Օհայո[3] (անգլերեն՝Ohio), նահանգԱՄՆ-ի արևելյան մասում։ 17-րդ նահանգն է, որ ԱՄՆ-ի կազմի մեջ է ընդգրկվել (մարտի 1, 1803 թվական)։ Նահանգի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքըԿոլումբուսն է։ Բնակչության խտությամբ նահանգը երկրում զբաղեցնում է 10-րդ տեղը։
«Օհայո» անունը ծագում էիրոկեզների «ohi-yo’» բառից, որ նշանակում է «ոչ մեծ գետ»։
Նահանգի կառավարությունը բաղկացած է գործադիր իշխանությունից, որի գլուխ կանգնած է նահանգապետը, օրենսդիր մարմնից, որ ներառում է Օհայոյի գլխավոր ասամբլեան և դատական իշխանությունից, որը ղեկավարում է Գերագույն դատարանը։ Ներկայումս Օհայոն 18 ներկայացուցիչ ունիԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։
Օհայոյի տարածքում է գտնվում Օձի գերեզմանաբլուրը` հնդկացիական հողե ճարտարապետության հուշարձանը։ Հնում Օհայոյի տարածքում ներկայացված են եղել Ադենայի, Հոուպվելի, Ֆորթ Էյնշենթի մշակույթները, որոնց էթնիկ պատկանելությունը հստակ չէ։ Ժամանակի հետ Օհայոյի տարածքում բնակություն են հաստատել հիմնականումալգոնկինները, ինչպես նաև սիուները ևիրոկեզները։
Եվրոպացիների կողմից Օհայոյի բնակեցումը սկսվել է18-րդ դարում, երբ այստեղ հաստատվել են ֆրանսիացի ներգաղթյալները, ովքեր մի շարք բնակավայրեր են հիմնել հնդկացիական ցեղերից մորթեղեն գնելու նպատակով։ 1755-1763 թվականներին ֆրանս-հնդկացիական պատերազմից հետո Օհայոն անցնում է անգլիացիների տիրապետության տակ, իսկ1783 թվականին կնքված Վերսալի հաշտության պայմանագրով սկսել է պատկանելԱնկախության պատերազմում հաղթած գաղութարարներին։
1800 թվականին ավելի քան 45.000 բնակիչներից Օհայոյի բնակչությունն աճել է 10 %-ով ամեն տարվա համար։ 1970 թվականի մարդահամարի տվյալներով Օհայոյի բնակչությունը կազմել է 10.650.000 մարդ[4]։ Հետագա տասնամյակներին բնակչության աճը դանդաղել է` 2000 թվականին կազմելով 11.350.000 մարդ։ 2011 թվականի հուլիսի 1-ի տվյալներով նահանգի բնակչությունը կազմել է 11.544.951 մարդ։ Բնակչության թվաքանակի աճը, համեմատած մնացած նահանգների հետ, Օհայոյում հետ է մնում։
Նահանգի աշխարհագրական բարենպաստ դիրքը լավ հնարավորություններ է ընձեռում տնտեսական զարգացման համար։ Նահանգի մեծ մասը գտնվում է հարթ տեղանքում։ Քանի որ Օհայոն կապում է երկրի միջին արևմուտքի տարբեր մասերը, շատ բեռներ տեղափոխվում են նահանգի լավ զարգացած ավտոճանապարհներով։ Օհայոն 10-րդ նահանգն է` իր զարգացած ավտոճանապարհներով, և գտնվում էՀյուսիսային Ամերիկայի 50 % բնակչությունից մեկ օրվա ճանապարհի հեռավորությամբ։ Նահանգի հյուսիսում գտնվում էԷրի լիճը, որը 502 կմ ափագծի երկայնքով հնարավորություն է տալիս բեռնափախադրուներ կատարել։ Նահանգը արևելքից սահմանակից էՓենսիլվանիային, հյուսիս-արևմուտքից`Միչիգանին, հյուսիսից`ԿանադայիՕնտարիո նահանգին, արևմուտքից`Ինդիանա նահանգին, հարավից`Կենտուկի նահանգին, հարավ-արևելքից`Արևմտյան Վիրջինիային։
Նահանգում գերիշխում է մայրցամաքային խոնավ կլիման։ Ամառը սովորաբար շոգ է և չոր, ձմեռը` ցուրտ։ Խիստ եղանակը հազվադեպ չէ. այն առավել խիստ է դարձնում Էրի լիճը։ Լճի հարավարևելյան ափերին հաճախակի են լինում փոթորիկներ։
Չնայած դրան` բուսական և կենդանական աշխարհը հարուստ է։
Օհայո նահանգում ծանր հանցագործությունների համար կիրառվող առավելագույն պարտադիր պատիժը կազմում է տուգանք՝ 20,000 դոլարի չափով, և 11 տարի ազատազրկում։ Եղել են ծայրահեղ դեպքեր, երբ կիրառվել է ցմահ ազատազրկում, սակայն Օհայո նահանգում դրանք հազվադեպ են։ 2014 թվականից 2020 թվականը նահանգում մահապատիժ կիրառվել է 4 անգամ։
Ալկոհոլի ազդեցության տակ ավտոմեքենա վարելու համար ամենամեղմ պատժամիջոցներ կիրառող 50 նահանգներից, Օհայոն 49-րդն տեղում է։
Այն նաև զբաղեցնում է 47-րդ տեղը ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու կանխարգելման միջոցառումներ կազմակերպող նահանգներից։ Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց շահագործելու հետ կապված խախտումների քանակը 01/01/2020–ից մինչև 31/05/2020 ընկած ժամանակահատվածում նվազել է 36 տոկոսով, համեմատ 2019 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված խախտումների քանակի[5]։