Քոլմ Թոյբին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 30,1955(1955-05-30)[1][2][3][…](70 տարեկան) |
Ծննդավայր | Էնիսքորթի,Ուեքսֆորդ,Իռլանդիա |
Մասնագիտություն | բանաստեղծ,վիպասան,լրագրող,դրամատուրգ,գրական քննադատ,ուսուցիչ,ակնարկագիր,վիպասան,գրող ևսցենարիստ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Դուբլինի համալսարանական քոլեջ ևSt Peter's College, Wexford? |
Ուշագրավաշխատանքներ | The Heather Blazing?,The Story of the Night?,The Blackwater Lightship?,The Master?,Բրուքլին,The Empty Family? ևThe Testament of Mary? |
Անդամակցություն | Աոսդանա[4],Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա ևԹագավորական գրական ընկերություն |
Պարգևներ | |
Կայք | colmtoibin.com colmtoibin.com |
![]() |
Քոլմ Թոյբին (անգլ.՝Colm Tóibín,մայիսի 30,1955(1955-05-30)[1][2][3][…],Էնիսքորթի,Ուեքսֆորդ,Իռլանդիա), իռլանդացի գրող, լրագրող, գրականագետ[8]։ Գրում է անգլերենով։
Սովորել է Վեքսֆորդի Սուրբ Պետրոսի քոլեջում։ Նա որպես բարմեն աշխատել է Տրամորում։ Ավարտել է Դուբլինի համալսարանական քոլեջը (1975)։ Նա ապրել էԲարսելոնայում, 1978 թվականին վերադարձել էԻռլանդիա։ Նա աշխատել է որպես լրագրող «Magill» ամսագրում, 1982-1985-ական թվականներին եղել է դրա գլխավոր խմբագիրը։ Դասավանդել է ԱՄՆ համալսարաններում, ներկայումս՝Կոլումբիայի համալսարանի և Մանչեսթերի համալսարանի պրոֆեսոր։ «Aosdána» իռլանդական արվեստի միության անդամ։
2011 թվականին արժանացել է ԻռլանդականPEN միջազգային կազմակերպության գրական մրցանակի[9]։Օլսթերի համալսարանի պատվավոր դոկտոր։ Գրականության թագավորական ընկերության անդամ։ Արվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ (2016)։
Գրողի գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով՝ ներառյալեբրայերեն ևճապոներեն։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Քոլմ Թոյբին» հոդվածին։ |
|