Օսլո (նորվեգերեն արտասանվում է «ուշլու»)Նորվեգիայի թագավորության մայրաքաղաքը, Նորվեգիայի ամենամեծ քաղաքը։
Հիմնադրվել է 1048 թվականինՀարալդ III թագավորի կողմից, իսկ եկեղեցական ընդհանուր տարածքային միավորում դարձել է 1070 թվականին։ Մայրաքաղաք է դարձել 1300 թվականինՀաակոն V-ի կողմից։ Միավորում է ունեցելԴանիայի հետ 1397 թվականից 1523 թվականներին, ինչպես նաև 1536 թվականից 1814 թվականներին, իսկՇվեդիայի հետ` 1914 թվականից 1905 թվականները։ 1624 թվականին՝ հրդեհից ոչնչացվելուց հետո, քաղաքը մոտեցավԱկերսհուսի ամրոցին և գործող թագավորՔրիստիան IV-ի պատվին վերանվանվեցՔրիստիանիա։ Քաղաքը հիմնավորվեց որպես համայնք (formannskapsdistrikt) 1838 թվականի հունվարի 1-ից։ 1877 թվականից 1925 թվականներին հետևեց արտասանության վերափոխում (որպես Կրիստիանիա), երբ իրական նորվեգական անվանումը վերականգնվեց։
ՕսլոնՆորվեգիայի թագավորության տնտեսական ու կառավարական կենտրոնն է։ ՔաղաքըՆորվեգիայի առևտրի, բանկային գործունեության, արտադրության և բեռնափոխադրումների կենտրոնն է։ Այն նաև հանդիսանում է երկրի ծովային հաղորդակցման և Եվրոպայի հետ ծովային առևտրի կենտրոն։ Քաղաքը կենտրոն է բազում ծովային կազմակերպությունների համար, որոնցից մի քանիսն ունեն համաշխարհային համբավ։ Օսլոն գործունեության վայր է Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ծրագրերի համար։
2010 թվականի տվյալներով Օսլո մայրաքաղաքի բնակչությունը կազմում է 1,442,318 մարդ, որից 912,046-ը բնակվում են քաղաքին հարակից տարածքներում, և այս պատճառով այն եվրոպական մայրաքաղաքներից ամենափոքրն է։ Բնակչությունը քաղաքում աճում է ռեկորդային արագությամբ, որով ստանում էԵվրոպայում ամենաարագ աճող քաղաքի կարգավիճակը։
Օսլոն գտնվում էՕսլո-ֆյորդի ամենահյուսիսային մասում և Նորվեգիայի հարավարևելյան մասում։ Օսլոյին պատկանում են նաև 40 կղզիներ։ Քաղաքի տարածքում կան 343 լճեր, որոնք հանդիսանում են խմելու ջրի հիմնական և ամենակարևոր աղբյուր։ Օսլոյի մեջով անցնում են 2 գետեր`Ակերսելվա ևԱլնա։
Օսլո քաղաքըՍանկտ Պետերբուրգի հետ գտնվում է աշխարհագրական միևնույն լայնության վրա։ Այն պատճառով, որ քաղաքըՍանկտ Պետերբուրգից 20 աստիճանով արևմուտք է ընկած, կլիման մոտիկ է ծովայինի։ Ամառը քաղաքում սառն է, իսկ ձմեռը` ձյունառատ։ Ձմռանը հազվադեպ են լինում ծայրահեղ ցրտեր, ամառային շոգը նույնպես հազվադեպ է։ Օթերևութաբանական դիտումների համաձայն` ջերմաստիճանը քաղաքում չի իջել ավելի ցածր, քան -26 °C և չի բարձրացել ավելին, քան +35 °C։ Աշունը երկարատև է, իսկ գարունը գալիս է միայն մարտ ամսվա վերջին։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +6,4 °C, հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը +17,2 °C է, իսկ հունվար ամսվա միջին ջերմաստիճանը` -2,9 °C։ Տարեկան տեղումների միջին քանակությունը կազմում է 805 մմ։
| |
|---|
| | Ֆոտո, վիդեո և աուդիո | |
|---|
| | Թեմատիկ կայքեր | |
|---|
| | Բառարաններ և հանրագիտարաններ | |
|---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 564)։ |