Կոյպերի գոտու դասական մարմին, կամքյուբիվանո (անգլ.՝cubewano) -Կոյպերի գոտու մարմին, որիուղեծիրը գտնվում էՆեպտունի ուղեծրից դուրս և չեն գտնվում այս մոլորակի հետ բացահայտուղեծրային ռեզոնանսի մեջ։ Կոյպերի գոտու դասական մարմինների ուղեծրերիմեծ կիսաառանցքը գտնվում են 40 - 50ա. մ. միջակայքում, և, ի տարբերությունՊլուտոնի, նրանք չեն հատում Նեպտունի ուղեծիրը։
Քյուբիվանոների մեծ մասիուղեծրերը իրենց հատկանիշներով զբաղեցնում են միջանկյալ դիրք Նեպտունի հետ 2:3ուղեծրային ռեզոնանսի, որը հատկանշական էպլուտինոների համար, և 1:2 ռեզոնանսի միջև։ Տիպային քյուբիվանոն,Կվավարը, ունի գործնականորեն շրջանաձև ուղեծիր,խավարածրի հարթությանը մոտ թեքումով։ Իսկ պլուտինոները պտտվում են ավելի էքսցենտրիկ ուղեծրերով, նրանցից որոշներըպերիհելիում հայտնվում են ավելի մոտԱրեգակին, քան Նեպտունը։
Մարմինների մեծամասնությունը (այսպես կոչված «սառը բնակչությունը») ունի թեքման փոքր անկյուններ և շրջանաձևին մոտ ուղեծրեր։ Փոքր մասը («տաք բնակչությունը») ունի մեծ թեքման անկյուններ և մոծէքսցենտրիսիտետներ[3].
ՀամաձայնԽավարածրի խորքային հետազոտություն (անգլերեն՝Deep Ecliptic Survey) ծրագրի արդյունքների, գոյություն ունի այս խմբերի հետևյալ բաշխումը՝ մեկը, 4,6° միջին թեքման անյունով (կոչվում էԿենտրոնական) և մյուսը 30°-ին մոտ և ավելի թեքման անկյուններով (Հալո)[4].
Այս գրաքիկը ցույց է տալիս քյուբիվանոների ևպլուտինոների բաշխումը։Հիստոգրամը ցույց է տալիս ուղեծրերի թեքումների, էքսցենտրիսիտետների և մեծ կիսաառանցքների բաշխումը։ Ձախից բերված մեջբերումները ցույց են տալիս քյուբիվանոների և պլուտինոների խտության համեմատությունը կախված էքսցենտրիսիտետից և ուղեծրի թեքումից։
Կոյպերի գոտու մարմինների գերակշռող մասը (ավելի քան երկու երրորդը) ունեն 5°-ից փոքր թեքում և 0,1-ից փոքր էքսցենտրիսիտետ։ Նրանց ուղեծրերի մեծ կիսաառանցքները ձգտում են հիմնական խմբի ամպի կենտրոնին, հավանաբար, փոքր մարմինները, որոնք տեղաբաշխված են ռեզոնանսային սահմանին մոտ, կամ ընկել են ռեզոնանսի մեջ, կամ նրանց ուղեծրերը փոփոխվել են Նեպտունի ձգողության ազդեցության տակ։
«Տաք» և «սառը» բնակչությունները չափազանց տարբերվում են՝ բոլոր քյուբիվանոների ավելի քան 30 % ունեն փոքր թեքման անկյուններ և շրջանաձևին մոտ ուղեծրեր։ Պլուտինոների ուղեծրերը բաշխված են ավելի հավասարաչափ, նրանց էքսցենտրիսիտետները ունեն 0,15 - 0,2 միջակայքում տեղային առավելագույն արժեք, և փոքր թեքման անկյուն 5 - 10°:
Բևեռից և խավարածրի կողմից քյուբիվանոների (կապույտ), պլուտինոների (կարմիր) և Նեպտունի (դեղին) ուղեծրերի պատկերը.
Եթե համեմատենք քյուբիվանոների և պլուտինոների ուղեծրերի էքսցենտրիսիտետները, կարելի է տեսնել, որ քյուբիվանոները ձևավորում են համասեռ ամպ Նեպտունի ուղեծրից դուրս, իսկ պլուտինոները մոտենում են կամ նույնիսկ հատում են Նեպոտւնի ուղեծիրը։ Եթե համեմատենք ուղեծրերի թեքումները, ապա «տաք» քյուբիվանոները կարող են հեշտությամբ գտնվեն իրենց բարձր թեքման անկյուններով, իսկ պլուտինոների ուղեծրի թեքումը որպես կանոն կազմում է ավելի փոքր քան 20°:
Առայժմ պաշտոնապես ընդունված սահմանում «քյուբիվանոների» կամ «Կոյպերի գոտու դասական մարմինների» համար չկա։ Այնուամենայնիվ, այս անվանուները հաճախ օգտագործվում են նշելու համար այնպիսի մարմինները, որոնք ազատ են Նեպտունի կողմից նշանակալի ազդեցությունից, այսպիսով, անջատելով Կոյպերի գոտու մարմինները, որոնք գտնվում են ուղեծրային ռեզեոնանսի մեջ Նեպտունի հետ (Ռեզոնանսային տրանսնեպտունային մարմիններ)։ Բացի դա, կան տվյալներ, որ Կոյպերի գոտին ունի արտաքին սահման, որովհետև դիտարկվում է բացահայտ պակաս փոքր ուղեծրերի թեքումով մարմինների, որոնք ավելի հեռու են տեղաբաշխված քան 47 - 49ա. մ., ինչը ենթադրում էին դեռ 1998 թվականին, և հաստատվեց նոր տվյալներով, ստացված 2001[5] թվականին։ Արդյունքում, այս անվանումների օգտագործումը կապված է ուղեծրերի մեծ կիսաառանցքների մեծության հետ, և ենթադրում է այնպիսի մարմիններ, որոնք տեղաբաշխված են 2:3 և 1:2 ռեզոնանսային ուղեծրերի միջև, այսինքն 39,4 և 47,8 ա. մ միջակայքում (առանց ներառելու սահմանները և քիչ թվով մարմինները նրանց միջև)[3].
Սակայն այս սահմանումները ոչ բավարար ճշգրիտ են՝ մասնավորապես, Կոյպերի գոտու դասական մարմինների ևՑրված սկավառակի մարմինների միջև սահմանը մնում է ոչ ճշգրիտ։ Նոր դասակարգման մեջ, որը առաջարկել է Ջ. Լ. Էլլիոտը, դրա փոխարեն օգտագործվում են չափանիշներ, որոնք հիմնված են միջին ուղեծրային ցուցանիշների վրա։ Եթե պարզեցնենք, սահմանումը ներառում է միայն այն մարմինները, որոնք երբեք չեն հատում Նեպտունի ուղեծիրը։ Համաձայն այդ սահմանման, մարմինը հանդիսանում է Կոյպերի գոտու դասական մարմին, եթե՝
Առաջին անգամ հայտնվելովԽավարածրի խորքային հետազոտություն[4] ծրագրի հաշվետվության մեջ, այս սահմանումը, հավանաբար, ընդունվել է ժամանակակից հրատարակությունների մեծամասնության կողմից[6].
Հայտնաբերվել է բեկորների առաջին խումբը, այսինքն մարմինների մի խումբ, որը ենթադրաբար նախկինում եղել է մեկ մարմին։ Այն ներառում էՀոմեան և նրա արբանյակները,2002 TX300 և չորս ավելի փոքր մարմիններ[7]. Մարմինները ոչ միայն շարժվում են նման ուղեծրերով, այլև ունեն նման ֆիզիկական չափանիշներ։ Ի տարբերություն այլ Կոյպերի գորու մարմիններից, նրանց մակերևույթը պարունակում է մեծ քանակությամբ ջրի սառույց և շատ քիչ է պարունակում կամ ընդհանրապես չունիտոլիններ. Նրանց մակերևույթի պարունակության մասին եզրակացությունը արվել է հիմնվելով նրանց չեզոք (ի տարբերություն կարմրի) գույնի և երկար ալիքների ուժեղ կլանման (1,5 և 2մկմինֆրակարմիրսպեկտրում)[8].
↑3,03,1D. Jewitt, A. DelsantiThe Solar System Beyond The Planets inSolar System Update: Topical and Timely Reviews in Solar System Sciences, Springer-Praxis Ed.,ISBN 3-540-26056-0 (2006).Preprint of the article (pdf)
↑4,04,1J. L. Elliot, S. D. Kern, K. B. Clancy, A. A. S. Gulbis, R. L. Millis, M. W. Buie, L. H. Wasserman, E. I. Chiang, A. B. Jordan, D. E. Trilling, and K. J. MeechThe Deep Ecliptic Survey: A Search for Kuiper Belt Objects and Centaurs. II. Dynamical Classification, the Kuiper Belt Plane, and the Core Population.The Astronomical Journal,129 (2006), pp.preprintԱրխիվացված 2006-08-23Wayback Machine
↑Chadwick A. Trujillo and Michael E. BrownThe Radial Distribution of the Kuiper Belt, The Astrophysical Journal,554 (2001), pp. L95-L98pdfԱրխիվացված 2006-09-19Wayback Machine
↑E. Chiang, Y. Lithwick, M. Buie, W. Grundy, M. HolmanA Brief History of Trans-Neptunian Space. to appear in Protostars and Planets V (August 2006)Final preprint on arXiv
↑Ընտանիքի չորս ամենավառ մարմինները նշված են դիագրամի վրա Հոմեան նշող շրջանիներսում։
↑Michael E. Brown, Kristina M. Barkume, Darin Ragozzine & Emily L. Schaller,A collisional family of icy objects in the Kuiper belt, Nature,446, (March 2007), pp 294—296.