՎիքիպահեստում
✯
Այս հոդվածն ընտրվել էՀայերեն Վիքիպեդիայիօրվա հոդված:
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Ֆիլատելիա&oldid=10028398» էջից
Կատեգորիա:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp