Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Օվկիանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝Օվկիանոս (այլ կիրառումներ)
ԱմպերըԱտլանտյան օվկիանոսի վրա
Ալիքներ օվկիանոսիափին
Օվկիանոսը եղանակի և կլիմայի ձևավորման ուժ
Աշխարհի օվկիանոսային ջրերը ցուցադրող անիմացիոն պատկեր: Երկրագունդը պարուրող ջրի անընդհատ զանգվածը՝Համաշխարհային Օվկիանոսը, բաժանված է մի քանի հիմնական տարածքների։ Հինգ օվկիանոսային բաժանումներն են.Խաղաղ,Ատլանտյան,Հնդկական,Սառուցյալ ևՀարավային: Վերջին երկուսը երբեմն ընդգրկվուն են նախորդ երեքի մեջ:

Օվկիանոս (հունարեն՝ Ωκεανός,Օկեա՛նոս), աղի ջրի ահռելի զանգված,ջրոլորտի հիմնական բաղադրիչը։ Երկրագնդի մակերևույթի մոտ 70 %–ը (մոտ 361 միլիոն կմ²) ծածկված է օվկիանոսով՝ջրային անընդհատ զանգվածով, որը պայմանականորեն տարաբաժանվում է մի քանի հիմնական օվկիանոսների և ավելի փոքրծովերի։ Այս մակերեսի կեսից ավելին ունի 3.000 մետրից ավել խորություն։ Օվկիանոսային միջին աղիությունը կազմում է մոտ 3,5 %, և գրեթե ամբողջ ծովաջրի աղիությունը ընկած է 3,1 % և 3,8 %–ի միջև։

Արտերկրային օվկիանոսները կարող է բաղկացած լինենքիմիական տարրերի ևմիացությունների լայն ցանկից։ Արտերկրային մակերեևույթի միակ հաստատված կայուն լուծույթով խոշոր մարմիններըՏիտանի լճերն են, չնայած փաստեր կան արեգակնային համակարգում այլ օվկիանոսների գոյության մասին։ Տեսականորեն ենթադրվում է, որ իրենց երկրաբանական պատմության սկզբումՄարսն ուՎեներան ունեցել են խոշոր օվկիանոսներ։ Մարսի օվկիանոսային վարկածը ենթադրում է, որ Մարսի մակերևույթի մոտ երրորդ մասը մի ժամանակ ծածկված է եղել ջրով, չնայած Մարսի ջուրը այնքան էլ օվկիանոսային չէր և հնարավոր է գոլորշիացած լինի։ Այնպիսի միացություններ, ինչպիսիքաղերն են ևամիակը խառնված ջրին հայտնի են որպես ջրի սառցակալման ջերմաստիճանը իջեցնող, ինչը հնարավորություն է տալիս ջրային ռեսուրսներին մեծ քանակությամբ գոյություն ունենալ արտերկրային տարածքներում ծովի ջրի կամսառույցի տեսքով։

Բաժանում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Չնայած ընդունված է տարանջատել օվկիանոսները, սակայն աղի ջրի ամբողջությունը երկրագնդի վրա կոչում ենՀամաշխարհային օվկիանոս[1][2]։ Ջրի մասնիկների անընդհատ ազատ տեղաշարժը ունի ֆունդամնետալ նշանակությունօվկիանոսագիտության մեջ[3]։

Օվկիանոսների բաժանման հիմք են հանդիսանում հիմնականումմայրցամաքները,կղզեխմբերը և այլ չափանիշներ[2][4]։

ՏեղըՕվկիանոսՆշումներ
1Խաղաղ օվկիանոսՍկսվում էԱսիայից ևՕվկիանիայից մինչևԱմերիկա[4]
2Ատլանտյան օվկիանոսսկսվում է Ամերիկայից մինչևԵվրասիա ևԱֆրիկա
3Հնդկական օվկիանոսՈղողում էՀնդկական թերակղզու ափերը և սահմանակից է Աֆրիկային ևԱվստրալիային[4][5]
4Հարավային օվկիանոսՀաճախ համարվում է Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների մի մասը[2][6], որը շրջափակում էԱնտարկտիդան։
5Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսՀաճախ համարվում էծով, որը փակում էԱրկտիկան և ողողում էՀյուսիսային Ամերիկայի և Եվրասիայի հյուսիսային ափերը։

Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներըհասարակածով բաժանվում են հյուսիսային և հարավային մասերի։ Ավելի փոքր ջրային տարածքները կոչվում են այլ կերպ, օրինակծով,նեղուց,ծոց և այլն։

Ֆիզիկական բնութագրիչներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ջրոլորտի ընդհանուր զանգվածը 1.400.000.000.000.000.000 տոննա է կամ 1.4×1021 կգ, որը կազմում էԵրկրի ընդհանուր զանգվածի 0,023 տոկոսը։Քաղցրահամ ջուրը 3 տոկոսից էլ քիչ է կազմում, մնացածըաղի ջուրն է, որը գտնվում է օվկիանոսներում։Համաշխարհային օվկիանոսը 361 միլիոն կմ2 մակերևույթ ունի[7], ծավալը կազմում է մոտ 1,3 մլդ կմ3, միջին խորությունը՝ 3790 մ, առավելագույն խորությունը՝ 10923 մ[7] Համաշխարհային ծովային ջրերի գրեթե կեսը 3000 մ խորություն ունեն[1]։ Օվկիանոսները, որոնց խորությունը 200 մ էլ քիչ է կազմում, ծածկում են Երկրի մակերևույթի մոտ 66%[8]։ Սրանց մեջ չեն մտնում այն ծովերը, որոնք կապված են Համաշխարհային օվկիանոսի հետ, ինչպիսին է օրինակԿասպից ծովը։

Ջրի կապտավուն գույնը մի քանի բաղկացուցիչ նյութերի արդյունք է։ Հիմնական բաղկացուցիչներն են լուծված օրգանական նյութերը ևքլորոֆիլը[9]։

Նավաստիները և այլծովագնացներ զեկուցել են, որ օվկիանոսը հաճախ տեսանելի լուսարձակում է, որը գիշերը մղոններով տարածվում է։2005 թ գիտնականներն առաջին անգամ հայտարարեցին, որ նրանք ունեն այս լուսարձակման վկայությունը՝ մի լուսանկար[10]։ Այն հավանաբար առաջանում էկենսալուսարձակումից[11][12][13]։

Գոտիներ և խորություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական օվկիանոսային բաժանումները

Օվկիանոսագետները բաժանում են օվկիանոսը մի քանիգոտիների կախված ֆիզիկական և կենսաբանական պայմաններից։Պելագիկ գոտին ներառում է բոլոր բաց օվկիանոսային տարածքները, և կարող է բաժանվել իր հերթին ըստ խորության և լույսի թափանցման։Ֆոտիկ գոտին ընկած է օվկիանոսի մակերևույթից մինչև 200 մետր խորությամբ տարածքը։ Այս գոտում այն տարածքն է, որտեղ կարող է տեղի ունենալ ֆոտոսինթեզ, և հետևաբար այն ունի ամենամեծկենսաբազմազանությունը։ Քանի որ բույսերին անհրաժեշտ է ֆոտոսինթեզ, այս մակարդակից ներքև գտնվող կյանքի տեսակները ստիպված են սնվել կամ վերևից սուզվող նյութերով (տեսծավային ձյուն), կամ գտնել այլ էներգիայի աղբյուրներ,հիդրոթերմալ գազանցքները այսպիսի էներգիայի հիմնական աղբյուրներն ենափոթիկ գոտում (խորությունը 200 մետրից ներքև)։ Ֆոտիկ գոտու պելագիկ մասը անվանում ենէպիպելագիկ։ Ափոթիկ գոտու պելագիկ մասը կարող է բաժանվել շրջանների, որոնք ուղղահայաց իրար վրա են դասավորված ըստ ջերմաստիճանի։

Մեզոպելագիկը ամենավերին շրջանն է։ Նրա ներքևի սահմանն է հանդիսանումջերմային թռիչքի շերտը 12 °C ջերմաստիճանով, որը արևադարձային գոտիներում սովորաբար ընկած է 700-1000 մ խորության վրա։ Հաջորդըբաթիպելագիկ շրջանն է՝ 10-4 °C միջակայքում, խորությունը սովորաբար լինում է 700-1000 մ։Աբիսալ դաշտի վերևում է գտնվումԱբիսալպելագիկ շրջանը, որի ներքևի սահմանը ընկած է 6000 մ խորության վրա։ Վերջին շրջանը պարունակում է խորը իջվածքներ, և անվանվում էհադալպելագիկ շրջան։ Այն տարածվում է 6000-11000 մ միջակայքում և հանդիսանում է օվկիանոսի ամենախոր գոտին։

Պելագիկ ափոթիկ գոտիների հետ միասին կան նաևբենթիկ ափոթիկ գոտիներ։ Դրանք համապատասխանում ենխորքային ծովի երեք ամենախորը գոտիներին։Բենթիալ գոտին ծածկում է մայրցամաքային լանջը մինչև 4000 մ խորությունը։ Աբիսալ գոտին ծածկում է աբիսալ դաշտերը 4000 - 6000 մետր միջակայքում։ Դրանից ներքև ընկած է հադալ գոտին, որը համապատասխանում է հադալպելագիկ շրջանին և գտնվում է օվկիանոսային իջվածքներում։

Պելագիկ գոտին նաև կարող է բաժանվել ենթաշրջանների,ներիտիկ գոտի ևօվկիանիկ գոտի։ Ներիտիկ գոտին ներառում է ջրային զանգվածները, որոնք ընկած ենմայրցամաքային շելֆերի վրա, իսկ օվկիանիկ գոտին ներառում է ամբողջ մնացած բաց ջրերը։ Ի հակադրություն,ծովափնյա գոտին ընդգրկում է մակընթացության ցածր և բարձր սահմանների միջև ընկած շրջանը և իրենից ներկայացնում ծովային և ցամաքային տարածքների միջև անցումային շրջանը։ Այն հայտնի է նաև որպեսմիջմակընթացային գոտի։

Հետազոտություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Մեծ ստորջրյա ձևավորումների քարտեզ (1995)

Նավերով ճանապարհորդությունները օվկիանոսի վրայով սկսվել են նախապատմական ժամանակներում, իսկ ստորջրյա ճանապարհորդությունները և հետազոտությունները հնարավոր են դարձել միայն համեմատաբար վերջերս։

Օվկիանոսում ամենախորը կետն էՄարիանյան իջվածքը, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում,Հյուսիսային Մարիանյան կղզիների մոտ։ Նրա առավելագույն խորությունն է 10 971 մ (± 11 մետր)։ Բրիտանական ծովային նավՉելենջեր II հայտնաբերել է այն 1951 թվականին և անվանել է նրա ամենախորը կետը՝ "Չելենջերի անդունդ": 1960 թվականին երկու մարդկանց կողմից կառավարվող«Trieste» բատիսկաֆը հասել է իջվածքի հատակին։

Օվկիանոսի խորքային մասերի մեծ մասը դեռևս հետազոտված և նույնիսկ քարտեզագրված չէ։ 10 կիլոմետրից մեծ ձևավորումների ընդհանուր պատկերը ստեղծվել է 1995 հիմնվելով մոտ ընկած օվկիանոսի մակերևույթի գրավիտացիոն խանգարումների վրա։

Կլիմա

[խմբագրել |խմբագրել կոդը]
Համընդհանուր ջերմային շրջանառության քարտեզ: Կապույտով նշված են խորքային ջրերի հոսանքները, իսկ կարմիրով՝ մակերևութային հոսանքները

Օվկիանոսային հոսքերը մեծապես ազդում են Երկրիկլիմայի վրա փոխանցելով ջերմությունը արևադարձային գոտուց բևեռային շրջաններ, և տեղափոխում են ջերմ կամ սառը օդը և տեղումները ափամերձ շրջաններ, որտեղ քամիները կարող դրնաք հասցնել ցամաքի ներքին մասերը։ Մակերևութային ջերմությունը և քաղցրահամ ջրերի հոսքերը ստեղծում են գլոբալխտության գրադիենտ, որը և կառավարում է օվկիանոսի լայնածավալ շրջանառության ջերմային մասը։ Այն կարևոր դեր ունի բևեռային շրջաններին ջերմության մատակարարման մեջ, և հետևաբար ծովային սառույցի կարգավորման մեջ։Ջերմային շրջանառության փոփոխությունները զգալի ազդեցություն ունեն Երկրի ռադիացիոն հավասարակշռության վրա։ Քանի որ, ջերմային շրջանառությունը կարգավորում է այն արագությունը, որով որ խորքային ջրերը հասնում են մակերևույթին, այն կարող է մեծապես ազդել նաև մթնոլորտում ածխաթթվի պարունակության վրա։

Ջերմային շրջանառության վրահամընդհանուր տաքացման հնարավոր ազդեցությունների մասին քննարկումը, տեսջերմային շրջանառության կանգնեցում։

Հաճախ նշվում է, որ ջերմային շրջանառության պատճառով է, որ Արևմտյան Եվրոպայի կլիման այդպիսի չափավոր է։ Մեկ այլ կարծիք պնդում է, որ դա բոլորովին այդպես չէ, և Եվրոպայի կլիման տաք է, քանի որ այն գտնվում է օվկիանոսային ավազանի քամհար ուղղության վրա, ևմթնոլորտային ալիքները բերում են տաք օդ դեպի հյուսիս մերձարևադարձային շրջաններից[14][15]։Արկտիկական շուրջբևեռային հոսանքը շրջապատում է մայրցամաքը, ազդելով տարածաշրջանի կլիմայի վրա և միացնում է տարբեր օվկիանոսների հոսանքները։

Եղանակի առավել դրամատիկ ձևերից մեկը առաջանում է օվկիանոսների վրա, դաարևադարձային ցիկլոններն են (նույնպես անվանվում են "թայֆուններ" և "փոթորիկներ", կախված նրանից, թե որտեղ են նրանք առաջացել)։

Կենսաբանություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Տե՛ս նաև՝Ծովային կենսաբանություն

Օվկիանոսն էականորեն ազդում էկենսոլորտի վրա։ Օվկիանոսայինգոլորշիացումը, որպեսջրի շրջանառության փուլ, աղբյուր է հանդիսանումանձրևների մեծամասնության համար։ Ինչպես նաև, օվկիանոսների ջերմաստիճանը որոշիչ դեր ունիկլիմայի ևքամիների ձևավորման համար, որոնք էլ իրենց հերթին ազդում են կյանքի վրա ցամաքում։ Կյանքը օվկիանոսում զարգացել է ցամաքում կյանքի առաջանալուց 3 միլիարդ տարի առաջ։ Օվկիանոսի խորությունը և հեռավորությունը ափից խստորեն ազդում էբույսերի ևկենդանիներիկենսաբազմազանության վրա տվյալ շրջանում։

Օվկիանոսային ծագման կյանքի տեսակներից են՝

Տնտեսական արժեք

[խմբագրել |խմբագրել կոդը]

Օվկիանոսները կարևոր դեր ունեն տրանսպորտային փոխադրումների համար։ Քանի որ աշխարհի ապրանքների մեծ մասը տեղափոխվում էնավերով, օվկիանոսները նույնպես հանդիսանում են նաևձկնորսական արդյունաբերության հիմնական մատակարարման աղբյուր։ Առավել զարգացած էծովախեցգետինների,ձկների,կրաբների ևօմարների արդյունահանումը[16]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Առաջին կին օվկիանոսագետը ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզԱնիտա Կոնտին (Կարագոշյան) է։
  • «Համաշխարհային օվկիանոս» եզրը17-րդ դարում առաջարկել է օգտագործելնիդերլանդացի աշխարհագրագետ Բերնհարդուս Վարենիուսը։
  • Կարծիք է հայտնվել, թե Օվկիանոս հատող առաջին հայը եղել էՄարտիրոս Երզնկացին։ Բիսկայան ծովագնացների հետԱտլանտյան օվկիանոսով նավարկություն է կատարելՔրիստափոր Կոլոմբոսի օրինակով «նոր երկրներ գնալու համար»[17]։
  • Օվկիանոսագրական առաջին արշավախումբը սկսել է աշխատանքը1872 թվականիդեկտեմբերի 22–ին հատուկ սարքավորված «Չելենջեր» կորվետով[18]։
  • Օվկիանոսի ամենախոր իջվածքը՝Մարիանյան իջվածքն է՝ 11022 մ։ Այնտեղ սուզվել են1960 թվականինշվեյցարացի Ժակ Պիկարին ևԱՄՆ ռազմածովային ուժերի կապիտան Դոն Ուոլշին «Trieste» բատիսկաֆով և մնացել 12 րոպե։2012 թվականին ստորջրյա հետազոտությունների համար նախատեսված հատուկ սարքով՝ «Deepsea Challenger»–ով սուզվել է հոլիվուդյան հանրահայտ ռեժիսորՋեյմս Քեմերոնը և մոտ երեք ժամ ուսումնասիրել և պատկերել է Մարիանյան անդունդի խորքերը։

Արտերկրային օվկիանոսներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Տե՛ս նաև՝Արտերկրային հեղուկ ջուր
Պատկերված ենԵվրոպայի ներքին կառուցվածքի երկու տարբերակներ, որոնցից մեկով ենթադրվում է հսկայական անդրմակերևութային ջրի օվկիանոսի գոյությունը։ Նման մոդելներ են առաջարկվելԱրեգակնային համակարգի այլ արտերկրային մարմինների համար:

Այս պահինԵրկիրը միակ հայտնիմոլորակն է և միակըԱրեգակնային համակարգում, որն ունի մեծ կայուն հեղուկ ջրի մարմիններ իր մակերևույթի վրա։ Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ մյուս երկնային մարմինները նույնպես կարող են ունենալ մեծ օվկիանոսներ։

Մոլորակներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Գազային հսկաներ,Յուպիտերը ևՍատուրնը, ըստ այսօրվա տվյալների, չունեն պինդ մակերևույթ, և դրա փոխարեն ծածկված ենհեղուկ ջրածնի շերտով, այնուամենայնիվ նրանցերկրաբանությունը մինչև վերջ ուսումնասիրված չի։ Դրա փոխարեն սառցե հսկաներ,Ուրանը ևՆեպտունը կարող են պարունակել հսկայական հեղուկ ջրի օվկիանոսներ մթնոլորտի խորքում, սակայն այս մոլորակների ներքին կառուցվածքը նույնպես բավարար չէ ուսումնասիրված։

Գիտական հանրությունը քննարկում էՄարս մոլորակի վրա, նրա հյուսիսային կիսագնդում, անցյալում օվկիանոսի գոյության հնարավորությունը, ինչպես նաև թե ինչ կարող էր պատահել նրա հետ։ ՎերջերսՄարս Էքսփլորեյշն Ռովեռ մարսագնացը հաստատեց այն փաստը, որ գոնե մեկ վայրում Մարսի վրա եղել է երկարաժամկետ պահպանված ջրամբար, սակայն դրանից ավելին ոչ մի հաստատված տեղեկություններ չկան։

Աստղագետները համարում են, որՎեներան ունեցել է հեղուկ ջուր և հնարավոր է նաև օվկիանոսներ իր պատմության վաղ ժամանակաշրջանում։ Եթե նույնիսկ դրանք գոյություն են ունեցել, հետագայում անհետացել ենմակերևույթի փոփոխությունների հետևանքով։

Բնական արբանյակներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Գիտնականները կասկածում են, որՏիտան ևԵվրոպա, ու ավելի քիչ հավանականությամբԿալիստո,Գանիմեդ[19] ևՏրիտոն[20][21] արբանյակների վրա գոյություն ունի հեղուկ ջրի համընդհանուր շերտ, որը բաժանում է կեղևը մանտիայից։ Կարծիք կա, որԻոյի վրա գոյություն ունիմագմայի օվկիանոս։Գեյզերներ են գտնվել Սատուրնի արբանյակԷնցելադի վրա, սակայն դրանց առաջացման պատճառը դեռևս պարզ չէ։ Մյուս սառցե արբանյակները նույնպես կարող են ունենալ ընդերքային օվկիանոսներ, կամ հնարավոր է որ երբևէ ունեցել են, և այժմ դրանք սառցակալած են[19]։

Հեղուկ հիդրոկարբոնատների հսկայական ծավալի մարմիններ կան ՍատուրնիՏիտան արբանյակի վրա, չնայած նրանք այնքան մեծ չեն որպեսզի համարվեն օվկիանոսներ, սակայն երբեմն դրանք անվանում ենլճեր կամ ծովեր։Կասինի սարքի նախնական տվյալներով արբանյակի վրա հայտնաբերվել էին միայն չորացած գետերի հուներ և ջրամբարներ, որոնք խոսում էին այն մասին, որ Տիտանը կորցրել էր իր մակերևութայն հեղուկները։ Սակայն վերջերս կատարված Կասինիի մերձեցման ընթացքում հստակորեն պարզվեց, որ Տիտանի վրա գոյություն ունեն հեղուկ հիդրոկարբոնատների ջրամբարներ բևեռային շրջաններում։ Կարծիք կա, որ Տիտանը ունի ընդերքային ջրից կազմված օվկիանոս, որի վերին շերտը խառնված է հիդրոկարբոնատների հետ։

Գաճաճ մոլորակներ և տրանսնեպտունային մարմիններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Պատկերը ցույց է տալիսՍերեսի հնարավոր ներքին կառուցվածքը

Ըստ առկա տվյալներիՍերեսի ընդերքում ժայռային միջուկը շրջապատված է սառույցից կազմված մանտիայով և հնարավոր է, որ ունի հեղուկ ջրի օվկիանոս իր մակերևույթի տակ[22][23]։

Խոշորտրանսնեպտունային մարմինների մասին չկան բավարար տեղեկություններ, որպեսզի կարելի լինի ենթադրել նրանց ներքին կառուցվածքում բաժանիչ շերտի գոյությունը, որտեղ կարող է լինել օվկիանոս, այնուամենայնիվՊլուտոնի,Էրիսի,Սեդնայի ևՕրկի ռադիոակտիվ տրոհման մոդելները[24], ցույց են տալիս, որ նրանք ունեն օվկիանոսներ սառցե կեղևների տակ, մոտ 100-180 կմ հաստությամբ[19]։

Արեգակնային համակարգից դուրս

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ենթադրյալ պատկեր, որտեղ պատկերված է խոշորարտերկրային արբանյակ մակերևութային հեղուկ օվկիանոսով

Արեգակնային համակարգից դուրս գտնվող որոշ մոլորակները և բնական արբանյակները կարող են ունենալ օվկիանոսներ, մինչև իսկ հնարավոր է, որ դրանք լինեն ջրային օվկիանոսներ, ինչպես դա Երկրի վրա է։ Դրանք երկրանման մոլորակներ են, որոնք գտնվում ենբնակելի գոտում կամ ինչպես դա անվանվում է «Հեղուկ ջրի գոտում»։ Սակայն դրանց վրա օվկիանոսների գոյության վերջնական ճշգրտումը չափազանց դժվար է և ոչ հավաստի, նույնիսկ սպեկտրային ուսումնասիրությունների օգտագործմամբ։

Տեսական մեթոդների կիրառմամբ ենթադրվել է, որ մեծ հավանականությամբGJ 1214 b մոլորակի զանգվածի մոտ 75%-ը կազմում է հազվագյուտսառույց VII[25]։

Բոլոր մյուս հնարավոր թեկնածուների մասին խոսակցությունները հիմնված են զուտ ենթադրությունների վրա՝ նրանց զանգվածից և բնակելի գոտում դիրքից ելնելով ընդգրկել, այնուամենայնիվ նրանց կառուցվածքի մասին չափազանց քիչ տեղեկություններ կան։ Որոշ գիտնականներ ենթադրում են, որԿեպլեր-22b-ն «օվկիանոսանման» մոլորակ է[26]։ Առաջարկվել է մոդել, ըստ որիԳլիսե 581 d-ն կարող է ունենալ մակերևութային օվկիանոս։Գլիսե 436 b-ն ենթադրվում է, որ ունի "տաք սառույցի" օվկիանոս[27]։Արտերկրային արբանյակները որոնք պտտվում են բնակելի գոտում գտնվող գազային հսկաների շուրջ նույնպես տեսականորեն կարող են ունենալ մակերևութային օվկիանոսներ։

Տես նաև

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,1"Distribution of land and water on the planetԱրխիվացված 2008-05-31Wayback Machine".UN Atlas of the Oceans
  2. 2,02,12,2«Ocean». Sciencedaily.com. Արխիվացված էօրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 8-11-2012-ին.
  3. Spilhaus, Athelstan F. (1942 թ․ հուլիս). «Maps of the whole world ocean». 32 (3).American Geographical Society: 431–5.{{cite journal}}:Cite journal requires|journal= (օգնություն)
  4. 4,04,14,2«Pacific Ocean - University of Delaware». Ceoe.udel.edu. Վերցված է 8-11-2012-ին.
  5. «Indian Ocean -- Britannica Online Encyclopedia». Britannica.com. Վերցված է 8-11-2012-ին.
  6. «Limits of Oceans and Seas, 3rd edition»(PDF). International Hydrographic Organization. 1953. Արխիվացված էօրիգինալից(PDF) 2011 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 7-ին.
  7. 7,07,1«Աշխարհի օվկիանոսներն ու ծովերը». Արխիվացված էօրիգինալից 2006 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
  8. «Խորը ծովային ձկները». Արխիվացված էօրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
  9. Paula Գ. Քոբլ «Ծովային օպտիկական կենսաերկրաքիմիան. Օվկիանոսի գույնի քիմիական բաղադրությունը»
  10. Ռոբերտ Ռոյ Բրիտ «Օվկիանոսի առեղծվածային լուսարձակումն ապացուցված է արբանյակային լուսանկարներում»
  11. Լուսարձակված ծով
  12. Ծովի լուսարձակումը տիեզերքից(չաշխատող հղում)
  13. Էմի Քեյսի «Անհավանական լուսարձակվող ջրիմուռները»
  14. Սիգեր, Ռ. (2006).«Եվրոպայի փափուկ կլիմայի պատճառը».Ամերիկան Սայենթիսթ.
  15. Ռեյնս և Հակինեն (2003).«Արդյոք ջերմության տեղաշարժը դեպի հյուսիսային ատլանտիկա կարևոր չէ՞ Եվրոպայի կլիմայի համար»(PDF).ԱԵՕՀ նորություններ. Արխիվացված էօրիգինալից(PDF) 2009 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
  16. «Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչություն - Օվկիանոս». Noaa.gov. Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 8-11-2012-ին.
  17. «Վ, Հակոբյան, «Մարտիրոս Երզնկացու ճանապարհորդական նոթերը», ՀՍԽՀ ԳԱ տեղեկագիր №6, 1957»(PDF). Արխիվացված էօրիգինալից(PDF) 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  18. Յու. Բոգդանով, Պ. Կապլին, Ս. Նիկոլաև, «Օվկիանոսի ծագումն ու զարգացումը», Մոսկվա, 1978(ռուս.)
  19. 19,019,119,2Հասման, Հ.; Սոլ, Ֆրանկ; Սփուն, Թիլման (2006 թ․ նոյեմբեր). «Արտաքիմ մոլորակների արբանյակների և մեծ տրանսնեպտունային մարմինների անդրմակերևութային օվկիանոսները և խորքային կառուցվածքը».Իկարուս.185 (1): 258–273.Bibcode:2006Icar..185..258H.doi:10.1016/j.icarus.2006.06.005.ISSN 0019-1035.
  20. ՄակԿինոն, Ուիլյամ Բ.; Կիրկ, Ռենդոլֆ Լ. (2007). «Տրիտոն». In Լյուսի Էն Ադամս ՄակՖադեն, Լյուսի Էն Ադամս, Պոլ Ռոբերտ Վեյսման, Տորենս Վ. Ջոնսոն (ed.).Արեգակնային համակարգի հանրագիտարան (2-րդ ed.). Ամստերդամ. Բոստոն: Ակադեմիկ Փրես. էջեր 483–502.ISBN 978-0-12-088589-3.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)
  21. Խավյեր Ռուիս (2003 թ․ դեկտեմբեր). «Տրիտոնի հնարավոր ներքին օվկիանոսի ջերմության հոսքը և խորությունը».Իկարուս.166 (2): 436–439.Bibcode:2003Icar..166..436R.doi:10.1016/j.icarus.2003.09.009.
  22. ՄակԿորդ, Թոմաս Բ. (2005). «Սերես. Էվոլյուցիան և այժմյան վիճակը».Գեոֆիզիկական հետազոտությունների ամսագիր.110 (E5): E05009.Bibcode:2005JGRE..11005009M.doi:10.1029/2004JE002244.
  23. Կաստիլո-Ռոջես, Ջ. Ս.; ՄակԿորդ, Թ. Բ.; և Դևիս, Ա. Գ (2007).«Սերես. Էվոլյուցիան և այժմյան վիճակը»(PDF).Լուսնային և մոլորակայնի գիտություն.XXXVIII: 2006–2007. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  24. «Ներքին կառուցվածքը».pluto.jhuapl.edu - ՆԱՍԱ-ի New Horizons առաքելության կայքը. Ջոն Հոփկինսի կիրառական ֆիզիկայի համալսարան. 2007. Արխիվացված էօրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 29-ին.
  25. Դևիդ Ա. Ագուիլար (2009 թ․ դեկտեմբերի 16).«Աստղագետները գտել են սուպեր-Երկիր, օգտագործելով սիրողական տեխնոլոգիաներ». Աստղաֆիզիկայի Հարվարդի-Սմիթսոնյան կենտրոն. Վերցված է 2010 թ․ հունվարի 23-ին.
  26. Աբել Մենդես Տորես (2011 թ․ դեկտեմբերի 8).«Էկզոմոլորակների մասին նորություններ Առաջին Կեպլերի գիտական համաժողովի ժամանակ». Պուերտո Ռիկոյի համալսարանի Բնակելիության լաբորատորիա. Արխիվացված էօրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.
  27. Ֆոքս, Մեգի (2007 թ․ մայիսի 16).«Տաք "սառույցը" կարող է ծածկել վերջերս հայտնաբերված մոլորակը».Ռոյտերս. Արխիվացված էօրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Օվկիանոս» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
Չափորոշչային վերահսկողություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 574
Երկիր մոլորակիօվկիանոսներ
✯
Այս հոդվածն ընտրվել էՀայերեն Վիքիպեդիայի՝ {{{1}}} թվականի {{{2}}}շաբաթվա հոդված։
✯
Այս հոդվածն ընտրվել էՀայերեն Վիքիպեդիայիօրվա հոդված:
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Օվկիանոս&oldid=10445723» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp