Քսենոփոն (հին հունարեն՝ Ξενοφῶν,մոտմ. թ. ա. 430 կամՄ.թ.ա. 430-ականներ,Էրքիա -մոտմ. թ. ա. 354,Կորինթոս,Պելոպոնես,Հունաստան), հին հույն գրող, պատմիչ, զորավար և քաղաքական գործիչ։ Նրա գրական ստեղծագործություններից առավել հայտնի են«Անաբասիս» և«Կյուրոպեդիա» աշխատությունները, որոնք, ի թիվս այլ արժանիքների, եզակի տեղեկություններ են պարունակում Հայաստանի մ.թ.ա. VI-IVդդ. պատմության վերաբերյալ (երկու աշխատությունները թարգմանվել են հայերենՍիմոն Կրկյաշարյանի կողմից)։
Սոկրատեսը և երիտասարդ Քսենոփոնը (հատվածՌաֆայելի «Աթենական դպրոց» որմնանկարից)
Քսենոփոնի ծննդյան ճշգրիտ թվականն անհայտ է, գիտնականների մեծամասնության կարծիքով նա ծնվել է մ.թ.ա. 431 թ.Աթենքի մոտ գտնվող մի փոքր քաղաքում։ Սերվել է ազնվական ընտանիքից։ Երիտասարդ տարիներին նա մասնակցել էԿյուրոս Կրտսեր կողմից իր ավագ եղբոր՝Աքեմենյան Պարսկաստանի թագավորԱրտաքսերքսես Երկրորդի դեմ կատարած արշավանքին, որը տեղի է ունեցել մ.թ.ա. 401-400 թթ.։ Քսենոփոնը գրում է, որ երբ խորհուրդ է հարցրելՍոկրատեսից՝ արդյոք արժե ընդունել Կյուրոսի առաջարկությունը և մասնակցել այդ արշավանքին, Սոկրատեսը նրան խորհուրդ է տվել գնալ մի դելֆյան իմաստունի մոտ, իսկ վերջինս էլ նրան տվել է հետևյալ պատասխանը.
- Ընտրի´ր. թե որ աստծուն ես ուզում աղոթել, և զոհաբերություն արա այն բանի համար, որ նա հաջողությամբ ավարտի իր նպատակադրած արշավանքը։
Քսենոփոնն առավելապես հայտնի է իր«Անաբասիս» աշխատությամբ, որտեղ շարադրել է 10 հազար հույների մասնակցությունը Կյուրոս Կրտսերի արշավանքին և նահանջըՀայաստանի վրայով դեպիՍև ծով։ Անաբասիսում հարուստ նյութ կա մ.թ.ա. 5-4-րդ դարերի Հայաստանի քաղաքական-տնտեսական կյանքի մասին։ Քսենոփոնը, լինելովԹուկիդիդեսի երկրպագու, հանձն առավ շարունակել նրա՝ Պելոպոնեսյան պատերազմին նվիրված անավարտ «Պատմությունը»։ Քսենոփոնը այդ կատարեց «Հունաստանի պատմություն»-ում՝ «Հելլենականք» աշխատության մեջ, որն ունի պատմական մեծ նշանակություն։ Այս աշխատությունը իրենից ներկայացնում է Պելոպոնեսյան պատերազմի մասին Թուկիդիդեսի «Պատմություն» անավարտ աշխատության շարունակությունը և սկսվում է «Այս դեպքերից հետո» բառերով։ Երկը ներկայացնում է Պելոպոնեսյան պատերազմի վերջին 7 տարիները։ Այն բաղկացած է յոթ գրքից ու սկսվում է մ.թ.ա. 411 թ. դեպքերի շարադրությամբ և ավարտվում է մ.թ.ա. 362 թ.Մանտինեայի մոտ տեղի ունեցած ճակատամարտով, երբ բեովտացիների ու նրանց դաշնակիցների զորքերը ջախջախեցին սպարտացիներին։
Գրել է նաև «Հիշողություններ Սոկրատեսի մասին» երկը, որտեղ շարադրել է Սոկրատեսի փիլիսոփայական հայացքները՝ իր պատկերացմամբ, «Խնջույք» գործը՝ իբրև նախորդի լրացում, «Սոկրատեսի պաշտպանականը» փիլիսոփայական ուսումնասիրությունը, ինչպես նաև տնտեսական քաղաքական և գործնական բնույթի այլ գործեր։Քսենոփոնը մեծապես սիրում էր իր հայրենի Աթենքը, սակայն չէր ընդունում նրա քաղաքական կարգը, որի պատճառով շատերը կարծում էին, որ նա օլիգարխ է։ Ավելի ուշ Քսենոփոնն արտաքսվել է Աթենքից, հավանաբար այն պատճառով, որ մասնակցել էր սպարտացի թագավոր Ագեսիլայոս Երկրորդի՝ Կոռոնեայում Աթենքի դեմ կատարած արշավանքին։ Քսենոփոնի մահվան թվականը և վայրը ստույգ հայտնի չէ։ Նա մահացել է կա´մ Կորնթոսում, կա´մ Աթենքում։ Ընդունված է, որ նա մահացել է մ.թ.ա. 354 կամ 355 թվականին։
Քսենոփոնը նաև գրել է տարբեր թեմաներով մի շարք մանր գործեր («Լակեդեմոնյան պոլիտեա», «Տնտեսության մասին», «Սոկրատական աշխատություններ»)։ Քսենոփոնի աշխատությունները, հատկապես «Անաբասիսը», առավելապես ընթերցվում են հունարենի սկսնակ ուսումնասիրողների կողմից։
...Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավե անոթ) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի։ Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր։
Քարտեզում պատկերված է Կյուրոս Կրտսերի վարձկան հույն զորամասերի արշավանքի երթուղինմ.թ.ա.401 -մ.թ.ա.400 թվականներին։ Հայաստանի սահմաններ մուտքն ու տեղաշարժի ուղղությունը մինչևԵփրատի ակունքներ համապատասխանում են ընդհանուր ընդունված կարծիքին։ Այդտեղից արդեն դեպի հյուսիս տեղաշարժը հանդիպել է մի շարք պատմաբանների քննադատությանը։Հակոբ Մանանդյանն իր աշխատություններից մեկում մանրամասն անդրադառնում է Քսենոփոնի Հայաստանյան երթուղուն և առաջարկում սեփական տարբերակը։ Ակադեմիկոս Հ. Մանանդյանը,Հարպասոս գետը նույնացնելովԱրաքսի հետ, գտնում է, որ Գյումնիաս քաղաքը, հետևաբար նաև սյութական (սկյութինների) երկիրը, գտնվում է այժմյանՇիրակում,Գյումրի քաղաքի հարևանությամբ[3]։
Քսենոփոնի պատմափիլիսոփայական հայացքները իրենց արտացոլումն են գտել «Կյուրոպեդիա» աշխատությունում, որտեղ նկարագրել է Աքեմենյանների պետության հիմնադիրԿյուրոս Մեծի կյանքն ու գործունեությունը։ Այդ գործը բարոյախոսական քաղաքական վեպ է, որի գլխավոր հերոսը մարմնավորում է իդեալական միապետի կերպարը, որը դաստիարակված է Սոկրատեսի սկզբունքներով։ «Կյուրոպեդիան» համարվում է համաշխարհային գրականության մեջ առաջին պատմավեպը։ Երկն ունի նաև գեղարվեստական բարձր արժեք, ատտիկյան դասական լեզվի վառ օրինակ է։ «Կյուրոպեդիայի» տվյալները մ.թ.ա. 6-րդ դարերի Հայաստանի մասին համահունչ ենՄովսես Խորենացու«Հայոց պատմության» հետ։
Քսենոփոնը ծնվել է հարուստ արիստոկրատի ընտանիքում։ Աշակերտել է փիլիսոփա Սոկրատեսին, որի դպրոցում ձևավորվել են նրա հասարակական ու պատմագիտական հայացքները։ Քսենոփոնը տևական ժամանակ ապրել և ստեղծագործել է Սպարտայում։Մ. թ. ա. 401 թվականին եկել է Փոքր Ասիա և 10-հզ-անոց հույն վարձկանների հետ մասնակցելԿյուրոս Կրտսերի ապստամբությանը նրա եղբոր՝ Պարսից արքայի դեմ։ Պատերազմում Կյուրոսը պարտվել է և սպանվել։ Հայրենիք վերադառնալու համար հունական բանակի հետ Քսենոփոնը հարկադրված էր Սև ծովի ափերը նահանջել Միջագետքով ու Հայաստանով և իր տեսածը հետագայում նկարագրել է 7 գրքից բաղկացած «Անաբասիս» («Նահանջ բյուրոց») պատմահուշագրական երկում, որն անփոխարինելի սկզբնաղբյուր է հատկապես Հայաստանի հնագույն պատմության վերաբերյալ։ Գիրքը1970 թվականին, Սիմոն Կրկյաշարյանի թարգմանությամբ, հրատարակվել է Երևանում։Մ. թ. ա. 365–358 թվականներին Քսենոփոնը գրել է «Կյուրոպեդիա» («Կյուրոսի դաստիարակությունը») պատմափիլիսոփայական, բարոյախոսական-քաղաքական երկը՝ առաջին պատմավեպը համաշխարհային գրականության մեջ։ Այնտեղ նկարագրված են Աքեմենյանների տերության հիմնադիրԿյուրոս II Մեծի կյանքն ու գործունեությունը։ «Կյուրոպեդիա»-ում արժեքավոր տեղեկություններ կանմ. թ. ա. IV դարի կեսի Հայաստանի, հատկապես հայ-մարական և հայ-պարսկական փոխհարաբերությունների, երկրի ներքին կյանքի ու հասարակական հարաբերությունների մասին, որոնք հավաստվում են Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ում։ Քսենոփոնի «Հելլեկանանք» աշխատությունը Պելոպոնեսյան պատերազմի (մ. թ. ա. 431–404 թվականներ) մասին Թուկիդիդեսի (մ. թ. ա. 460–400 թվականներ) անավարտ երկի՝ «Պատմության» շարունակությունն է։ Գրել է նաև «Հունական պատմություն», «Սոկրատեսյան ստեղծագործություններ» («Սոկրատեսի արդարացումը», «Հուշեր Սոկրատեսի մասին», «Խրախճան»), «Տնային տնտեսության մասին», «Հիերոն», «Լակեդեմոնական պետական կառուցվածքը» և այլ աշխատություններ։